Friday, 19 04 2024
01:00
«G7-ին անհրաժեշտ է հնարամտություն և ճկունություն». Քեմերոն
00:45
Քենիայում վթարի է ենթարկվել ուղղաթիռ, որում գտնվել է երկրի պաշտպանության ուժերի պետը
00:30
Թեհրանի պատասխան գործողություններն ավարտվել են
00:15
ԱՄՆ-ն դեմ կքվեարկի ԱԽ առաջարկած բանաձևին
Սոչիի դատարանը կալանավորել է հումորիստ Ամիրան Գևորգյանի սպանության մեջ կասկածվողին
Քաշքշել, ոտքերով հարվածել և կոտրել են «Թաեքվենդոյի ֆեդերացիայի» նախագահի քիթը
Միակողմանի զիջումները դառնում են երկկողմանի՞. նոր սցենար է գործում
Երևանում ծեծի են ենթարկել բանկի կառավարչին և աշխատակցին
Ռուսները գնում են վերադառնալու համար. «Նոյեմբերի 9»-ի պատրվակը պետք է չեզոքացնել
Վթար, գազի արտահոսք. 29 հոգու մեղվի խայթոցից տեղափոխել են հիվանդանոց
ԵՄ դիտորդները մնացել են Մոսկվայի և Բաքվի կոկորդին
«Եկան, տվեցին, գնացին». ռուսական կողմը փորձում է լղոզել իր ձախողումը
Երևանից հստակ արձագանք ենք ակնկալում ԱՄՆ-ի և ԵՄ-ի հետ պայմանավորվածությունների մասին․ Զախարովա
«Ղարաբաղի հայերը պետք է վերադարձի հնարավորություն ունենան». Զախարովա
Տոբոլ գետի ջրի մակարդակը կրկին բարձրացել է. մի շարք բնակավայրերի բնակիչներ կտարհանվեն
Չզարմանաք, եթե ՌԴ բազան փոխարինվի ՆԱՏՕ-ի զորքով. Զախարովա
36 կգ. ոսկի, 293 մլն ռուբլի. ով է Ռուսաստանից ուղղորդել
23:30
Իրանը մտադիր է ամրապնդել Ռուսաստանի հետ ռազմական համագործակցությունը. դեսպան
ՀՀ ՄԻՊ-ը մասնակցել է Մարդու իրավունքների ազգային հաստատությունների եվրոպական ցանցի կառավարման խորհրդի առցանց նիստին
Թուրքիայում 5.6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
Ստոլտենբերգը հայտարարել է՝ ՆԱՏՕ-ն աշխատում է ավելի շատ հակաօդային պաշտպանության համակարգեր ուղարկել Ուկրաինա
Բաքուն բացեց Քյուրեջիքի գաղտնիքը. Ռուսաստանը հեռանում է, որ մնա՞ Ադրբեջանում
Սահմանազատումը սառեցվում է. վճռորոշ կլինեն արտաքին ազդակները
Գեբելսի մակարդակի պրոպագանդա է Վրաստանում
21:50
Արքայազն Ուիլյամը կնոջ մոտ քաղցկեղի ախտորոշումից հետո վերադարձել է հանրային պարտականությունների կատարմանը
«Գարդման-Շիրվան-Նախիջևան համահայկական միությունն անդրադարձել է Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպանի հետկանչին
Բերդկունքի ամրոցը կվերականգնվի և կվերածվի արգելոց-թանգարանի
Շարժվել Արևմուտք առանց Վրաստանի Հայաստանը չի կարող
21:10
Իտալիայի ոստիկանությունը ձերբակալել է ամենափնտրվող ամերիկացի հանցագործներից մեկին
Դավիթ Տոնոյանը կմնա կալանքի տակ

Հայաստանը պետք է պաուզա վերցնի՝ մինչև «մեծերն» իրար մեջ խնդիրները լուծեն. Ստեփան Գրիգորյան

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի խորհրդի նախագահ, քաղաքական վերլուծաբան Ստեփան Գրիգորյանը:

Հայաստանը ստորագրեց Եվրասիական տնտեսական միությանը միանալու պայմանագիրը այն պայմաններում, երբ, ըստ էության, Վլադիմիր Պուտինի Վալդայան ելույթից պարզ է դառնում, որ Ռուսաստանը մարտահրավեր է նետում գործող աշխարհակարգին, փորձում թելադրել խաղի իր կանոնները: Ձեր կարծիքով՝ ի՞նչ ճակատագիր ունեն այս պրոյեկտները, երբ մենք տեսնում ենք նավթի գների շարունակական անկում, Ռուսաստանի դեմ պատժամիջոցներ: Ի՞նչ ակնկալել այս պրոյեկտներում Հայաստանի մասնակցությունից:

Այնուամենայնիվ, Հայաստանը դեռ անկախ պետություն է: Եթե Հայաստանը անկախ պետություն է, պետք է շարունակի իր շահը պաշտպանել այն ոլորտներում, որտեղ անհրաժեշտ է: Միանշանակ կարող եմ ասել, որ Հայաստանը Եվրոպայի հետ կարող է շարունակել համագործակցությունը վիզաների   դյուրացման ոլորտում: Նույն վիզաների խնդիրը կար նաև Ռուսաստանի հետ: Մոտ 30 հազար մարդ զրկվեցին առաջիկա 5 տարվա ընթացքում Ռուսաստան մուտք գործելու իրավունքից: Մենք տեսնում ենք տարբեր գործընթացներ, բայց պարզ է, որ Հայաստանը պետք է հաշվի առնի իր շահերը և վիզաների դյուրացման պրոցեսը Եվրոպայի հետ: Վստահաբար կարող եմ ասել, որ դա չի հակասում Ռուսաստանի շահերին: Ավելին ասեմ՝ Դուք գիտեք, որ Ռուսաստանի քաղաքացիները ավելի քիչ մերժումներ են ստանում Եվրոպա կամ ԱՄՆ մեկնելիս, քան, օրինակ, Հայաստանի քաղաքացիները: Հայաստանի քաղաքացիների 7 կամ 8 տոկոսն է մերժվում, իսկ Ռուսաստանի քաղաքացիների՝ 1%-ը: Ռուսաստանն էլ շահագրգռված է մեկնել Եվրոպա, համագործակցել: Այստեղ, ճիշտն ասած, ես գոնե մեծ հակասություններ չեմ տեսնում:

Այո, երբ Ասոցացման պայմանագրի մասին էր խոսքը, մենք հասկանում էինք Ռուսաստանի մտահոգությունները. եթե մենք միանայինք եվրոպական ազատ առևտրի գոտուն, ապա դա կարող էր հակասել կամ հակազդել Ռուսաստանի շահերին: Ես, ճիշտն ասած, մեծ հակասություն չեմ տեսնում: Հույս ունեմ, որ Ռուսաստանը չի փորձի օգտագործել այլ մեխանիզմներ:

Դրանով մենք պետք է բավարարվե՞նք:

Ես չեմ կարծում, որ դրանով պետք է բավարարվել, սակայն մի բանի հետ համաձայն եմ՝ մի փոքր պաուզա վերցնել: Պաուզա վերցնել՝ մինչև ի վերջո մեծերը իրար մեջ հարցերը լուծեն: Ես կասկած չունեմ, որ մեր ապագան Եվրոպայի հետ է, բայց մենք պետք է շարժվենք իրողություններից ելնելով, ու քանի որ Հայաստանը չստորագրեց Ասոցացման պայմանագիրը, ինչպես Դուք նկատեցիք, մեզանում դժգոհություն առաջացավ: Սակայն ես չէի քննադատում, քանի որ հասկանում էի՝ Հայաստանը իրոք ծանր իրավիճակի մեջ կհայտնվեր: Այնուամենայնիվ, այդպես արագ Եվրասիական միության անդամ դառնալը չեմ կարծում, որ արդյունավետ է: Այնուհանդերձ՝ ես միշտ ասում եմ, որ անդամ դառնալուց գոնե պետք է քաղել դրականը, եթե դրանում կա: Պետք է մի քիչ ճկուն, ռազմավար լինենք:

Ես կասկած չունեմ, որ մեր տեղը Եվրոպայում է, մեր երկիրը պետք է ժողովրդավարական լինի: Սակայն հասկանալով, որ ծանր վիճակ է աշխարհում, հակասությունները հիմա շատ են ուժեղացել, մենք կարող ենք մի քիչ պաուզա վերցնել, ուսումնասիրել այն հնարավորությունները, որոնք կան, ու բոլոր քայլերն անելիս պետք է հաշվարկել սեփական շահը: Լավ, մենք դառնում ենք ԵՏՄ անդամ, մենք պետք է դիտարկենք՝ եթե Ռուսաստանի տնտեսության դեմ պատժամիջոցները շարունակվեն, կհարվածի՞ մեր բանկային համակարգին, թե՞ ոչ: Հաշվի առնելով աշխարհում տեղի ունեցող պրոցեսները՝ ելնենք մեր շահից:

Բայց Ռուսաստանի հետ հարաբերություններում դա հնարավո՞ր է:

Շատ դժվար է: Ռուսաստանը հիմա բոլորի նկատմամբ կոշտ քաղաքականություն է վարում: Ռուսաստանը կարծես թե դադարեց հաշվի առնել իր հարևանների մոտեցումները: Բայց, այնուամենայնիվ, որքան էլ դժվար լինի, Ռուսաստանի հետ պետք է աշխատել:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում