Friday, 29 03 2024
ԱԹՍ-ն հարվածել է Բելգորոդի բազմաբնակարան շենքերից մեկին․ կա զոհ
19:10
Տեղի է ունեցել Ղրղզստանի և Տաջիկստանի սահմանազատման հանձնաժողովների հերթական հանդիպումը
Արևմտյան աջակցությունը իշխանությունները կկարողանա՞ն շոշափելի արդյունք դարձնել, թե՞ կփոշիացնեն
ՊԵԿ-ը բացահայտել է կառուցապատման ոլորտում առանձնապես խոշոր չափերով հարկեր չվճարելու դեպք
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
102-րդ ռազմաբազան ՀՀ սուվերենության միակ իրական երաշխավորն է. ՌԴ ԱԳՆ
Գազա օգնություն ուղարկելով՝ Հայաստանն ուղերձ է հղում աշխարհին
Մահացել է «Կրոկուս»-ում ահաբեկչության տուժածներին օգնություն ցուցաբերած հայ երիտասարդը՝ 35-ամյա Կարենը
Ուղիղ. հարցազրույց Անդրանիկ Քոչարյանի հետ
Անկախության հռչակագիրը անփոփոխ է, չունի դադարեցման իրավաբանական հնարավորություն. «Գերագույն խորհուրդ» ակումբ
Տաջիկստանը ձերբակալել է 9 հոգու՝ «Կրոկուս սիթի հոլ»-ում տեղի ունեցած ահաբեկչության հետ առնչության համար. Reuters
Ֆանտաստիկ թիվ է․ տարեկան 1մլրդ․ դոլար տրամադրելով՝ ԱՄՆ-ն Հայաստանից ակնկալիքներ պետք է ունենա
ՄԱԿ-ի դատարանն Իսրայելին կարգադրել է թույլ տալ հումանիտար օգնության մուտքը Գազայի հատված
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Վասիլիս Մարագոսը վերահաստատել է ԵՄ-ի աջակցությունը Հայաստանում արդարադատության ոլորտի բարեփոխումներին
Ու՞մ է զգուշացնում Իրանը
Սիրիայի զորքերը պատասխան հարվածներ են հասցրել ավազակային կազմավորումներին
Գազայում հայտնել են, որ իսրայելական հարվածներից զոհերի թիվը գերազանցել է 32 600-ը
Իսրայելական հրետանին հարվածներ է հասցրել Լիբանանի հարավի երկու ավանների. ԶԼՄ-ներ
17:20
Հարավաֆրիկյան Հանրապետությունում 45 մարդ է զոհվել կամրջից ավտոբուսի ընկնելու հետևանքով
17:10
Կիևը և Վարշավան մտադիր են անվտանգության երաշխիքների մասին համաձայնագիր կնքել
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
16:50
Ֆրանսիան կարող է չեղարկել Փարիզում Օլիմպիադայի բացման արարողությունը
16:40
Բրիտանիան չեղարկել է 100-ամյա արգելքը և թույլ կտա զինվորականներին մորուք պահել
ՌԴ ԱԳ փոխնախարարը հանդիպել է Աբխազիայի և Հարավային Օսիայի ներկայացուցիչներին
16:20
«Արաբական երկրները պատրաստ են ճանաչել Իսրայելը». Բայդեն
16:10
Իսպանիայում տեղակայվել է ՆԱՏՕ-ի երրորդ ռազմածովային բազան
Ադրբեջանցիները մշտապես ատել են հայերին. մեր խնդիրն է ցույց տալ սա
Դեղձենու մասսայական ծաղկում Արարատյան դաշտում՝ ժամկետից շուտ
Ո՞նց են որոշել, որ դա Հայաստանի տարածքը չ,է, եթե սահմանը հստակեցված չէ ․ Արա Պապյան

Արևմուտք-Ռուսաստան հարաբերությունների բևեռացումը Հայաստանին մանևրելու տեղ գրեթե չի թողել. Jane’s Intelligence

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է Մեծ Բրիտանիայի Jane’s Intelligence պաշտպանության և անվտանգության հարցերով հեղինակավոր վերլուծական կենտրոնի ԱՊՀ-ի և Ռուսաստանի հարցերով առաջատար վերլուծաբան Լիլիթ Գևորգյանը:

Վալդայ» ակումբի ներկայացուցիչների առջև ելույթի ժամանակ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն աշխարհին ներկայացրեց սեփական աշխարհակարգը ստեղծելու հայտը: ՌԴ նախագահը բաց տեքստով արձանագրեց հարձակողական ու նախաձեռնողական արտաքին քաղաքականության մասին՝ ըստ էության բացելով իր քաղաքականության բոլոր խաղաքարտերը, խոսելով «խաղի նոր կանոնների կամ խաղ առանց կանոնների», «համաշխարհային անարխիզմի» սկզբունքի մասին՝ ըստ էության սպառնալով ստեղծել անկառավարելի քաոս: Ռուսական վարչակարգն ունի այսպիսի քաղաքականություն իրականացնելու ցանկություն, իսկ ունի՞ այնքան ներուժ, ռեսուրսներ՝ տնտեսական հնարավոր ճգնաժամի պատճառով երկրի ներսում ծնվելիք խնդիրները լուծելու և արտաքին հարձակողական քաղաքականություն վարելու համար:

-«Վալդայ» ակումբում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի առաջարկած արտաքին քաղաքականության նոր ռազմավարությունը որոշ առումով Ռուսաստանի արտաքին քաղաքականության ձախողման արդյունքն է: Իհարկե, Ռուսաստանի համար լավագույն տարբերակը կլիներ աշխարհի խոշոր տերությունների ոչ ֆորմալ ակումբի լիարժեք, հարգված և ինտեգրված անդամ դառնալը:

Սակայն վերջին տասնամյակում այդ ակումբի անդամը դառնալու Ռուսաստանի ջանքերն այդպես էլ արդյունք չտվեցին. տարիներ շարունակ Ռուսաստանն Արևմուտքի հետ փորձեց պրագմատիկ քաղաքականություն վարել, որտեղ գաղափարախոսությունը գրեթե տեղ չուներ: Փոխարենը՝ Ռուսաստանը հետապնդում էր կոմերցիոն շահեր՝ փորձելով զուգահեռաբար մեծացնել իր ազդեցությունն ինտեգրման միջոցով: Պատճառներից մեկն այն է, որ Արևմուտքը եղել և մնում է Ռուսաստանի ամենակարևոր առևտրային գործընկերը: ԵՄ-ն ռուսական գազի համար ամենաբարձր գին վճարող սպառողն է, ռուսական բիզնեսն ակտիվորեն և տարիներ շարունակ պարտք է վերցրել արևմտյան բանկերից, հաջողակ ռուսական ընկերությունները ձգտել են Արևմուտքում վճարել իրենց բաժնետոմսերը և այլն:

Այս նոր ռուսական քաղաքականությունը միայն կարող է լարել Արևմուտքի հետ հարաբերությունները, որոնք արդեն իսկ վատ վիճակում են, ներառյալ՝ կոմերցիոն հարաբերությունները: Սակայն ճիշտ չէ կարծել, թե ռուսական իշխանությունները չեն գիտակցում երկրի տնտեսությանն սպառնացող վտանգները: Խնդիրն այն է, որ մինչև ուկրաինական ճգնաժամը ևս, ՌԴ քաղաքական ղեկավարները բողոքում էին, որ Արևմուտքը չափից ավելի էր շեշտում Ռուսաստանում բիզնեսով զբաղվելու ռիսկերի՝ հատկապես կաշառակերության և նեպոտիզմի մասին, մինչդեռ նմանատիպ խնդիրներ կային նաև այլ՝ ԲՐԻՔՍ երկրներում, ներառյալ՝ Չինաստանն ու Բրազիլիան: Սա հանգեցրել էր նրան, որ հիմնականում խոշոր արևմտյան բիզնեսն էր մտնում Ռուսաստան, հատկապես էներգետիկայի ոլորտում: Ռուսաստանցի ղեկավարները կարող են վիճարկել հիմա, որ իրենց նոր արտաքին քաղաքականությունը կարող է քիչ վնաս հասցնել երկրի տնտեսությանը, քանի որ չնայած Պուտինի և նրանից առաջ Մեդվեդևի ջանքերին՝ Արևմուտքում Ռուսաստանի վերաբերյալ կարծրատիպերը խորն են նստած, որը կանխում է լիարժեք առևտրային հարաբերությունների զարգացումը, հատկապես միջին բիզնեսի մակարդակով: Ավելին, խոշոր արևմտյան բիզնեսը, չնայած այդ կարծրատիպերին, շարունակում է մնալ Ռուսաստանում, ինչը թերևս հուսադրում է ռուս ղեկավարներին, որ տնտեսական մեծ կորուստ չի լինի նոր, ավելի համարձակ արտաքին քաղաքականությունից:

Սակայն սա այդքան էլ իրատեսական չէ: Տնտեսական առումով Ռուսաստանի համար արդեն ուշ է թեթև վնասվածքով դուրս գալ Արևմուտքի հետ տնտեսական գործընկերությունից: Ռուսական տնտեսությունը բավականին սերտորեն է կապված արևմտյան տնտեսությունների հետ, և սա միայն էներգետիկ ոլորտին չի վերաբերում: Ռուսաստանի տնտեսական շահերը պահանջում են գոնե հետ գնալ նախկին ոչ կատարյալ համագործակցությանը Արևմուտքի հետ, այլ ոչ թե խորացնել մեկուսացումն Արևմուտքից:

Տեսականորեն Ռուսաստանը կարող է հետապնդել իր ուրույն արտաքին քաղաքականությունը, բայց նաև պահպանել որոշ տնտեսական աճ: Բայց այդ դեպքում երկրի տնտեսությունը շատ ավելի դանդաղ կաճի, մոդեռնիզացիան դանդաղ կընթանա, էներգետիկ ոլորտը կշարունակի գերակայել, ինչը վատ է տնտեսության և երկրի ֆինանսաների առողջության համար: Ինչպես նավթի համաշխարհային գնի ներկայիս անկումն է ցույց տալիս, էներգետիկ ոլորտից կախվածությունը հանգեցնում է տնտեսության անկայունության: Ավելին, Ռուսաստանը նաև դեմոգրաֆիական խնդիրներ ունի, որոնք ևս կասկածի տակ են դնում նոր արտաքին քաղաքական մոտեցման նպատակահարմարությունը Ռուսաստանի համար:

Պուտինի վալդայան ելույթը ցույց տվեց նաև այն, որ հետխորհրդային երկրները և հատկապես՝ Հայաստանը ելք չուներ Եվրասիական ինտեգրացիոն պրոյեկտների մասնակցությունից խուսափելու համար, քանի որ Ռուսաստանը չի պատրաստվում զիջել իր ազդեցության ոլորտները Արևմուտքին, իսկ թույլ տալ Հայաստանին ստորագրել Ասոցացման համաձայնագիր, կնշանակեր զիջել Հայաստանը Արևմուտքին: Ինչպե՞ս պետք է վարվի Հայաստանն, ըստ Ձեզ, Ռուսաստանի ներկայացրած հայտի պայմաններում, որպեսզի հնարավորինս անվտանգ դիրքում հայտնվի աշխարհում:

-Արևմուտք-Ռուսաստան հարաբերությունների բևեռացումը Հայաստանին մանևրելու տեղ գրեթե չի թողել: Պետք է նշել, որ նախորդ տասնամյակում Հայաստանը ավելի հեշտ և հարմար է գտել Ռուսաստանի հետ ներգրավվելը, քանի որ Մոսկվան Երևանի ներքաղաքական հարցերին վերաբերող նախապայմաններ չի դնում, ինչպես ԵՄ-ն:

Բացի այդ, անվտանգության առումով Հայաստանը աստիճանաբար ավելի ու ավելի է իրեն կախման մեջ դրել Ռուսաստանից: Ներկայիս պայմանները հաշվի առնելով՝ Հայաստանը գրեթե ոչինչ չի կարող անել, քան հետևել Մոսկվայի քայլերին:

Ինչ վերաբերում է Հայաստանի դիրքին աշխարհում, ապա սա նաև ժողովրդի ինքնությանը վերաբերող խնդիր է և ավելի բարդ խնդիր: Աներկմտորեն եվրոպական ինտեգրացիային ձգտելու համար հայաստանցիները նախ պետք է իրենց համարեն եվրոպացի և ընդունեն եվրոպական արժեքները, որոնք իհարկե այնքան էլ տարբեր չեն հայկական ավանդական արժեքներից: Սակայն հատկապես վերջին երկու տասնամյակում հայ ինքնության հարցը շարունակում է մնալ վիճարկելի: Ավելին, ռուսական նացիոնալիզմի զարթոնքը ստեղծել է մի տարօրինակ ֆենոմեն՝ շատ հայաստանցիներ սատարում են ռուս նացիոնալիստների օրակարգը, երբեմն ավելի մեծ եռանդով, քան Հայաստանին վերաբերող հարցերը: Սա, թերևս, սովետական նոստալգիայի և ինքնության փոխակերպման արդյունք է:

Ինչպե՞ս պետք է Հայաստանն ու Ռուսաստանի մյուս արբանյակները խուսափեն Ռուսաստանի ճգնաժամային տնտեսության փլատակների տակ հայտնվելու հեռանկարից: Այսօր, Ձեր կարծիքով, ի՞նչ խնդիր ունի Հայաստանը:

-Ռուսաստանի տնտեսական խնդիրները մի քանի ճանապարհներով են ազդելու Հայաստանի տնտեսության վրա:Առաջինը դա տրանսֆերների խնդիրն է՝ տնտեսական գործունեության դանդաղումը Ռուսաստանում կարող է հանգեցնել գործազրկության աճին, ցածր աշխատավարձերի, ինչը կնվազեցնի Ռուսաստանից տրանսֆերների ծավալը դեպի Հայաստան:

Երկրորդը, Ռուսաստանում ներքին պահանջարկի թուլացումը կազդի Հայաստանի արտահանումների վրա, ինչն իր հերթին կնվազեցնի Հայաստանի արտարժութային եկամուտները: Բայց պետք է նշել, որ գյուղատնտեսության ոլորտում կարող են դրական զարգացումներ լինել ԵՄ-Ռուսաստան պատժամիջոցների «պատերազմի» արդյունքում, քանի որ Ռուսաստանը թարմ բանջարեղենի ու մրգի կարիք ունի: Իհարկե, այստեղ խնդիրն այն է, որ դեպի Ռուսաստանի գյուղատնտեսական արտահանումների ծավալի աճը կարող է հանգեցնել հայաստանյան շուկայում այդ մթերքների գնաճին:

Ավելին ռուսական ռուբլու թուլացումը վատ լուր է հայ արտահանողների համար: Եվ վերջապես, ռուսական կապիտալի հոսքը Հայաստան կարող է նվազել: Այս զարգացումները նաև նշանակում են, որ Հայաստանն արտարժույթի համար պետք է դիմի միջազգային դոնորներին վարկ ստանալու համար:

Ռուսական տնտեսական խնդիրները ևս մեկ անգամ ցույց են տալիս, որ Հայաստանի տնտեսությունը բազմապրոֆիլ չէ, որ երկրի ֆինանսները անառողջ կախում ունեն տրանսֆերներից: Ավելին, կաշառակերությունը, օլիգարխիկ տնտեսական կառույցները հնարավորություն չեն տալիս ռուսական կապիտալի փոխարեն Հայաստան բերել արևմտյան ներդրումներ: Արևմտյան կապիտալը Հայաստան բերելը ավելի է դժվարացնելու, քանի որ շատ ներդրողներ կարող են դիտել Հայաստանը իբրև ռուսական արբանյակ՝ իր բոլոր նմանատիպ կառուցվածքային խնդիրներով, որոնք ներկա են Ռուսաստանում, Ղազախստանում, Բելառուսում:

Ռուսաստանը Հայաստանին թույլ կտա՞ Եվրոպական միության հետ բարձր մակարդակի հարաբերություններ կառուցել, թե՞ պետք է բավարարվել ոլորտային համագործակցությամբ:

Եթե բարձր մակարդակ ասելով նկատի ունեք Association Agreement-ը, ապա ոչ, Մոսկվան ամենայն հավանականությամբ թույլ չի նման զարգացում: Ինքը՝ ԵՄ-ն, նույնպես դեռ չի որոշել, թե ինչպես վարվի Հայաստանի հետ: Առայժմ ԵՄ-ն զբաղված է Մոլդովային, Վրաստանին և Ուկրաինային սատարելով:

Վերջերս ավելի շատ է խոսվում ղարաբաղյան կարգավորման խաղաղության մեծ պլանների մասին: Մեկի մասին հիշատակում են ռուսներն ու ադրբեջացիները, մյուսի մասին, որպես փարիզյան առաջարկների փաթեթ, խոսում են արևմտյան փորձագետները, և որը ներառում է կարգավորման ինչ-որ փուլում նաև հայթուրքական սահմանի ապաշրջափակում: Կարո՞ղ ենք փաստել, որ գոնե մասամբ ղարաբաղյան և հայթուրքական գործընթացները միախառնելու հայթուրքակական արձանագրությունների շնորհիվ Թուրքիայի փորձերը այլևս իրականություն են, և մենք ղարաբաղյան կարգավորում ասելով պետք է նկատի ունենանք տարածաշրջանային աշխարհաքաղաքական շատ ավելի մեծ նշանակության հարցի մասին, քան սոսկ ղարաբաղյան խնդիրն է:

Թուրքիան վաղուց է փորձում լինել ԼՂ կոնֆլիկտի լուծման պրոցեսի անդամ: Թուրքիան հայ-թուրքական սահմանը փակել է ԼՂ կոնֆլիկտի պատճառով, ինչպես հայտնի է: Սահմանի բացումը իբրև լծակ կարող է օգտագործել Հայաստանի դեմ, բայց սա դեռ չի նշանակում, որ Թուրքիան դառնում է կոնֆլիկտի կարգավորման միջնորդ: Ավելին, Հայաստանը և ԼՂ-ն կարող են վիճարկել, որ միջնորդող կողմը չի կարող միևնույն լծակները գործադրել կոնֆլիկտի կողմերից մեկի վրա՝ հոգուտ մյուսի:

Վերջերս կայացավ ՌԴ ՊՆ Շոյգուի պաշտոնական այցն Ադրբեջան, որի շրջանակում անդրադարձ կատարվեց ՌուսաստանԱդրբեջան զենքի գործարքներին, որոնք մինչև տարեվերջ կհասնեն 5 միլիարդ դոլարի այն դեպքում, երբ Արգենտինայում ամիսներ առաջ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն իր մտահոգությունը հայտնեց զենքի գործարքների առնչությամբ: Սրան զուգահեռ բրիտանական The Guardian-ն օրերս գրել էր, որ Ռուսաստանն ընդլայնում է իր ռազմական ներկությունը Ղրղզստանում, Հայաստանում և Բելառուսում: Խոսակցություններ կան, որ Ռուսաստանը երկրորդ ռազմական բազան է տեղակայելու Հայաստանում: Ո՞րն է նման լայնածավալ և խոր ռազմական ներկայության ընդլայնման նպատակը:

-Ռուսաստանը շարունակում է հավասարակշռված քաղաքականություն վարել Հայաստանի և Ադրբեջանի նկատմամբ: Ռուսաստանը զենքի վաճառելով Ադրբեջանին ինչ-որ չափով նաև ավելացնում է ճնշումը Հայաստանի վրա՝ այստեղ ռուսական ռազմակայանը ապահովելու համար: Վստահ չեմ, թե երկրորդ ռազմակայանը բացվելու է, թե ոչ, բայց եթե նման որոշումը ընդունվի, ապա այն միայն համահունչ է Ռուսաստանին: Ուկրաինական ստրատեգիան, այն է՝ «պարսպապատել» որքան հնարավոր է շատ հետխորհրդային տարածք, որն իհարկե ներառում է Հայաստանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում