«Մանչեսթեր Յունայթեդ»-ի ավագ Ուեյն Ռունին ապաքինվել է մարզման ժամանակ ստացած վնասվածքից և կարող է մասնակցել «Մանչեսթեր Սիթի»-ի դեմ հանդիպմանը: Ռունին մարզվել է ընդհանուր խմբում:
DailyMail-ի տեղեկությունների համաձայն` «կարմիր սատանաներ»-ի գլխավոր մարզիչ Լուի վան Գալը հայտնել է Ռունիին, որ նա ընդգրկվելու է թիմի մեկնարկային կազմում:
Ակնկալվում է, որ շաբաթվա վերջին շարք կվերադառնա նաև Ֆալկաոն: