ԱԺ-ում 2015-ի ՄԻՊ-ի բյուջեի նախագծի քննարկման ժամանակ ՀՀ ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Մարգարիտ Եսայանը նշեց, որ ՄԻՊ ինստիտուտը կայացած է համարում:
Սա շատ կարևոր քայլ է մեր քաղաքացիական հասարակության, մեր պետականության համար, որովհետև եթե հիշում ենք տարիներ առաջ ՄԻՊ-ի մասին խոսակցությունները շատերի համար կարող էր տարօրինակ թվալ: Այսօր մենք ունենք այս ինստիտուտը, որը համարում եմ կայացած ինստիտուտ, մենք այսօր հաշվի ենք նստում այս ինստիտուտի հետ, մեր պաշտոնյաները, ոստիկանները, հասարակությունը, չինբովնիկները բոլորը հաշվի են նստում այս կամ այն չափով: Կարծում եմ՝ բոլորիս ցանկությունը, մղումն այն է, որ կարողանանք բոլոր հարցերում հաշվի նստել և բարձրացնել օմբուդսմենի դերակատարությունը: Եթե մենք գնում ենք այն արժեհամակարգի, որտեղ մարդու իրավունքները պետք է անառարկելի լինեն, ուրեմն մենք պետք է համարենք, որ այս ինստիտուտը կայացած է»,-ասաց Մարգարիտ Եսայանը: