Մամուլում տեղեկություններ են շրջանառվում, թե Ֆրանսիայի նախկին նախագահ Նիկոլա Սարկոզիի եղբայրը՝ Օլիվիե Սարկոզին, ամուսնացել է Մերի-Քեյթ Օլսենի հետ:
Զույգի ամուսնության մասին լուրերը հայտնվել էին դեռ սեպտեմբերին, սակայն իբր հաստատվել են միայն հիմա: Մասնավորապես Սարկոզիի ու Օլսենի հարսանիքի մասին հայտարարել է Lucky ամսագիրը անցած շաբաթ:
Իր հերթին, The New York Daily News-ը նշում է, որ դերասանուհու ներկայացուցիչները նրա ամուսնության մասին լուրը դեռ չեն հաստատել:
27-ամյա Օլսենն ու 44-ամյա Սարկոզին հանդիպում են 2012-ից: Երկուսն էլ ապրում են Նյու Յորքում, որոշ տեղեկությունների համաձայն՝ զույգը նշանվել է փետրվարին: