Friday, 19 04 2024
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Երևանը պնդում է՝ Մինսկի խումբ գոյություն ունի
Ռուսաստանի հեռանալով Երևանն ու Բաքուն կարողանում են պայմանավորվել
Մի՛ դարձրեք հնարավորությունը մամլիչ
Ավանակով գնացել է Կապան՝ գնումներ կատարելու և չի վերադարձել
Մահացել է ԵԱՀԿ ՄԽ ՌԴ առաջին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը
Արամ Ա Վեհափառ Հայրապետն ընդունել է Միջազգային քրեական դատարանի առաջին դատախազ Լուիս Մորենո Օկամպոյին
Իրանն աջակցում է ՀՀ տարածքային ամբողջականությանը և դեմ է միջազգային սահմանների որևէ փոփոխման․ ԻԻՀ դեսպան
Ռուս-ադրբեջանական «մաքուր էջի» աշխարհաքաղաքական սեւագիր կա՞
Ես ճիշտ էի, Փաշինյանին սատարող քաղաքացիական հասարակությունը սխալ
«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ը ողջունում է «Մեծ յոթնյակի»՝ Ադրբեջանին և Հայաստանին ուղղված հայտարարությունը
Հայկազ Նասիբյանը նշանակվել է էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղար
Գետնի վրա կվերարտադրվեն ԽՍՀՄ փլուզման պահին իրավաբանորեն հիմնավորված միջհանրապետական սահմանները․Եղոյան
Բաքուն փորձում է փաստերի խեղաթյուրմամբ հարցականի տակ դնել հայկական բազմադարյա ներկայությունը. ԼՂՓԻ միություն
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման ողջ գործընթացում հիմնվելու են Ալմա-Աթայի հռչակագրի վրա․ Խանդանյան
Հայ-ադրբեջանական նոր պայմանավորվածություն
Սահմանի հստակ ֆիքսումը դառնալու է ՀՀ տարածքային ամբողջականության պաշտպանությանը միտված լեգիտիմ գործոն․ Կոնջորյան
Փրկարարները Գորիսում իրականացրել են հարկադիր քարաթափում
ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարը և ԱԶԲ պատասխանատուները քննարկել են դպրոցների սեյսմակայունության հիմնախնդիրը
Հայաստանն էականորեն խորացնում է իր համագործակցությունը Եվրոպական միության և ԱՄՆ-ի հետ. ԱԳ նախարար
Արցախի ԱԺ-ն ՌԴ համապատասխան կառույցների հետ անհապաղ քննարկումներ է խնդրում սկսել
Երևանն ու Բաքուն 4 գյուղի հատվածում պայմանավորվել են սահմանազատման հարցում
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
«Հարսնաքար», «Բյուրեղ», տներ, մեքենաներ, միլիարդներ. Դատախազությունը պահանջում է Ռ. Հայրապետյանից
Հայաստանում կգործի ժամանակավոր նպաստների թերթիկների ձևակերպման միասնական հարթակ
19:30
ԱՄՆ պետքարտուղարը խոսել է Ուկրաինային օգնություն տրամադրելու ուշացման հետևանքների մասին
Ամփոփվել են ՀՀ քաղշինկոմիտեում և ԿԳՄՍՆ-ում Պետական վերահսկողական ծառայության ուսումնասիրությունների արդյունքները
19:10
Մինչև 10% քեշբեք GetTransfer-ից՝ IDBank-ի քարտերով
19:00
Սպիտակ տան ներկայացուցիչն ու Ուկրաինայի վարչապետը քննարկել են ռեֆորմները
ՀԱՄԱՍ-ի առաջնորդ Իսմայիլ Հանիեն կայցելի Թուրքիա

Անգամ պացան տարիքում հայհոյանք չեմ գրել․ անողները հեռահար նպատակ են հետապնդել․ Հովհաննես Թոքմաջյան

Քիչ առաջ ավարտվեց Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի ռեկտորի պաշտոնակատար Հովհաննես Թոքմաջյանի մամուլի ասուլիսը:

Հովհաննես Թոքմաջյանն ասաց, թե պարզաբանելու խնդիրն այն է, որ հաղորդագրություն է եղել մամուլի միջոցներով՝ քրեական գործի շրջանակներում կատարված խուզարկությունների վերաբերյալ:

«Սեպտեմբերի հինգին իմ անունից, ֆեյսբուքյան իմ էջը ջարդելով՝ մտացածին տեղեկատվություն է տարածվել, որի փաստով քրեական գործ է հարուցվել, տեղեկատվությունը մեծ հնչեղություն է ձեռք բերել:

Երեկ առավոտյան քննչական գործողություններ՝ խուզարկություններ են կատարվել մեր երկու աշխատողների բնակարաններում: Խուզարկություններն իրականացվել են քննչական գործ համատեքստում, այս պահին ես որևէ եզրահանգում չեմ կարող անել: Միայն քննչական գործողությունների ավարտից հետո նախաքննական մարմինը իրավասուէ գնահատականներ տալ, եզրահանգումներ կատարել:

Ես ունեմ բազմաթիվ փաստեր, բայց հրապարակավ ներկայացնել չեմ կարող, որովհետև կարող է խախտվել նախաքննության բնականոն կարգը:

Ճարտարագիտական համալսարանում գործնական, առողջ մթնոլորտ է տիրում, այն մարդիկ, որ փորձում են այս կամ այն կերպ խանգարել, սակավաթիվ են, չեն կարող ազդել նորմալ աշխատանքների վրա…

Մամուլում բազմապիսի հրապարակումներ են եղել՝ կապված մեր մարզահամալիրի, լաբորատորիաների, իմ հնարավոր հրաժարականի հետ, դրանք իրականությանը չեն համապատասխանում:

Համալսարանը գիտական մեծ ներուժ ունի, ես հրաժարական տալու հիմք չունեմ, թող հույս չունենան, տաղանդավոր երիտասարդ մասնագետների և իմ փորձառու ուսուցիչների հետ երկարաժամկետ ծրագիր ենք իրականացնելու՝ պոլիտեխնիկը տարածաշրջանում լավագույն գիտակրթական հաստատություն դարձնելու նպատակով: Երկու մասնագիտությունների գծով արդեն ունենք եվրոպական ակրիդիտացիա:

Ուսխորհրդի նախագահ Գոռ Վարդանյանը տեղեկացրեց, որ համալսարանի մարզական համալիրում ուսանողների համար անվճար են բոլոր մարզական տարածքները, քառասուն օրում կուտակել են նախկինում վարձակալող կազմակերպության վճարած տարեկան բյուջեն՝ չորս միլիոն դրամը: Ուսանողները կարողանում են յուրաքանչյուր միջոցառում ազատ ու անվճար կազմակերպել:

Կուտակված գումարները ծախսվելու են մարզահամալիրը զարգացնելու համար:

Հովհաննես Թոքմաջյանը լրացրեց, որ լողավազանը նորոգվում է, լրիվ սալիկները հանված են, մյուս ուսումնական տարում լինելու է հիանալի լողավազան՝ լավագույն սալիկներով: Լողավազանում լինելու է պոլիտեխնիկի նշանը՝ «Պի»-ն՝ 3, 14 թիվը:

Ուսանողական սննդի համալիրի հարցը պետք է լուծվի, սոցփաթեթներ են մշակվելու, որպեսզի կարիքավոր ուսանողները ամեն օր քարտերով սնունդ ստանան:

Լողավազանը պատրաստվում էին կոսմետիկ նորոգել, բայց տարիներ շարունակ շահագործողները տարրական նորմերը չեն պահպանել, ինչի պատճառով հիմա ստիպված հանել են տանիքի մի մասը: Լողավազանը համալսարանի ուսանողներ և դասախոսների համար անվճար է լինելու:

Հովհաննես Թոքմաջյանն ասաց, որ իր պաշտոնավարման ութ ամսվա ընթացքում ինքը որևէ ծրագրի մեջ չի մտել՝ բացառությամբ մեկ ծրագրի, այդ ծրագրից էլ դեռ աշխատավարձ չի ստացել, իսկ երբ ստանա, փոխանցելու է՝ որպես անապահով որևէ ուսանողի ուսումնական վարձ:

Հովհաննես Թոքմաջյանն ընդունեց, որ կարող են ճարտարագիտականում ինտրիգներ լինել, բայց պայթյունավտանգ ինտրիգներ չկան, աշխատողների մեծ մասը պարկեշտ է: «Մենք նոր ծրագրեր ենք անում, մի քանի մարդու ինտրիգային որոշ բաներ բեկումային լինել չեն կարող»:

Ռեկտորի պաշտոնակատարն ասաց, թե իր՝ տարբեր պաշտոններ ունենալու ընթացքում իր մասին այնքան հապարակում չի եղել, ինչքան՝ վերջին մի քանի ամսում: Հրապարակումները հիմնականում անանուն են: «Խոսքի ազատությունը հիմնականում երկխոսության հնարավորություն է, բայց երբ կողմ չկա, հողմաղացների դեմ պատասխանելը անիմաստ է դառնում… Ֆեյսբուքյան սկանդալը, որ «սեքս-սկանդալ» են անվանել, «սեքս-սկանդալ» չէ, այլ՝ խայտառակություն, թե ովքեր են դրա հեղինակները, կպարզի նախաքննությունը… Կան մարդիկ, որ ցանկացել են պոլիտեխնիկը վերածել ճահճի, որպեսզի «ձուկ» որսան, դա թույլ չենք տա….

Ռեկտորի պաշտոնակատարը «սեքս-սկանդալին» վերաբերող հարցերին չպատասխանեց, որպեսզի նախաքննական աշխատանքներին չխանգարի:

«Պոլտեխնիկը ազգային արժեք է, որևէ մեկը իրավունք չունի այդ արժեքը խաթարելու…»,- ասաց Հովհաննես Թոքմաջյանը:

Համալսարանում գիշերային ժամերին անցկացված ստուգայցերի վերաբերյալ ասվեց, որ բոլոր աշխատասենյակները պետական են, ոչ մեկի սեփականությունը չեն, բոլորը պարտավոր են պետական արժեքները պահպանել, լույսը վառ չթողնել, ջրի ծորակը բաց չթողնել: Ստուգայցերը կատարվել են խմբերով՝ անվտանգության աշխատողների հետ համատեղ:

Երեսուն շրջայցի ժամանակ ոչ մի բան չի կորել: Ցանկացած սենյակում, ուր լույսը վառ է մնացել աշխատանքից հետո, գիշերվա ցանկացած ժամի կարող է պահակախումբը մտնել ու անջատել, սենյակներում հայտնաբերվել են բազմաթիվ «այծիկ» պլիտաներ:

Անվտանգության կազմակերպումը համալսարանում «Ռեգիոն» կազմակերպությունն է մրցույթով շահել, նրանք պատասխանատու են գույքի պահպանության համար:

Հովհաննես Թոքմաջյանն ասաց, որ «ընդդիմադիր» ասուլիս տված Խոյեցյանը տաղանդավոր երիտասարդ է, բայց նա իր աշխատանքը, իր հանձնարարությունների գերկշիռ մասը չի կատարել, ստացել է կարգապահական տույժ և շարունակում է դասերին չգնալ ու հանձնարարությունները չկատարել:

«Ես կուզենայի, որ սկանդալի գործը չլիներ, պոլիտեխնիկի անունը վատ իմաստով չհոլովվեր, բայց եթե հոլովվել է, ավելի լավ է մաքրվի, քան մնան գաղտնիքներ… Ես այդ սկանդալի հետ ոչ մի կապ չունեմ, իմ աշխատակցուհիները՝ ևս… Երեսուն տարեկան կնոջ համար ծանր էր աշխատել նման մթնոլորտում, նա ազատվել է, մյուս աշխատակցուհին էլ հիվանդանոցում է եղել… Ես դեռ ոչինչ՝ մեծ մարդ եմ, սովոր եմ, բայց երիտասարդ կանանց նման մեղադրանք ներկայացնելը… Ի՞նչ անձնական կյանք է, եթե փոքր տեքստում հայհոյախառն տարբեր հարցեր են քննարկել, հասարակությանն է պետք այս սկանդալի բացահայտումը, այլապես որևէ մեկը պաշտպանված չի լինի, դա սարսափելի բեռ է… Անտրամաբանական բան են արել… տղամարդկանց եմ դիմում՝ հայհոյանք գրած կա՞ք թղթի վրա, բանավոր կասվի, բայց հայհոյանք չի գրվում, պատկերացեք՝ երիտասարդ կնոջն է գրվել, անձնական կյանքը խնդրի մյուս կողմն է… Ես չհիշեցի, որ անգամ պացան տարիքում թղթի վրա հայհոյանք գրած լինեմ, դա նողկալի է… Ովքեր արել են՝ հեռահար նպատակներ են հետապնդել, բայց նախաքննությամբ կբացահայտվեն նաև կազմակերպիչները, նրանք կարհամարհվեն հասարակության կողմից…»,- եզրափակեց Հովհաննես Թոքմաջյանը:

Ասուլիսից հետո լրագրողներին հնարավորություն տրվեց շրջայց կատարել համալսարանում, զրուցել ուսանողների, դասախոսների հետ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում