Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը նշեց, որ հանրահավաքներ միշտ էլ կարող են լինել, բայց ինքը չի վախենում դրանից, իր ղեկավարած մարզում իշխանափոխության վտանգ չկա:
«Իհարկե, վախ չունեմ: Եթե խոսքը վերաբերում է վախին, պետք է ասեմ՝ այո, սոցիալական լարվածություն կա, սոցիալական խնդիրներ կան, աշխատատեղերի խնդիրներ կան, կա ինչ-որ չափով դժգոհ մաս, բայց ցույցներից և միտինգներից մենք չենք վախնում, այլ ընդհակառակը փորձում ենք մեզ համար դրական ինչ-որ բաներ քաղենք, որպեսզի տեսնենք, թե ինչ հարցեր են բարձրացնում, ինչի համար են մեզ քննատադում, մենք դրանից հետևություն ենք անում»,- ասաց մարզպետը: