Ամերիկացի երգիչ Ջասթին Թիմբերլեյքն ու նրա կինը՝ դերասանուհի Ջեսիկա Բիլը, երեխայի են սպասում: Այս մասին հայտնել է «Ռադար օնլայն» պարբերականը՝ հղում անելով զույգին մոտ կանգնած աղբյուրին:
Աղբյուրի տվյալով՝ դերասանուհին հղիության երրորդ ամսում է. ընտանիքը նոր անդամով կհամալրվի ապրիլին: Զույգը հոկտեմբերի 19-ին տոնել է ամուսնության 2-րդ տարին: