Պրոֆեսիոնալ բռնցքամարտի IBF, WBA, WBО և IBO վարկածներով աշխարհի չեմպիոն Վլադիմիր Կլիչկոն չի պատրաստվում ավարտել մարզական կարիերան: Այդ մասին հայտարարել է նրա մենեջեր Բերնդ Բյոնտեն:
Կլիչկոն հաջորդ մենամարտն անցկացնելու է նոյեմբերի 15-ին: Մրցակիցը Կուրտաբա Պուլևն է:
«Վլադիմիրը մտադիր է շարունակել կարիերան, քանի դեռ թույլ է տալիս առողջությունը և մոտիվացիան: Վլադիմիրը նաև ասում է, որ շարունակում է բարելավել որակները մենամարտից մենամարտ»,- Բյոնտեի խոսքերը մեջբերում է ИТАР-ТАСС-ը: