Ռուսաստանից Հայաստան բնական գազի մատակարարումների ծավալը 2014թ. հունվար-սեպտեմբերին մեծացել է 5.5%-ով՝ 2013թ. նույն ժամանակաշրջանի համեմատ, և կազմել 1.343 մլրդ խմ: Այս մասին հայտնում է Ria Novosti-ն՝ հղում անելով «Գազպրոմ Արմենիա»-ին:
Երրորդ եռամսյակի արդյունքներով գազի իրացման ծավալը մեծացել է 5.7%-ով՝ մինչև 1.317 մլրդ խմ:
Բնական գազի սպառման ծավալներն էներգետիկ ոլորտում ավելացել են 32.9%-ով՝ մինչև 323.6 մլն խմ:
Ընթացիկ տարվա հունվար-սեպտեմբերին արդյունաբերական ոլորտի կողմից գազի սպառումը կրճատվել է 2%-ով՝ մինչև 354.4 մլն խմ: Բնակչության կողմից գազի սպառման ծավալը հաշվետու ժամանակաշրջանում կրճատվել է 13.8%-ով և կազմել 172.9 մլն խմ: