Microsoft կորպորացիան այսօր ներկայացրել է իր առաջին կրման սարքը՝ ֆիզիկական ակտիվության մոնիթորինգի և սմարթֆոններից ծանուցումները պատկերող գործառույթներով: Microsoft Band անունով նորույթն ԱՄՆ-ում վաճառքում կհայտնվի այսօր՝ 199 դոլարով: Այս մասին հայտնում է hitech.vesti.ru-ն:
Microsoft Band-ի դիզայնը մշակել է Xbox One-ի հեղինակ Քվենտին Մորիսը: Այն իր ֆունկցիոնալությամբ գերազանցում է շատ նմանօրինակ սարքերի: Սարքը կարող է հետևել ոչ միայն շարժման ակտիվությանը, քնի որակին և սրտի զարկերի հաճախականությանը, այլև, օրինակ, ուլրտամանուշակագույն ճառագայթների ազդեցության աստիճանին կամ սթրեսի մակարդակին:
Թևնոցի մեջ կա նաև GPS հաղորդիչ, որի շնորհիվ սմարթֆոնը, օրինակ, վազելու գնալիս պարտադիր չէ վերցնել:
Նորույթի համար թողարկվել են հավելվածներ. սարքը կարող է աշխատել ոչ միայն Windows Phone, այլև iOS և Android հարթակներով: Նաև հավելվածներ կան Mac-ի հետ տվյալների համաժամանակեցման համար, իսկ Windows 8.1-ի համար առայժմ չկա: