Friday, 29 03 2024
Հայաստանի և Ադրբեջանի խորհրդարանների ղեկավարներն առաջիկայում կրկին կհանդիպեն
«Հայկական ղեկավարությունը սկսում է արտահայտել այնպիսի գաղափարներ, որոնցով Փաշինյանը ձևավորել էր իր «Ելք» շարժումը». Լավրով
«Փաշինյանը միշտ մեզնից խնդրել է չմոռանալ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը». Լավրով
10:45
«Բրյուսելի հանդիպումը կկենտրոնանա Հայաստանի տնտեսական կայունության վրա». Միլլեր
«Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հաղորդումները Հայաստանում արգելափակվել են
Թումանյան փողոցում ծառի ճյուղն ընկել է էլեկտրական լարերի վրա
Սուրեն Պապիկյանը հետևել է «Բաղրամյան» զորավարժարանում անցկացված զորախաղերին
10:15
Նավթի գներն աճել են. 28-03-24
Քարաթափում Լանջազատ գյուղի մոտակայքում
Սյունիքի միջանցքի հարցը չլուծվեց՝ անցան Տավուշ. ռուս-ադրբեջանական նոր խաղեր
Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը փակ է
Եվլախը իր ճակատին դաջած անձը գուցե հրահանգ ունի ազգամիջյան բախումներ հրահրելու
Տեղումներ չեն սպասվում
Կա ահաբեկչության վտանգ․ ՌԴ հատուկ ծառայությունները հիբրիդային պատերազմ են մղում Հայաստանի դեմ
Ոսկեպարցիներն անհամբեր սպասում են. «Հրապարակ»
Գյումրիում Նիկոլ Փաշինյանին շատ «ջերմ» ընդունելություն են ցույց տվել. «Ժողովուրդ»
Իշխան Սաղաթելյանի հոր նկատմամբ դատախազությունը հարուցել է քրեական հետապնդում. «Հրապարակ»
Դիանա Գալոյանը նոր պաշտոն կստանա՞. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Նոր դիվանագիտական սկանդալ է հասունանում արտգործնախարարությունում. «Ժողովուրդ»
Նիկոլ Փաշինյանը ոչինչ չի խնայում իր անձնական պաշտպանությունն անխոցելի դարձնելու համար. «Հրապարակ»
Բաղմանյանի մեղավորությունը չի հաստատվում, նրա դեմ ցուցմունք տվողը մեկ միլիոն դոլար պարտք է բանկին. «Ժողովուրդ»
Ովքե՞ր են ընդգրկված լինելու Հայկ Մարությանի նոր կուսակցությունում. «Ժողովուրդ»
Էրդողանի կասկածները եւ խաղաղությունն ու պատերազմը Կովկասում
Սուրեն Պապիկյանը ծանոթացել է նաև ՀՀ ռազմարդյունաբերության նորագույն նմուշներին
Հանրակրթության նոր չափորոշիչի ներդրմանը զուգահեռ դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը. Անդրեասյան
ՔՊ նիստում քննարկվել են եվրոպական կուսակցական միությունների գաղափարախոսությունները
«Դժվարին որոշում եմ կայացրել` չհավակնել Բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամի թափուր տեղին». Վազգեն Ռշտունի
«Ռուսաստանը հաջողության է հասնում այնտեղ, որտեղ դրա կարիքն ունի»․ Պուտին
Հրազդանում մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան

Ավրահամ Ռուսսոն՝ հայկական արմատների ու իր վրա կրակողի մասին. Newmag.am

Newmag.am-ը գրում է.«Աբրահամ Իպջյանը ծնվել է Հալեպում: Նախնիները ապրել են Թուրքիայի հարավում: Նրա չորս տարին չլրացած՝ ընտանիքը տեղափոխվում է Լիբանան: Հետո, դարձյալ չորս տարի անց՝ հոր մահից հետո, և Լիբանանում տիրրող ներքաղաքական լարումի պատճառով, Ռուսսոյի ընտանիքը տեղափոխվում է Ֆրանսիա:

«Մայրս մենակ չէր կարող մեծացնել երեխաներին՝ չնայած ես էի ու եղբայրս… Իսկ ֆրանսիայում հաստատվելը դժվար չէր, քանի որ հայրս մոտ երկու տասնամյակ ծառայել էր ֆրանսիական բանակում», մտաբերում է Ռուսսոն:

Ֆրանսիայից էլ՝ դարձյալ Սիրիա: 96-ին Ռուսսոն Կիպրոսից տեղափոխվում է Ռուսաստան և արդեն՝ որպես երգիչ: Նա սկսում է երգել «Պրագա» ռեստորանում, որտեղ էլ ծանոթանում է իր ապագա պրոդյուսերի՝ Իոսիֆ Պրիգոժինի հետ: Եվ բարի գալուստ ռուսական շոու-բիզնես…

– Երաժշտական կարիերաս սկսել եմ վաղ մանկուց: Յոթ տարեկանում երգել եմ Լիբանանի ճեմարանի երգչախմբում, հոգևոր երգեր էի կատարում: Մի մրցույթի ժամանակ իրանական մի հայտնի երգչուհի ինձ խորհուրդ տվեց լուրջ զբաղվել իմ վոկալով, ինքն էլ ինձ օպերային երգեցողության դասեր տվեց: Իմ երգեցողական տաղանդը նկատելի էր դեռ մանկուց, եթե մարդ տաղանդ ունի, այն արտահայտվում է: Իսկ ինչ խիստ արտահայտված է ու ընդգծված, հնարավոր չէ թաքցնել:

– Ի՞նչն եք համարում կարևոր, որ վաղ տարիքից մնացել է Ձեր մեջ, չի փոխվել հասունացման հետ:

– Կյանքում ամենակարևորը միայն այն չէ, որ ծնվել ենք ու ապրում ենք, կարևոր է նաև, թե ինչպե՞ս ենք ապրում, ի՞նչ ուղի ենք ընտրել: Կարևորը նաև մեր ընտրած մասնագիտությունն է. այն պետք է հաճույք ու բավականություն պատճառի: Եթե սիրահարված չես գործիդ ու մասնագիտությանդ, շատ դժվար է ապրել ու ստեղծագործել: Այլ հարց է, թե ինչպե՞ս ենք ապրում, ընդհանրապես գո՞հ ենք կյանքից, թե՞ ոչ:

– Իսկ Դուք գո՞հ եք:

– Այո՛: Ծնողներիցս, ընտանիքիցս ու կյանքից ընդհանրապես գոհ եմ, շատ: Վստահ եմ, որ գոհունակությունս լինելու է հարատև: Ես ինձ լավ գիտեմ: Սկզբունքս է՝ երբեք չափսոսալ, չչարանալ… Գուցե տաքարյուն եմ, ամեն ինչ արագ եմ պլանավորում, արագ էլ կատարում: Չեմ սիրում, որ մարդիկ դանդաղկոտ են, խոսքերը բերանում ծամծմում են: Տաքարյուն եմ, ակտիվ ու համբերատար… Համբերատարությունը հաղթանակի նշան է:

– Երգչի համար հաղթանակը շատ բեմերում լինե՞լն է:

– 1989-ից հյուրախաղերով եղել եմ աշխարհի տարբեր երկրներում. Անգլիա, Ֆրանսիա, Իսպանիա, Շվեյցարիա, Հունաստան, Կիպրոս, Հորդանան, Քուվեյթ…

– Ռուսաստանո՞ւմ ինչպես հայտվեցիք:

– Մոսկվա եկա Աշոտ Մկրտչյանի հրավերով: Ինչ հետաքրքիր է, չէ՞, 1996-ին նա ինձ ուղեկցեց Ռուսաստան, 2006-ին Ռուսաստանից բերեց Հայաստան, երկու դեպքում էլ միայն Աշոտն էր ինձ հետ, մարդ, որին պարտական եմ ընդմիշտ: Ինձ ոչինչ պետք չէ, բացի բարոյական աջակցությունից և ընկերական ջերմ հարաբերություններից: Անկեղծ եմ ասում, ունեմ ամեն ինչ և ոչնչի կարիք չունեմ: Փառք Աստծո… Միակ բանը, որի համար միշտ կպայքարեմ, լավ ընկերներով շրջապատված լինելն է, ես դրա կարիքը միշտ եմ զգում:

– Ռուսաստանում ի՞նչն էր հետաքրքիր:

– Ամբողջ աշխարհը շարժվում է ու ապրում է ժամայցույցի սլաքի ուղղությամբ, իսկ Ռուսաստանում` հակառակը: Այնտեղ ամեն ինչ այլ է: Ես այդ մասին ոչինչ չգիտեի, եկա, տեսա, զարմացա ու մնացի:

 

Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում