Հոլանդացի ուսանող ինժեները ներկայացրել է դեֆիբրիլյատորով անօդաչու թռչող սարք, որը կարող է հասնել սրտի նոպա ունեցող մարդկանց՝ շատ արագ նրանց օգնելու համար: Այս մասին հայտնում է vesti.ru-ն:
Սարքը կարող է թռչել մինչև 100 կմ/ժ արագությամբ:
Նախագծի հեղինակ Ալեք Մոմոնթը 23 տարեկան է:
Սարքը կարող է 12 ք.կմ գոտում հիվանդին դեֆիբրիլյատոր հասցնել մոտ 1 րոպեում: Դա ողջ մնալու հավանականությունը 8%-ից մեծացնում է մինչև 80%-ի:
Անօդաչուն կարող է 4 կգ օգտակար բեռ տեղափոխել: Այն հետևում է վթարային բջջային կանչերն ու նավիգացիայի համար GPS է օգտագործում: Երբ սարքը հասնում է դեպքի վայր, օպերատոր-ֆելդշերը կարող է հետևել և խոսել հիվանդին օգնություն ցուցաբերողների հետ: Նա տեղի ունեցողը տեսնում է սարքի վրա գտնվող վեբ-տեսախցիկի օգնությամբ:
Անօդաչուի սպասվող արժեքը մոտ 15 000 եվրո է: