Մյունխենի «Բավարիա»-ի նախկին նախագահ Ուլի Հյոնեսի կարծիքով` ակումբը չպետք է ձեռք բերի Դորտմունդի «Բորուսիա»-ի հարձակվող Մարկո Ռոյսի իրավունքները:
Հյոնեսը հիմնավորել է իր կարծիքն այն փաստով, որ նման դեպքում «Բաարիա»-ն մեծ առավելություն կստանա Բունդեսլիգայի մյուս թիմերի նկատմամբ:
Այդ մասին Հյոնեսը խոսել է նաև «Բաարիա»-ի պատվավոր նախագահ Ֆրանց Բեկենբաուերի և ակումբի կառավարման խորհրդի նախագահ Կառլ Հայնց Ռումենիգեի հետ վերջերս կայացած հանդիպման ժամանակ:
«Լավ մտածեք: Չեմ կարծում, թե դուք ցանկանում Ծննդյան տոներին արդեն նվաճած լինել Գերմանիայի չեմպիոնի տիտղոսը»,- Bild-ը մեջբերում է Հյոնեսի խոսքերը:
Հիշեցնենք` Ուլի Հյոնեսն ազատազրկված է և այժմ գտնվում է Գերմանիայի բանտերից մեկում: