Friday, 19 04 2024
Հանրային գործունեությամբ զբաղվող կանայք առավել շատ են ենթարկվում առցանց հարձակումների. ՄԻՊ
13:15
Հնդկաստանում մեկնարկել են համապետական ընտրությունները
Բանկերը հունվար-մարտ ամիսներին արձանագրել են 83 մլրդ դրամի զուտ շահույթ
Ուղիղ․ Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի գործով լսումներ Հաագայի դատարանում
«Բազմիցս զգուշացվել է՝ չի թույլատրվում փողոցային առևտուրը». Երևանի քաղաքապետարանը ստուգումներ է իրականացնում
12:15
Հարավային Կորեայի նավթի 60%-ը մատակարարվում է Հորմուզի նեղուցով
Լուրերի օրվա թողարկում 12։00
Հանրակրթության ոլորտում բարեփոխումները շարունակական են
«Կրոկուսի» ահաբեկիչներն այդքան հիմա՞ր էին
Կոտայքի մարզում գտնվող 1 հա հողամասը վերադարձվել է պետությանը
Կբացվի քանդակագործ Մկրտիչ Մազմանյանի ցուցահանդեսը՝ նվիրված Շառլ Ազնավուրին
11:30
Կիպրոսի Ներկայացուցիչների պալատը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
11:15
Նավթի գներն աճել են – 18-04-24
11:00
Կայացել է «Բադալյան եղբայրներ» ընկերությունների խմբի մեջ մտնող ֆինանսական կազմակերպությունների տարեկան ժողովը
10:45
Իրանում տեղի ունեցած պայթյուններից հետո իրավիճակը կայուն է. ԶԼՄ-ներ
Մեքենան գլխիվայր շրջվել է․ կան վիրավորներ
10:15
Իրանը, Իրաքը և Սիրիան կպայքարեն ահաբեկչության դեմ
Ինչ է հայտնի Իսրայելի կողմից Իրանի հարվածի մասին
Լուրերի առավոտյան թողարկում 10:00
10:01
Սպահանում ավերածություններ կամ դժբախտ պատահարներ չենք ունեցել․ բանակի հրամանատար
Վատ նորություն՝ ռուսները հենց այնպես դուրս չեն գա, կտեղակայվեն սահմանին՝ միջանցքը հսկելու
Իսրայելը հարվածներ է հասցրել Իրանին
Թբիլիսիում ամեն վայրկյան իրավիճակը փոխվում է. նոր զարգացումներ
Սպասվում է կարճատև անձրև
Ռուսների պլան Բ-ն չաշխատեց. մենք դառնում ենք Արևելյան Եվրոպա
Ինչպե՞ս են այս տարի նշելու քաղաքացու օրը. «Հրապարակ»
Ինչո՞ւ ուղղաթիռով. «Հրապարակ»
ՊԵԿ նախկին փոխնախագահը հրավիրվել է դատախազություն. «Հրապարակ»
Օֆերտան պայթեց. Ավանեսյանի ձախողումը. «Ժողովուրդ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն

«Օրենքով գող» Զապը միջազգային հետախուզման մեջ է, բայց անարգել ապրում է Հայաստանում

Պրահայի մունիցիպալ դատարանը կալանավորման որոշում է կայացրել հայ «օրենքով գող» Անդրանիկ Սողոյանի (մականունը՝ Զապ) և նրա 4 համախոհների նկատմամբ:

Հիշեցնենք, որ Սողոյանը դատապարտվել էր 22 տարվա ազատազրկման հայ գործարարի սպանության համար ու պետք է վկայություն տար մինչև սեպտեմբերի 1-ը: Սակայն ոչ նա, ոչ էլ իր համախոհները դատարան չէին ներկայացել, ինչի համար էլ ներկայումս գտնվում են միջազգային հետախուզման մեջ:

Հիշեցնենք նաև, որ 2007-ին Սողոյանը պատվիրել էր հայ գործարարի սպանությունը: Պրահայում պատվերի իրականացման ժամանակ սխալմամբ սպանվել էր 1 այլ մարդ ու վիրավորվել կրկին մեկ ուրիշը: Վարձու մարդասպանը՝ ուկրաինացի Թիմուր Տրետյակովը, սխալմամբ դանակով հարվածել էր հային, որի կյանքը հաջողվել էր փրկել բժիշկների շնորհիվ: 2 շաբաթ անց Տրետյակովը նորից սխալվել էր ու սպանել Sazka ընկերության 25-ամյա տնօրենին, որը շրջում էր նույնպիսի Bentley ավտոմեքենայով, ինչպես ենթադրյալ զոհը: Տրետյակովը դատապարտվել էր 22 տարվա ազատազրկման:

Սողոյանի մեղադրական դատավճիռը հրապարակվել էր 2013թ. հոկտեմբերին, որից հետո նա երկար ժամանակով գտնվում էր արտասահմանում, քանի որ դատարանը նրան ժամանակավորապես ազատ էր արձակել:

Բացի այդ, Պրահայի քաղաքային դատարանը նրան երկու անգամ արդարացրել է, սակայն Գերագույն վերաքննիչ դատարանը գործը նորից քննել էր ու կայացրել մեղադրական դատավճիռ: Բացի Սողոյանից՝ սպանության ու թալանի համար դատապարտվել են նրա համախոհները, որոնք ազատազրկման են դատապարտվել 12-18 տարի ժամկետով:

Հիմա Սողոյանը Չեխիայի իրավապահների կողմից գտնվում է միջազգային հետախուզման մեջ` շորթում և սպանություն կատարելու համար: Հայտնի է, նաև մամուլում է մի քանի հրապարակում եղել, որ Զապը Հայաստանում է: Բայց մեր հարցմանն ի պատասխան՝ ՀՀ գլխավոր դատախազությունից տեղեկացրին, որ Սողոյանի նկատմամբ միջազգային հետախուզում է հայտարարված, սակայն չեխական կողմը չի դիմել Հայաստանին՝ Սողոյանին գտնելու և իրենց հանձնելու խնդրանքով:

«Անդրանիկ Սողոյանի նկատմամբ հետախուզումն իրականացվում է «Եվրոպական կալանքի սանկցիայի» (EAW) հիման վրա: Չեխիայի իրավապահ մարմինների կողմից համապատասխան միջնորդություն (հանձնման, դատավճռի ի կատար ածման) ստանալու դեպքում ՀՀ գլխավոր դատախազությունը կձեռնարկի համապատասխան միջոցառումներ: Այս պահին նման միջնորդություն չկա»,-փոխանցեցին դատախազությունից:

Ուշագրավ է, սակայն, որ միջազգային հետախուզման պարագայում Հայաստանը պարտավոր է հայտնաբերել և կալանավորել Զապին, քանի որ միացած է այն միջազգային պայմանագրերին, որով սահմանվում է միջազգային հետախուզման և արտահանձնման կարգը: Հայտնաբերումից ու կալանավորումից հետո նոր միայն չեխական կողմը պետք է դիմի արտահանձնման խնդրանքով:

ՀՀ ոստիկանությունից Զապի հետ կապված տեղեկություններ պարզել մեզ չհաջողվեց: Ոստիկանությունից փոխանցեցին, որ դա դատախազության ֆունկցիան է:

Ինչպես արդեն նշեցինք, հավաստի տեղեկություններով` Զապն այսօր Հայաստանում է, ավելի կոնկրետ՝ Գյումրիում: Նա անարգել շրջում է, և հասկանալի չէ, թե ինչու մեր իրավապահները չեն կատարում միջազգային փաստաթղթերով սահմանված իրենց պարտավորությունները: Հազիվ թե նրանք տեղյակ չեն, թե որտեղ է Զապը, իսկ թե ինչու այդ պարագայում նրան ձերբակալելու քայլեր չեն ձեռնարկում՝ կասկածելի է մնում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում