Հյուսիսային Կորեայում ներկայումս արգելափակվել է հասանելիությունը Facebook և Twitter սոցցանցերին: Այդ որոշման պատճառների մասին չի հաղորդվում: Առայժմ հայտնի չէ՝ արդյոք այդ միջոցառումը մշտակա՞ն է, թե՞ ժամանակավոր բնույթ ունի, հայտնում է TASS-ը:
Այդ ծառայություններից օգտվել են Փխենյանում միջազգային հումանիտար կազմակերպություններում և դիվանագիտակաան առաքելություններում աշխատող օտարերկրացիները: Շարքային հյուսիսկորեացիները հասանելիություն չունեն համացանցին, նրանց համար գործում է ներքին «Կվանմյոն» ցանցը:
Սեպտեմբերին Հյուսիսային Կորեայի իշխանությունները երկրում գործող օտարերկրացի ներկայացուցիչներին արգելել են Wi-Fi տեխնոլոգիա օգտագործել: Ռադիոալիքների վերահսկողության Ազգային վարչության ծանուցման մեջ նշվել է, որ այդ միջոցառումը ձեռնարկվել է «երկրի անվտանգության ապահովման շահերից ելնելով»: