Մարզերում կան սոցիալական խնդիրներ, սակայն իշխանափոխության վտանգ չկա: Այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց Շիրակի մարզպետ Ֆելիքս Ցոլակյանը:
Շիրակի մարզպետ Ֆելիքս Ցոլակյանը նշեց, որ նախքան Գյումրիի հանարահավաքը նման խոսակցություններ շատ էին շրջանառվում, բայց հանրահավաքը ցույց տվեց, որ իշխանափոխության տրամադրություն Գյումրիում չկա:
«Գյումրիի վրա իշխանությունները մեծ ծախսեր են արել ու շարունակում են անել: Մեծ աշխատանք է կատարվել Գյումրիում ու կատարվում է, այլ բան է, որ կան ահագին անելիքներ: Սա հաստատում է ձեր ասածը, որ, այո, կան սոցիալական խնդիրներ՝ համեմատած մյուս մարզերի հետ: Կա աղքատության տոկոս, աշխատատեղերի բացակայություն և այլն, բայց եկեք մի քիչ օբյեկտիվ նայենք, աշխատատեղերի ստեղծման հարցում իշխանությունների դերը ո՞րն է»: