Օհայո նահանգի գիտնականները մարդկային փոքրիկ ստամոքսներ են աճեցրել ցողունային բջիջներից: Սպասվում է, որ այդ ձեռքբերումը կօգնի բժիշկներին նոր քայլ կատարել այնպիսի հիվանդությունների ուսումնասիրման մեջ, ինչպիսիք են քաղցկեղն ու ստամոքսի խոցը, գրում է Guardian-ը:
Ստամոքսները ռեգբիի գնդակի չափ են: Ներսից ծալքավոր մակերես ունեն, ինչպեսև «օրիգինալները»: Հետազոտողներն արդեն պարզել են, որ դրանց հյուսվածքներն արձագանքում են վարակին այնպես, ինչպես իսկականների հյուսվածքները:
Բացի դրանից՝ ցողունային բջիջներից ստացված հյուսվածքով ներկայումս առաջարկվում է «ամրացնել» այն մասերը, որտեղ խոց կա: