Մյունխենի «Բավարիա»-ի և Շվեյցարիայի հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Օտմար Հիցվելդը գովեստի խոսքեր է հասցեագրել մյունխենյան ակումբի գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլային: Հիցվելդի կարծիքով` իսպանացի մասնագետը հիանալի է կատարում իր պարտականությունները:
«Անհավանական հետաքրքիր է հետևել, թե ինչպես է Գվարդիոլան ձևավորում և տրամադրում իր ֆուտբոլիստներին: Գերմանիայի համար դա նոր մակարդակ է:
Նա կարող է խաղալ երեք, չորս կամ հինգ պաշտպաններով: Պեպը մանրակրկիտ աշխատանք է կատարում, միշտ նոր ուղիներ և լուծումներ է փնտրում»,- Sport-ը մեջբերում է Հիցվելդի խոսքերը: