Սերբ թենիսիստ Նովակ Ջոկովիչը հայտարարել է, որ կենտրոնանում է իր խաղի վրա: Հիշեցնենք` Փարիզի «Մասթերս-1000»-ի երկրորդ շրջանում նախօրեին կայացած մրցակցությանն աշխարհի առաջին ռակետն առավելության է հասել գերմանացի Ֆիլիպ Կոլշրայբերի նկատմամբ:
«Վերջին մի քանի տարիների ընթացքում վարկանիշային աղյուսակի առաջին հորիզոնականի համար պայքարում եմ Նադալի և Ֆեդերերի հետ: Գիտեմ, ինչ է պետք անել և փորձում եմ հնարավորինս հանգիստ վերաբերմունք ցուցաբերել: Պետք է պարզապես կենտրոնանամ իմ խաղերի վրա:
Չեմ կարող ազդեցություն թողնել Ֆեդերարի խաղի վրա, բայց կարող եմ փորձել որքան հնարավոր է շատ հաղթել: Եթե շարունակում նույնքան լավ խաղ ցուցադրել, որքան այս անգամ, հիանալի հնարավորություններ կունենամ: Սակայն Ռոջերսը նույնպես գերազանց թենիս է ցուցադրում: Կարծում եմ` դիտարժան մրցակցություն է սպասվում»,- մրցաշարի պաշտոնական կայքը մեջբերում է Ջոկոիչի խոսքերը: