Thursday, 25 04 2024
Թուրքիայի ԱԳՆ-ն մեղադրել է միջազգային հանրությանը ցեղասպանության հարցում կողմնակալ լինելու մեջ
Ոստիկանության օրինական պահանջը չկատարելու համար բերման է ենթարկվել 96 ցուցարար
ՀՀ ՄԻՊ-ն անդրադարձել է սահմանամերձ բնակավայրերի բնակիչների պաշտպանությանը
00:15
Վիեննայում տեղի է ունեցել հիշատակի միջոցառում
00:00
ՄԻԵԴ-ը և ՄԱԿ-ը երբևէ չեն վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյանը հակադարձել է Ադրբեջանի ներկայացուցչին
23:45
Չիլիի Պատգամավորների պալատը ապրիլի 24-ը հայտարարել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ազգային օր
23:30
ԱՄՆ սենատորի կարծիքով՝ «Այլևս երբեք»-ը պարզապես դատարկ խոսքեր չեն կարող լինել
ՀԱՊԿ-ը անցել է անթաքույց սպառնալիքների
Գերեզմանատան մոտ պայթյուն է տեղի ունեցել․ փրկարարները պայթյունի վայրից հայտնաբերել են տղամարդու դի
Ինքնասպանություն գործած նորատուսցու որդուն սպանել էին 2019թ.
«Հայրենասե՞ր», թե՞ «խուլիգան». Տավուշում թեժ է եղել
ՄԱԿ-ի բանաձևերում ՀՀ-ն չի ճանաչվել օկուպանտ. Ադրբեջանը կեղծում է. Եղիշե Կիրակոսյան
Ինչպես խուսափել ցեղասպանության ռիսկից. կես-ճշմարտություններ՝ վարչապետի ուղերձում
Ինքնասպանություն գործած տղամարդը նախկինում ձերբակալվել է զոքանչին ծանր վնասվածք պատճառելու համար
Ռուսաստանը ապրում է անցյալի պատրանքների աշխարհում, Հայաստանը՝ չունի սեփական աշխարհի տեսլական
Արևմտյան Հայաստանից՝ Տավուշ. 109 տարի անց
Ադրբեջանի թուրքական ինքնությունը Միացյալ Նահանգներին մարտահրավե՞ր է
Ցեղասպանությունը փաստ է, բայց ոչ արգելք՝ հայ-թուրքական նոր հարաբերություւներում
Ադրբեջանի իրականացրածը էթնիկ զտում է և ցեղասպանության փորձ
Եվրոպական գերտերությունները անհամաձայնեցված միջամտություններով ուղղակի վտանգ ստեղծեցին հայ ժողովրդի ֆիզիկական գոյության համար
Բերման է ենթարկվել 13 քաղաքացի․ ՀՀ ՆԳՆ
21:30
«Կանադայում ապրիլը համարվում է Ցեղասպանության դատապարտման ամիս»․ Թրյուդո
21:20
Ֆրանսիական ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Բաքվի օդանավակայանում
21:10
Բայդենն ստորագրել է Ուկրաինային 61 միլիարդ դոլարի օժանդակության նախագիծը
Հայ-ադրբեջանական նոր «գիծ». ի՞նչ կապ ունի Բրիտանիան
Թուրքիան այլևս առևտուր չի անում Իսրայելի հետ. Էրդողան
20:40
Հայոց ցեղասպանության ճանաչումը և ղարաբաղյան հակամարտությունը միմյանց բացառող իրադարձություններ չեն․ The Boston Globe
20:20
Բրյուսելում հարգել են Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակը
20:10
Շվեդիայի խորհրդարանի Շվեդիա-Հայաստան բարեկամության խումբը հայտարարություն է տարածել Հայոց ցեղասպանության տարելիցի առիթով
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն

«Օրենքով գող» Շաքրոյի դեմ նոր քրգործերում՝ հայ գործարարների անուններ

Երեկ առավոտյան Մադրիդի բանտից Ռուսաստան է վերադարձել 61-ամյա «օրենքով գող» Զախարի Կալաշովը, որը հանցագործ շրջանակներում հայտնի է որպես Շաքրո Մոլոդոյ: Մոսկվայի «Դոմոդեդովո» օդանավակայանում նրան դիմավորել են ՌԴ ՆԳՆ աշխատակիցները, որոնք նրան պետք է ուղեկցեին նախարարություն՝ բարձրաստիճան պաշտոնայաների հետ զրույցի: Շաքրոյի վերադարձի հետ առաջին հերթին հույսեր են կապում՝ դադարեցնելու 7 տարի տևող կոնֆլիկտը գողական կլանների շրջանակում:

Ազգությամբ քուրդ-եզդի Զախարի Կալաշովն այն հանցավոր կայսրության լիիրավ տերն է, որի գլխին կանգնած էր Դեդ Հասանը: Անգամ Յապոնչիկի ու Դեդ Հասանի կենդանության օրոք Շաքրոն հեղինակությամբ չէր զիջում նրանց:

Իրավապահ մարմիններում Rosbalt-ի աղբյուրը պատմել է, որ ներկայումս նրա անունը Ռուսաստանում շրջանառվում է մի քանի քրեական գործերում, այդ թվում՝ իրավաբան Վլադիմիր Դուխնովի սպանության հետաքննության մեջ: Վերջինս «Կրիստալ» և Golden Palace խաղատների համասեփականատեր է:

1999թ. այդ խաղատները պաշտոնապես պատկանել են «Օպտիկալ» ընկերությանը, որի սեփականտերերի ցուցակը հետևյալ տեսքն է ունեցել. ԱՄՆ քաղաքացի Ալեքս Կրեյն (70%), Կառլեն Ազիզբեկյան (10%), Զուրաբ Ծերեթելի (9,5%), Մուսայելյան (9,5%), Վլադիմիր Դուխնով (1%):

Ալեքս Կրեյնի օգնական Լեոն Լանն ինչ-որ պահի սկսել է հեռանալ ղեկավարից և մտերմացել է «օրենքով գողերի» խմբի հետ, որոնց շարքում հատկապես առանձնացել է Կալաշովը: Այնուհետև Լեոն Լանը նոր շրջապատի շահերի համար հայտարարել է «Օպտիկալի» 70 տոկոսի նկատմամբ իր հավակնությունների մասին:

2000թ. հունվարին Դուխնովն անհետացել է, երբ հանդիպման է գնացել՝ իր մոտ ունենալով Կրեյնի, Ծերեթելիի և Մուսայելյանի բաժնետոմսերի բնօրինակները: Իրավաբանի մարմինն այդպես էլ չի հայտնաբերվել: Օպերատիվ տվյալներով՝ նա սպանվել է:

2000թ. հունիսին Վրաստանում գտնվող Ալեքս Կրեյնին է զանգահարել Շաքրոն և առաջարկել հանդիպել Թբիլիսիի «Շերաթոն Մեթեխի Պալասում»՝ քննարկելու ստեղծված իրավիճակը: Կրեյնն առևանգվել է: Նրա հարազատներից 1.2 մլն դոլարի փրկագին է պահանջվել: Գումարը ստացել են, բայց նրան՝ սպանել: Հենց այդ հանցագործության համար էլ Կալաշովը Վրաստանում դատապարտվել է 18 տարվա ազատազրկման:

Համաձայն Ռուսաստանի Քննչական կոմիտեի Մոսկվայի գլխավոր քննչական վարչության նյութերի՝ 2000թ. Կալաշովը, Լանն ու մի շարք անձինք զավթել են վերահսկողությունը երկու խաղատների գործունեության նկատմամբ՝ տարբեր կերպ չեզոքացնելով այդ հաստատությունների սեփականատերերին:

Ռուսաստանում նրան հազիվ թե դատավարություն սպասի: Իրավապահ մարմինների աղբյուրի փոխանցմամբ՝ Կալաշովը պատասխանատվության չի ենթարկվի ներկայումս առկա ոչ մի գործով: Աղբյուրի խոսքով՝ դրա համար չի կատարվել նրան հենց Ռուսաստանին, այլ ոչ թե Վրաստանին հանձնելու մեծ աշխատանքը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում