Թուրքիայի միլիոնավոր «թաքնված հայերի» շարքում ազգային ինքնության վերագտնումը հարվածում է Թուրքիայում ազգային տաբուներին: Երևույթն ուսումնասիրող մասնագետները այդ միտումը կապում են տարբեր քաղաքական և մշակութային փոփոխությունների հետ, որոնք Թուրքիայի՝ իսլամ ընդունած հայերին թույլ են տալիս վերադառնալ իրենց արմատներին: Այս մասին հայտնում է Asbarez-ը:
Արևմտահայոց հարցերի ուսումնասիրության կենտրոնի տնօրեն Հայկազուն Ալվրցյանի խոսքով՝ շարժումը վաղուց է ծայր առել: Դրա մեկնարկին նպաստել են քրդական զինված ապստամբությունը, Խորհրդային միության փլուզումն ու ԵՄ-ին միանալու Թուրքիայի արշավը:
Նրա խոսքով՝ այսօր Թուրքիայի արևելյան մասում ապրում են առնվազն 2.5 մլն հայ մուսուլմաններ, որոնց կեսը թաքնված է: