Մի խումբ հաշմանդամ օդաչուներ այսօր կառավարության շենքի դիմաց կրկին պահանջում էին փոխհատուցում:
«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում հաշմանդամ օդաչու Վանիկ Մաիլյանը նշեց, որ իրենցից շատերը հաշմանդամ են դարձել հենց աշխատանքի ընթացքում, բայց առ այսօր պետությունը հրաժարվում է իրենց հասանելիք փոխհատուցումը տալ:
Նախկինում խոստացել էին տարածք վաճառել և իրենց փոխհատուցել, բայց հիմա դա էլ են հրաժարվում անել:
Իրանում վթարված ինքնաթիռի զոհերի հարազատներից Ջեմմա Հովհաննիսյանը ևս ընդգծեց, որ կառավարությունը հրաժարվում է փոխհատուցել: Նա տարիներ շարունակ դիմել է նախագահին, վարչապետին, սակայն անարդյունք. «Ի՞նչ անեմ, գնամ Ադրբեջանի՞ց խնդրեմ»,- հարցադրում արեց նա:
Առավել մանրամասն՝ մեր տեսանյութում: