ԱԺ-ում 2015-ի ՄԻՊ-ի բյուջեի նախագծի քննարկման ժամանակ ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Խոսրով Հարությունյանը հետաքրքրվեց ՄԻՊ ներկայացուցչից, թե արդյոք կա՞ մի ոլորտ, մի բնագավառ, մի այնպիսի հատված ՄԻՊ-ի գործունեության, որ ֆինանսների բացակայության պատճառով ցանկալի արդյունք չեն կարողանում արձանագրել:
ՄԻՊ ներկայացուցիչ Տաթևիկ Խաչատրյանը նշեց, որ չեն կարող կանխատեսել, թե հաջորդ տարի կառավարությանն առընթեր ոստիկանությունն ինչպես կգործի, հավաքների ժամանակ ինչ միջոցներ կձեռնարկվեն, և հետագայում մեր միջամտության արդյուքնում քաղաքացիների քանի խախտված իրավունք կվերականգնվի:
Նա նաև նշեց, որ այսօր չի կարող ասել, որ կա մի ոլորտ արդյունավետության պակասը ֆինանսների պակասով է բացատրվում, սակայն եթե նախկինում ունեին մարզային վեց, հիմա մնացել է երեք մարզային գրասենյակ, չնայած կա արագ արձագանքման խումբ: