Sports.kz-ի փոխանցմամբ՝ Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Մարկոս Պիզելին 2 տարով երկարաձգել է պայմանագրի ժամկետն ղազախական «Ակտոբե»-ի հետ:
Այդ մասին պարբերականի հետ զրույցում ասել է ֆուտբոլիստի գործակալ Տիգրան Մկրտչյանը, ով աշխատում է Football Friends գործակալությունում:
Մկրտչյանը նաև նշել է, որ «Կայրաթ»-ում հանդես եկող Արթուր Եդիգարյանը ևս 1 տարվա գործող պայմանագիր ունի իր ակումբի հետ: