Մյունխենի «Բավարիա»-ի կիսապաշտպան Արիեն Ռոբենը հուսով է, որ կարող է մասնակցել Գերմանիայի առաջնության 10-րդ տուրի Դորտմունդի «Բորուսիա»-ի դեմ հանդիպմանը:
«Կարծում եմ` կարող եմ մասնակցել «Բորուսիա»-ի դեմ խաղին»,- նշել է Ռոբենը:
Հիշեցնենք` հոլանդացի ֆուտբոլիստը մկանային վնասվածք ուներ, որի արդյունքում բաց է թողել Մյոնխենգլադբախի «Բորուսիա»-ի և «Համբուրգ»-ի դեմ հանդիպումները: Ներկայումս «Բավարիա»-ն զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի առաջին հորիզոնականը` իր ակտիվում գրանցելով 21 միավոր: