Իսրայելի իշխանությունները 1967թ. վեցօրյա պատերազմից հետո առաջին անգամ անորոշ ժամանակով ամբողջովին փակել են մուսուլմանների հասանելիությունն Ալ-Աքսա մզկիթին: Այս մասին հայտնում է TASS-ը՝ հղում անելով արաբական ԶԼՄ-ներին:
Պաղեստինի նախագահ Մահմուդ Աբասի գրասենյակում արդեն նշել են, որ «Ալ-Աքսա մզկիթի մուտքը փակելը հավասարազոր է պատերազմ հայտարարելուն ոչ միայն պաղեստինցիներին, այլև բոլոր մուսուլմաններին»:
«Իսրայելը մեղավոր է «Ալ-Հարամ աշ-Շարիֆի» (Տաճարի լեռ) հասանելիությունը փակելու կապակցությամբ Երուսաղեմում հակամարտության սրման համար,- Աբասի խոսքերը մեջբերում է նրա պաշտոնական ներկայացուցիչ Նաբիլ Աբու Ռուդեյնան:- Որոշումը կարող է հանգեցնել իրավիճակի սրման և անկայունության»: