Ճապոնիայի արքայադուստր Մասակոն 11 տարվա մեջ առաջին անգամ երևացել է հանդիսավոր բանկետի ժամանակ՝ հայտնում է BBC-ն:
Չորեքշաբթի օրն արքայադուստրը ներկա է եղել Նիդերլանդների թագավոր Վիլլեմ Ալեքսանդրի և նրա կնոջ այցի կապակցությամբ կազմակերպված միջոցառմանը:
50-ամյա արքայադուստր Մասակոն գահաժառանգ Նարուհիտոյի կինն է:
Ամուսնանալուց առաջ նա եղել է հաջողակ դիվանագետ, ուսումնասիրել մի քանի լեզու և շատ հաճախ ճամփորդել:
Երբ Մասակոն 1993թ. դարձել է կայսերական ընտանիքի անդամ, սկսել է ընկճախտով տառապել: Ավելի ուշ նրա մոտ ախտորոշվել է «հարմարվողականության խանգարում»:
2001թ. արքայադուստրը դուստր է ունեցել, ինչից հետո հազվադեպ էր հայտնվում հանրության առջև և չէր կատարում իր թագավորական պարտականությունները: