Friday, 29 03 2024
Սուրեն Պապիկյանը ծանոթացել է նաև ՀՀ ռազմարդյունաբերության նորագույն նմուշներին
Հանրակրթության նոր չափորոշիչի ներդրմանը զուգահեռ դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը. Անդրեասյան
ՔՊ նիստում քննարկվել են եվրոպական կուսակցական միությունների գաղափարախոսությունները
«Դժվարին որոշում եմ կայացրել` չհավակնել Բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամի թափուր տեղին». Վազգեն Ռշտունի
«Ռուսաստանը հաջողության է հասնում այնտեղ, որտեղ դրա կարիքն ունի»․ Պուտին
Հրազդանում մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
Վլադիմիր Վարդանյանը կմասնակցի Մարդու իրավունքերի եվրոպական դատարանի դատավորների ընտրության հանձնաժողովի նիստին
Ծեծի է ենթարկել իր անչափահաս դստերը և փորձել սեռական հարաբերություն ունենալ նրա հետ
Այն, ինչ կներվի Բաքվին, չի ներվի Երևանին. Կրեմլը բաց է խաղում
ԵՄ ներկայությունը Բաքվին հանգիստ չի տալիս
Ադրբեջանը «կլրջացնի՞» ՀԱՊԿ-ի հետ ընկերությունը
Ազատագրվել ռուսական կախվածությունից. եվրաինտեգրման առաջնահերթությունները
Դիմակներն այլևս հանված են. Մոսկվան հանձնում է իր ամենաարժեքավոր ագենտին
Տղամարդը դանակահարել է նախկին կնոջն ու նրա քրոջը
Հայաստանը «դիվերսիֆիկացնում է» քաղաքականությունը, Ռոսատոմը մոդեռնիզացնում է Մեծամորի ԱԷԿ-ը
Գործակալ հիշեցնող Շահրամանյանը
Բաքվի խոշոր «խաղադրույքը»
Կլիմայի փոփոխության բացասական ազդեցությունը նկատելի է գյուղատնտեսության և տնտեսության մի շարք այլ ճյուղերում. փոխնախարար
Ռուսաստանում տեղի ունեցած ահաբեկչության գործով նոր կասկածյալ է հայտնվել
Արմեն Գևորգյանը ԵԽԽՎ դիտորդական առաքելության կազմում կհետևի Հյուսիսային Մակեդոնիայի նախագահական ընտրություններին
Մի համագործակցության խրոնիկա
Հայաստանը չունի ավելի ուժեղ զենք, քան միջազգային իրավունքը. չկրակելը խելամիտ չէ
Սասունցի Դավթի դարաշրջանը չէ. ԱՄՆ-ից ակնկալիքներին զուգահեռ պետք է ամրապնդել պետությունը
Երևանում ծառի ճյուղը թեքվել և ընկել է էլեկտրական լարերի վրա. փրկարարները մասնատել են ծառի ճյուղը
21:40
Ղազախստանի դեսպանատունը խորհուրդ է տվել լքել Օդեսայի և Խարկովի մարզերը
Վիճաբանություն և ծեծկռտուք՝ անչափահասների մասնակցությամբ․ կա վիրավոր
Քանի՞ մարդ է թունավորվել Հայաստանում
«Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում»․ Լավրով
Բաքվի անհիմն մեղադրանքն ու խորամանկ խաղը Բրյուսելից առաջ
«Կրոկուսի ահաբեկչության հեղինակներն Ուկրաինայից զգալի գումարներ և կրիպտոարժույթներ են ստացել»․ ՌԴ ՔԿ

Սեպտեմբերի 3-ին կայացրած Հայաստանի որոշումը վերաիմաստավորել է ԵՄ վերաբերմունքը Ռուսաստանի նկատմամբ

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է  քաղաքագետ Արմեն Գրիգորյանը:

 -Ձեր ֆեյսբուքյան գրառմանն մեջ անդրադարձել եք Սլովակիայի արտգործնախարար Մ.Լայչակի վերջերս արած հայտարարությանը առ այն, որ ԵՄ-ն կոպիտ սխալ էր գործել` միջոցներ չձեռնարկելով այն բանից հետո, երբ Հայաստանը Պուտինի շանտաժի արդյունքում հրաժարվեց ԵՄ-ի հետ ասոցացման պայմանագրից` հանուն Մաքսային միության: Ըստ Լայչակի, անհրաժեշտ արձագանքը թույլ կտար կանխել ուկրաինական քաղաքական ճգնաժամը և ռուսական ագրեսիան:

-Այո, որքան ինձ հայտնի է, Սլովակիայի արտգործնախարար Մ.Լայչակը ԵՄ բարձրաստիճան պաշտոնյաներից առաջինն էր, որը հրապարակային քննարկման ընթացքում ընդունեց, որ ԵՄ-ն կոպիտ սխալ էր գործել` միջոցներ չձեռնարկելով այն բանից հետո, երբ Հայաստանը Պուտինի շանտաժի արդյունքում հրաժարվեց ԵՄ-ի հետ ասոցացման պայմանագրից` հանուն Մաքսային միության: Ըստ Մ.Լայչակի, անհրաժեշտ արձագանքը թույլ կտար կանխել Վ.Յանուկովիչի կողմից ասոցացման պայմանագրի ստորագրումից հրաժարվելը, դրան հետևած ուկրաինական քաղաքական ճգնաժամը և ռուսական ագրեսիան:

Այս համատեքստում տեղին է հիշեցնել, որ բազմաթիվ ուկրաինացի, եվրոպական և ամերիկյան վերլուծաբաններ 2013թ. սեպտեմբերի 3-ից հետո կարծիքներ էին հնչեցրել, թե Հայաստանի հանձնումը Ռուսաստանին բավարարեց վերջինիս ախորժակը և վերջնականապես ճանապարհ հարթեց Ուկրաինայի, Վրաստանի և Մոլդովայի՝ ԵՄ-ի հետ ասոցացման համար: Ժամանակը պարզորոշ կերպով ապացուցեց, որ նման մոտեցումը ճակատագրական սխալ էր:

-Սա ի՞նչ է նշանակում, որ Հայաստանի որոշումը վերաիմաստավորվե՞լ է եվրոպացի պաշտոնյաների կողմից, որ եվրոպացիները հասկացե՞լ են իրենց սխալները:

-Ավելի շուտ վերաիմաստավորվել է Ռուսաստանի նկատմամբ վերաբերմունքը: Պետք է նշել, որ ԵՄ-ում դեռևս շատ են Ռուսաստանի հետ ամեն գնով գործընկերության ջատագովները` իրենց «պրագմատիկ» համարողները: Նրանք, մասնավորապես, «Իսլամական պետության» դեմ պայքարի արդյունավետությունն են պայմանավորում Ռուսաստանի հետ համագործակցությամբ կամ իրենց պրոռուսական մոտեցումները փորձում են առաջ տանել` մատնանշելով «ուկրաինական ճգնաժամի» կարգավորման հարցում Ռուսաստանի հետ համագործակցության անհրաժեշտությունը:

Միևնույն ժամանակ, ավելորդ նրբազգացությամբ չտառապողները հստակորեն գիտակցում են, որ «ուկրաինական ճգնաժամ» վաղուց գոյություն չունի, այլ Ռուսաստանի կողմից սանձազերծված պատերազմ է տեղի ունենում: Եվ արդեն ձևավորվել է նաև այն գիտակցությունը, որ Ռուսաստանի պահանջներին տեղի տալու դեպքում ԵՄ-ն մի քանի ամսից արդեն կարող է ստիպված լինել կարգավորել «մոլդովական ճգնաժամը», իսկ այնուհետ գուցե նաև «լատվիական ճգնաժամը»:

Ինչ վերաբերում է Հայաստանին, նրա քաղաքական վերնախավի կրավորական, կարելի է ասել՝ «եվրասիամետ» դիրքորոշումը եվրոպացիներին ստիպում է վերանայել իրենց մոտեցումը` հաշվի առնելով, որ Հայաստանի հետ հարաբերությունները չեն կարող մնալ նույն մակարդակին, ինչպես Ուկրաինայի, Մոլդովայի և Վրաստանի հետ: Մինչ հաջորդ տարի Ռիգայում կայանալիք Արևելյան գործընկերության համաժողովը հավանաբար կմշակվի և Հայաստանին կառաջարկվի գործընկերության սահմանափակ ձևաչափ` Բելառուսի հետ առկա ձևաչափի նմանությամբ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում