«Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը հարց բարձրացրեց՝ այցելություններ են լինելո՞ւ զորամասեր բռնությունների խախտումների հետ կախված: Արդյոք ՄԻՊ-ը այս տարի պատրաստվում է զեկույց ներկայացնել ԶՈւ մարդու իրավունքների խախտման վերաբերյալ: Սևազգեստ մայրերը բազմաթիվ բողոքի ակցիաներ են իրականացնում, բայց նրանց հարցերը լուծում չեն ստանում, կցանկանայի իմանալ բյուջեում գումար հատկացվո՞ւմ է այս հանցագործությունների զեկույց ներկայացնելու համար:
ՄԻՊ ներկայացուցիչ Տաթևիկ Խաչատրյանը նշեց, որ առանձին այսպիսի զեկույց չունեն, այսօրվանից ասել՝ կունենա՞ն արտահերթ զեկույց, չի կարող ասել, քանի որ դա պաշտպանն է որոշում: Նա նշեց, որ այս ուղղությունը պաշտպանի համար մարդու իրավունքների ոլորտում առաջանահերթություններից մեկն է, մասնագետների մի ամբողջ խումբ, նրա խոսքով, զբաղվում է զինծառայողների իրավունքներով: