Հունգարիայի Ազգային ժողովի նախագահ Լասլո Կեվերը հայտարարել է, որ եթե Բրյուսելը շարունակի իր կամքը պարտադրել Հունգարիային այն կապակցությամբ, թե ինչպես պետք է կառավարել պետությունը, Հունգարիան ստիպված կլինի դուրս գալ ԵՄ կազմից: Այս մասին փոխանցում է Russia Today-ը:
Եվրախորհրդարանի հունգարացի անդամ Տամաշ Դոյչն աջակցել է խորհրդարանի խոսնակին: «Լասլոն շատ հստակ վեր է հանել ԵՄ-ի գործունեությանն առնչվող խնդիրների շրջանակը: Եվրոպական աժեքները շատ հեռու են իդեալականից, այդ իսկ պատճառով ընդունելի չեն մեզ համար: Հունգարիան պետք է ինքը որոշում ընդունի ԵՄ-ում իր ապագայի մասին»,- ասել է նա:
Ընդդիմությունը խորհրդարանի խոսնակի հայտարարություններից վրդովված է և կարծում է, որ հայտարարությունները կապված են վարչապետ Վիկտոր Օրբանի գործունեության հետ, ում վաղուց մեղադրում են Մոսկվային, այլ ոչ թե Բրյուսելին հետևելու ցանկության համար: