Tuesday, 16 04 2024
15:20
ԱՄՆ-ն Իսրայելին ծանուցել է, որ չի մասնակցելու Իրանի դեմ հնարավոր գործողություններին. ABC
Թուրքիան բանակցություններ է վարում ՀԱՄԱՍ-ի հետ
Հայաստանում ԵՄ առաքելության ձեւաչափը փոխվու՞մ է
14:45
«Եվրոպայի շուկան Չինաստանի ավտոմեքենաների հետ պետք է պատրաստ լինի արդար մրցակցության». Շոլց
14:30
Նավթի գներն աճել են- 15-04-24
14:15
Թեհրանում Իտալիայի հյուպատոսությունը ժամանակավոր փակ կլինի
Փորձ է արվում քննարկումից դուրս թողնել էթնիկ հայերի ազատազրկման, անհետացման և բռնագաղթման փաստերը
Ադրբեջանում երեխաներին սովորեցնում են սպանել, վերացնել հայերին, դա Բաքվի ցինիկ ռազմավարությունն է
Հայատյացությունը Ադրբեջանի պետական քաղաքականությունն է. Ալիևը վերջնականապես ջնջում Է հայի հետքը
Եզդիները պայքարեցին Արցախի համար. Ցեղասպանությունը չստորադասեք այժմեական կոնյուկտուրային նպատակներին
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
13:45
«Մենք այլընտրանք չունենք». Գալանտը՝ Օսթինին
13:30
ԱՄՆ-ն այն կարծիքին է, որ Իսրայելի պատասխանն Իրանի հարվածներին կլինի սահմանափակ․ NBC News
13:15
Ռիշի Սունակն Իսրայելին կոչ է անում զսպվածություն ցուցաբերել
Հայաստանը եզդիներին աջակցել և դատապարտել է 2014-ի եզդիների նկատմամբ ցեղասպանությունը․ ԱԳՆ փոխնախարար
Եզդի կանանց իսլամիստները վաճառում են․ 100 հազարավոր կանայք դեռ ճամբարներում են. Բաքոյան
13:00
Օլաֆ Շուլցը Պեկինում հանդիպել է Սի Ցզինպինի հետ
12:45
Ռուսական հակահարձակումը վտանգավոր է Ուկրաինայի համար
Խուզարկություններ ՀՀ առողջապահության նախարարությունում
12:30
Մելանի Ջոլին ողջունել է առաջին կանադացի փորձագետի միանալը ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելությանը
Վերականգնվել է տնտեսվարողի կողմից պետությունից թաքցված 848 մլն. դրամի հարկային պարտավորություն
Ռազմավարական հաղորդակցության խնդիրները շատ են. բարեփոխումները սկսված են՝ գործիքներ կներդրվեն
Լռե՛ք և լսե՛ք ձեր իսկ խոսքը 2020թ.-ին և հիմա, բավ է, դուք ձայնից զրկվում եք. Ավինյան
12:25
Ucom ընկերությունը շարունակում է ցանցի վերազինումը
Ի՞նչ կասեր Գաֆեսճյանը՝ քաղաքապետին, ով պաշտոնի է բերել նախկին թաղապետին, որը կալանավորված էր
Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը պաշտոնական այցով մեկնել է Լիտվա
Ոստիկանությունը միշտ հանցավորության դեմ պայքարի առաջնագծում է. ՀՀ ՆԳ նախարարի ուղերձը Ոստիկանության օրվա առթիվ
Ուղիղ․ Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի գործով լսումներ Հաագայի դատարանում
Հայաստանի անվտանգային մարտահրավերները չափազանց մեծացել են. ՀՀ-ի դիրքավորումները փոխվել են
«Կասկադը» 100 տարի հետո չի քանդվելու և այլ բան կառուցվի. Ավինյան

ԱՄՆ հյուպատոսարանը համատարած մերժում է ՏՏ ոլորտի ներկայացուցիչներին ԱՄՆ մուտքի արտոնագիր տրամադրել

Սկսած անցած տարվա նոյեմբերից, իսկ վերջին շրջանում հատկապես, Հայաստանում Ամերիկայի հյուպատոսարանը ամենատարբեր պատճառներով մերժում է ՏՏ ոլորտի աշխատակիցներին Ամերիկա մուտքի վիզա տրամադրելու դիմումները: Նախկինում, առանց որևէ խնդրի գործուղումների և այլ նպատակներով ԱՄՆ մեկնած ծրագրավորողները արձանագրում են, որ դեսպանատանը խոչընդոտների են հանդիպում: «Նախկինում նման բան չկար, մենք հանգիստ դիմում էինք դեսպանատուն, վիզա ստանում, և ոչ մի խնդիր չէր առաջանում: Գնում էինք մեր ծրագրերը ներկայացնում, վերապատրաստման դասերի մասնակցում, միջոցառումների մասնակցում և հետ գալիս: Մենք երբեք մտավախություն չենք ունեցել, որ մեզ կմերժեն, իսկ հիմա ես բազմաթիվ մարդկանց գիտեմ, որ մերժել են՝ մեր ֆիրմայի տղաներից շատերին, իմ ընկերներին»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց ծրագրավորող մի երիտասարդ, որը ևս բախվել էր այս խնդրին:

Նշենք, որ Հայաստանում ԱՄՆ հյուպատոսական ծառայության գործունեության կապակցությամբ օրերս իրենց մտահոգությունն էին հայտնել նաև տեղեկատվական, հեռահաղորդակցական և բարձր տեխնոլոգիական ոլորտում գործող ընկերությունները, ինչպես նաև Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը:

ԻՏՁՄ տարածած հաղորդագրության մեջ կարդում ենք. «Հարյուրավոր դեպքեր են գրանցվել, երբ դրական պատասխան ստանալու նպատակով ՏՏ ընկերությունների աշխատակիցները ԱՄՆ հյուպատոսական ծառայությանը ստիպված են դիմել 3 անգամ, որը ոչ միայն նյութական լրացուցիչ ծախս է ենթադրում (յուրաքանչյուր դիմումի արժեքը՝ 160 $), այլև անտեղի վատնվում է տեխնոլոգիական բարձրակարգ մասնագետների թանկարժեք աշխատաժամանակը:

Մեր տեղեկություններով, չնայած հայաստանյան տեխնոլոգիական մասնագետների հաճախակի գործուղումներին, ԱՄՆ միգրացիոն օրենքների խախտումներ չեն գրանցվել»: ԻՏՁՄ գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանն «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ավելացրեց, որ եթե ԱՄՆ հյուպատոսության կողմից նման որոշում է կայացվել համատարած մերժել ՏՏ ոլորտի ներկայացուցիչներին մուտքի արտոնագիր տրամադրել, ապա դա միանշանակ սխալ որոշում է, որովհետև այդ որոշումն անմիջականորեն հարվածում է հենց ամերիկյան ընկերություններին: «Վերջին մերժումները հենց ամերիկյան ընկերությունների աշխատակիցներին մերժումներն են»,- ավելացրեց Վարդանյանը:

Նրա խոսքով՝ այս որոշումը հնարավոր է պայմանավորված լինել Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցման որոշմամբ: «Մենք պետք է մաքսիմում հետախուզության աշխատակիցներ լինենք, որ հասկանանք, թե ինչով է պայմանավորված այս որոշումը: Մենք պարզապես մեր շահերը պետք է պաշտպանենք և հասնենք նրանք, որ մեր վիզաները չմերժեն: Նրանք մերժում են, մենք դիմադրելու ենք: Տեսնենք՝ ում դիմադրությունը ավելի ուժեղ կլինի»,- նկատեց Կարեն Վարդանյանը: Մինչդեռ նա ավելի վաղ ասել էր, որ ԱՄՆ-ը իր այս գործողություններով հավանաբար որոշել է ինչ-որ ձևով Հայաստանը «պոկել» Ռուսաստանից, և այս ոլորտի ակտիվ երիտասարդներին, մասնագետներին «Դեմ եմ» շարժման օրինակով հանել ԵՏՄ-ի դեմ, որպեսզի նրանք իրենց դժգոհությունը պայմանավորեն ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցման որոշումով:

Մեր զրուցակից ծրագրավորողները առայժմ պայքարի ինչ-որ ձևի մասին չեն մտածում, քանի որ համոզված են, որ մեր կառավարությունը, երկրի ղեկավարությունը ԱՄՆ հյուպատոսության հետ համատեղ ընդհանուր լեզու կգտնի, որը կբխի երկու երկրների շահերից էլ: «Մենք համոզված ենք, որ խնդիրը խելամիտ ճանապարհով կլուծվի, քանի որ այս ճանապարհը, մարտավարությունը, որը ընտրվել է, ձեռնտու չէ ոչ մեկին էլ: Մեր գործը մենակ մեզ համար չէ, մենք երկիր ենք ներկայացնում»,- ասացին նրանք:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում