Thursday, 28 03 2024
«Կրոկուսի ահաբեկչության հեղինակներն Ուկրաինայից զգալի գումարներ և կրիպտոարժույթներ են ստացել»․ ՌԴ ՔԿ
Ռուսաստանցիները կորցնում են հետաքրքրությունը Դուբայի նկատմամբ
Ադրբեջանը հրաժարվում է սահմանազատումից՝ Հայաստանին ներկայացնելով ահաբեկիչ և օկուպանտ
Հայկական լեռնաշխարհը պատմականորեն եղել է համաշխարհային քաղաքակրթությունների խաչմերուկ. ՀՀ նախագահ
ԿԳՄՍ նախարարն ու փոխնախարարն այցելել են «Թատրոն տանիքում» այլընտրանքային թատրոն
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱԺ պատգամավորներն աշխատանքային այցով կգործուղվեն Բեռլին
ՀՀ կառավարության ուղարկած մարդասիրական օգնությունը հասել է Եգիպտոս. 1– 2 օրում կփոխանցվի Գազայի բնակիչներին
Հայաստանի տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ
Եվրոպական խորհրդի քաղաքական եւ անվտանգության հարցերով կոմիտեի անդամները կայցելեն Հայաստան
Սահմանամերձ գյուղերում բնակարան կառուցելու համար պետական աջակցության ծրագրով նախորդ տարի հաստատվել է 280 շահառուի հայտ
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Ուղիղ. այսօր Ավագ Հինգշաբթի է. ոտնլվայի արարողություն և խավարման կարգ Անթիլիայում
18:50
Ռուսաստանը պատրաստվում է նոր մեծ հակահարձակման
«Կովկասի գերուհու» տնօրենը 11մլն․ դրամ է հափշտակել
Համոզված եմ մենք կունենանք սերունդ, որը կապրի ԵՄ անդամ Հայաստանում. Էդգար Առաքելյան
Ավագ հինգշաբթին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում
18:40
ԵՄ-ը մինչև ապրիլ կներկայացնի Ուկրաինային սպառազինությունների մատակարարման պլանը
Իսրայելը ՀԱՄԱՍ-ի 200 զինյալ է լիկվիդացրել Աշ-Շիֆա հիվանդանոցում
«Աշխարհին նոր բազմակողմանի առևտրային համակարգ է անհրաժեշտ». Տոկաև
Գազայում սովը կարող է դիտվել որպես պատերազմի հանցագործություն. ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատար
18:10
«Գերմանիայի հատուկ ծառայությունները չեն իմացել Մերձմոսկվայում նախապատրաստվող ահաբեկչության մասին». Շոլց
18:09
ԱՄՆ-ն 228 մլն դոլար է հատկացրել Բալթյան երկրներին 2024 թ. պաշտպանության համար
Հայկ Մարությանն առաջիկայում կուսակցություն կհիմնի
Ղրղզստանի մայրաքաղաքում ավազամրրիկից շենքեր և ավտոմեքենաներ են վնասվել
18:06
Ֆրանսիայում դադարեցվել է գնացքների երթևեկությունը «Նելսոն» փոթորկի պատճառով
«Սիրիայում, Լիբիայում, Ղարաբաղում կամ այլ տեղ բախվում էինք գլոբալ դաշինքի հակազդեցությանը». Էրդողան
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Վանաձորում հղի կնոջ մահվան համար մեղադրանք է առաջադրվել 3 բժշկի
18:01
Նվիրված ու պրոֆեսիոնալ թիմ, ճկուն աշխատելաոճ և գործունեության թափանցիկություն. սա է Հայէկոնոմբանկի հաջողության բանաձևը. Արտակ Առաքելյան

Իշխանական ճգնաժամի ողջ էությունը

Վարչապետ Հովիկ Աբրահամյանը կառավարության այսօրվա նիստում անդրադառնալով «Ժամանակավոր անաշխատունակության նպաստների մասին» օրենքի նախագծին կամ, այլ կերպ ասած, այս օրերին հղի կանանց և նրանց աջակցողների բողոքի ակցիաներից հայտնի դարձած մայրության նպաստների խնդրին՝ հայտարարել է, որ ոչ մի հղի կին չպետք է տուժի, և պետք է հաշվի առնել բողոքները:

Հովիկ Աբրահամյանը այդ հորդորն ուղղել է սոցապնախարար Արտեմ Ասատրյանին՝ ասելով, որ մինչև հիմա միայն դժգոհություններ են եղել օրենքի նախագծից: Վարչապետի հնարքը հասկանալի է, նա փորձել է ներկայանալ որպես օրենքի նախագծի հետ կապ չունեցող մեկը, որը այժմ փորձում է իրավիճակը շտկել:

Զուտ քաղաքական քարոզչական տեխնոլոգիաների առումով Հովիկ Աբրահամյանի քայլը բնական և օրինաչափ է՝ նա փորձում է ստեղծված անհարմար վիճակից առավելագույն դիվիդենդներ քաղել և անգամ դժգոհություն հարուցած իրավիճակը փոխել իր օգտին: Եվ սա անում է, բնականաբար, իր կառավարության անդամի՝ սոցապնախարարի հաշվին: Սակայն Հայաստանում հազիվ թե գտնեք մի մարդ, որը կարող է հավատալ, որ վերոհիշյալ օրինագիծը պատրաստվել է առանց Հովիկ Աբրահամյանին տեղյակ պահելու, առանց նրան մանրամասն հաշվետվություն տալու և հանրությանը ներկայացնելուց առաջ առանց նրա հավանությանն արժանանալու: Գլխավոր խնդիրն այստեղ այն է, որ ներկայիս և սոցիալ-տնտեսական, և ներհամակարգային իրավիճակի պայմաններում Հովիկ Աբրահամյանն ուղղակի պարտադրված է վերահսկել նախարարությունների բոլոր քայլերը, քանի որ որպես վարչապետ՝ նա քայլում է ոչ միայն լարի վրայով, այլև, ըստ էության, ածելիի սայրի վրայով, և ճակատագրական կարող է լինել յուրաքանչյուր քայլը:

Այդ իրավիճակում Հովիկ Աբրահամյանի նման համակարգային փորձառու, հնաբնակ գործիչը չէր կարող խիստ վերահսկողություն չսահմանել, այն էլ այնպիսի նախաձեռնությունների վրա, որոնք անմիջականորեն վերաբերում են ֆինանսական հոսքերին:

Ներկայիս սոցիալ-տնտեսական ծանր պայմաններում գործող վարչապետի համար՝ ով էլ այն լինի, գերկարևոր է ամեն մի լումայի շարժից տեղեկացվածությունը, որովհետև Հայաստանն ըստ էության ֆինանսական կոլապսի շեմին է, և յուրաքանչյուր վրիպում կարող է անդառնալի հետևանքներ ունենալ:

Ահա այս ամենի հանրագումարում ուղղակի անհնարին է, որ Հովիկ Աբրահամյանը տեղյակ չլիներ այն նախագծից, այն բովանդակությունից, որ մատուցվելու էր մայրության նպաստների մասով: Իսկ ինչպես հայտնի է, նախատեսվում էր կրճատել աշխատող մայրերի նպաստները, և պետք է այդ միջոցով նպաստներ ստանային նաև չաշխատող մայրերը, որոնք այսօր նպաստառու չեն համարվում:

Հովիկ Աբրահամյանին միգուցե կհաջողվի պատասխանատվությունը բացառապես սոցապնախարարության վրա դնելով խուսափել, մեղմ ասած, անհաջող օրինագծի համար պատասխանատվությունից և դիվիդենդներ քաղել քարոզչական ճակատում, սակայն հերթական անգամ ակնառու է դառնում մի բան՝ Հովիկ Աբրահամյանը հայտնվել է ծուղակում, և նույնիսկ այն, որ ոչ իշխանական ուժերը նրան խնայում են ցանկացած «քամուց ու անձրևից», այնուամենայնիվ՝ ծուղակում նրա արած գրեթե բոլոր քայլերը անխուսափելիորեն աշխատում են իր իսկ դեմ:

Ասել կուզի՝ չնայած Հովիկ Աբրահամյանը հասել է նրան, որ իրեն հոգատար կերպով խնայում է ոչ իշխանական բևեռը, այնուհանդերձ՝ Աբրահամյանի հանդեպ անխնա են դարձել սեփական կառավարության քայլերը:

Եվ այս իրավիճակը արտահայտում է Հայաստանում իշխող համակարգի ճգնաժամի ողջ էությունը, որը եթե համառոտ բնութագրենք, ապա, ըստ էության, հետևյալն է. համակարգում սպառվում են ոչ միայն նյութական և վարչական ռեսուրսային պաշարները, այլ նաև խնամակալական, որովհետև ռեսուրսային սղության աստիճանը վաղուց անցել է կրիտիկական սահմանը:

 

Լուսանկարը՝ armtimes.com-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում