Թևերը լայն տարածած հսկայական թռչնի քանդակ է տեղադրված ի պատիվ Բուդապեշտի «Ֆերենցվարոշ» ֆուտբոլի հունգարական ակումբի, գրում է kulturologia.ru-ն: Յուրօրինակ ահռելի քանդակը ուժի ու հպարտության խորհրդանիշ է:
Գաբոր Միկլոշ Սոկեն նկարիչ է ու քանդակագործ, որն ամբողջ աշխարհում հայտնի է իր զանգվածային նախագծերով: Իր ստեղծագործական կարիերայի ընթացքում Գաբորը հասցրել է ստեղծել ոչ մեկ հսկայական քանդակ: Նրա աշխատանքները հնարավոր է տեսնել Եվրոպայի շատ քաղաքներում, իսկ վերջին ստեղծագործությունը հսկայական քանդակ է՝ արծվի տեսքով:
Արծվի բացված թևերի երկարությունը հասնում է 16 մետրի: Քանդակի բարձրությունը 8 մետր է: Կոնստրուկցիան կշռում է մոտավորապես 15 տոննա: Հսկայական արձանը բաղկացած է 5 հազար պողպատե թիթեղներից: Այսօրվա դրությամբ դա Եվրոպայում թռչնի ամենամեծ քանդակն է: