Tuesday, 16 04 2024
ԵՄ դիտորդական առաքելության ղեկավարը Կաթողիկոսին տեղեկություններ է փոխանցել սահմանային վիճակի մասին
18:20
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը մտադիր է այս շաբաթ քննարկել Կիևին օգնելու առանձին օրինագիծ
18:10
Թաիլանդում Նոր տարվա արձակուրդի օրերին ավելի քան 200 մարդ է զոհվել ճանապարհատրանսպորտային պատահարներից
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
40+10 հազար դրամ աջակցության միջոցառման շահառուների շրջանակն ընդլայնվել է
Իրանի բաց ազդակը Հայաստանում
17:50
ՀԱՄԱՍ-ը կրկնակի կրճատել է պատանդների թիվը, որոնց պատրաստ է ազատ արձակել Իսրայելի հետ գործարքի շրջանակներում
Հայ զինվորները սպանվել են իսրայելական զենքով, չփորձեք Երևանը ներքաշել ձեր խաղերի մեջ. Իրանի դեսպան
ՌԴ-ն արտատարածաշրջանային ուժ չէ. Իրանի դեսպան
17:40
Իրանի նախագահը ցավոտ պատասխանով է սպառնացել երկրի շահերի դեմ ցանկացած գործողության դեպքում
Դուք կապիտուլյացիոն կոալիցիա եք. ինքներդ եք դա ընդունել. Ալեքսանյանն` ընդդիմությանը
Մեր հարևանների անվտանգությունը, մեր անվտանգությունն է. երկխոսությունն է լավագույն լուծումը
Պատերազմը շան նման է` որքան նրանից վախենում ես, այնքան նա քեզ մոտ է գալիս
Երկակի ստանդարտների քաղաքականությամբ չես կարող տարածաշրջանում խաղաղություն բերել
ՀՀ-ն առավել ջանք չի գործադրել բանակցություններում. Ադրբեջանը առարկության համար 3 փաստարկ ունի
«Արմմոնո» փառատոնը խոսում է երազանքների մասին. ազատագրում է փակ դռներից
ԱԺ ՄԻՊ նիստում հաստատվեց 2014-ի եզդիների նկատմամբ ցեղասպանությունը դատապարտող նախագիծը
Փողոցները մաքրող անձանց մի մասը կամուրջի տակ է փոխում հանդերձանքը, լոգարանով տեղ տվեք․ ՔՊ անդամ
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
«Մի պահ պատկերացրեք, թե ինչ տեղի կունենա ցանկացած երկրում, եթե Ոստիկանություն չլինի». վարչապետ
Սինջարում եզդիների նահատակությունը Հայոց ցեղասպանության կրկնությունն է՝ մեկ դար տարբերությամբ․ Հայաստանում Ֆրանսիայի դեսպան
Ինչու՞ Ստեփանակերտը չպատասխանեց
Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Իսլանդիայի վարչապետին
Ընդդեմ Ադրբեջանի հայցը ընթանում է հօգուտ Հայաստանի
Գուցե աղմկահարույց էին քանդման աշխատանքները, զավթված կանաչ տարածքները մեկի ամառանոցը չի կարող լինել
«Կոնսերվատորիայի տեղափոխումը չի նշանակում փակել», «Մեզ ուղիղ չվերաբերող հարց է,ԿԳՄՍՆ-ի հետ քննարկեք»
Եղել է և՛ հարցաքննություն, և՛ առերեսում. Հակոբ Ասլանյանը՝ իրեն առնչվող միջադեպի մասին
Ալիևը բացեց «Ռազմավարի պուրակը», «Հա՛յ, մեռնելու ես» բառերը նորմա՞լ են ՄԱԿ-ի դատարանի համար
625 հարկ վճարողի մոտ արձանագրվել է ՀԴՄ կիրառման կանոնների խախտում
Ղազախստանը թուրք-ադրբեջանական շահերի դեմ երբեք չի գնացել. չի կարող լինել անաչառ միջնորդ

Անհույս կուսակալներն ու խորամանկ խնամակալները

Խորհրդարանում մեկնարկած 2015 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկումները վկայում են այն մասին, որ Հայաստանում կառավարության փոփոխությունը ոչ միայն որևէ էական փոփոխությունների չի բերել ապրիլից մինչև այսօր ընկած ամիսներին, բացի մի շարք բողոքի ցույցեր հրահրելուց՝ տարբեր սոցիալական շերտերի մասնակցությամբ, այլ նաև, ըստ էության, որևէ էական փոփոխություն չի ենթադրվում նաև 2015 թվականի ընթացքում, որի վառ վկայությունն է բյուջեի նախագիծն ու դրանում ենթադրվող մակրոտնտեսական գործընթացները:

Այսինքն` եթե ընթացիկ տարում Հովիկ Աբրահամյանի կառավարությունը, այսպես ասած, կիսով չափ Տիգրան Սարգսյանի կառավարության ժառանգորդն էր և նրա թողածն էր ավարտում, ապա 2015 թվականն արդեն ամբողջությամբ Հովիկ Աբրահամյանի կառավարությանն է, բայց ինչպես տեսնում ենք բյուջետային պատկերից, 2015 թվականին Հովիկ Աբրահամյանը որևէ էական նորություն չի պլանավորում` ներկայիս ժամանակահատվածի համեմատ:

Սակայն կառավարության փոփոխությունից ինչ-որ բան, այնուամենայնիվ, փոխվել է: Փոխվել է, այսպես ասած, բոցաշունչ ընդդիմության կամ ոչ իշխանական ուժերի վերաբերմունքը կառավարության հանդեպ: Ինչի համար կոշտագույն ձևով հայհոյում և թիրախավորում էին նախկին կառավարությանը, նոր կառավարության պայմաններում, այսպես ասած, քաղաքակիրթ ընդդիմախոսության է վերածվել, այն էլ` որոշ դեպքերում ընդդիմախոսության, որովհետև բավական հաճախ ենք ոչ իշխանական ուժերից լսում, որ Հովիկ Աբրահամյանը ցանկանում է անել ինչ-որ բան, սակայն այս համակարգում հնարավոր չէ: Կարծես Հովիկ Աբրահամյանը ստաժոր է այս համակարգում կամ պրակտիկանտ է, որ պատահաբար հայտնվել է Հայաստանի կառավարությունում, ասենք` Շվեդիայի կառավարությունում կամ Ճապոնիայի կառավարությունում հայտնվելու փոխարեն:

Իրականում սա, իհարկե, աչք է զարնում և չի կարող չզարնել, որովհետև նախկին կառավարությանը խարույկ բարձրացնողները ներկայիս կառավարությանը նույնիսկ մոմին մոտեցնել չեն պատրաստվում` այն դեպքում, երբ իրավիճակը ոչ միայն նույնն է, այլ նույնիսկ Հովիկ Աբրահամյանը հասցրել է Հայաստանում մի շարք որոշումներով նեղել փոքր ու միջին բիզնեսին և նպաստավոր պայմաններ ստեղծել խոշորների համար:

Այսպիսով, չի փոխվել ոչինչ` բացառությամբ այն բանի, որ քննադատության և հայհոյանքների օրակարգից դուրս է եկել կառավարությունը: Հայաստանի սոցիալական ծանրության մեջ գտնվող բնակչությունը սրանից ներկայումս շատ թեթև է իրեն զգում, զգում է, որ լուծվել են իր խնդիրները, արտագաղթողները մտածում են հետ վերադարձի մասին, շեշտակի այս փոփոխությունը մարդկանց մոտ հավատ է առաջացրել վաղվա օրվա հանդեպ:

Եթե լուրջ, ապա 2015 թվականի պետական բյուջեն և դրա հեղինակների մեկնաբանությունները բյուջեի և մակրոտնտեսական սպասումների ու հնարավորությունների մասին պարզապես մեկ բանի մասին են խոսում՝ ապրիլին հասարակության դեմ գործված համակարգային դավադրության, որին մասնակից են ոչ միայն կառավարությունում հայտնվածները, այլև քաղաքական դաշտում նրանց խորամանկ խնամակալությամբ զբաղվածները:

 

Լուսանկարը՝ Photolure-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում