Կնեսետի պատգամավոր Ռոբերտ Իլատովը՝ «Մեր տունն Իսրայելն է» կուսակցությունից, հանդես է եկել բարձրախոսների միջոցով մուսուլմաններին աղոթքի կոչ անելու մզկիթների իրավունքը սահմանափակելու նախաձեռնությամբ: Այս մասին հինգշաբթի օրը հայտնում է The Washington Post-ը:
Ըստ նրանց առաջարկած օրինագծի՝ Իսրայելի իշխանությունները կկարողանան որոշել՝ արդյոք մզկիթները ծանուցման բարձրախոսներ օգտագործելու իրավունք ունե՞ն: Հենց դրանց միջոցով օրական 5 անգամ մուսուլմաններին հանրային կերպով կոչ են անում աղոթել:
Օրինագծի հեղինակը կարծում է, որ «Իսրայելի հարյուր հազարավոր բնակիչներ Գալիլեայում, Նեգևում, Երուսաղեմում և երկրի այլ կենտրոնական շրջաններում պարբերաբար տառապում են աղմուկից, որոնք բարձրացնում են մուեձինները»: