«Ներկայացված բյուջեում հաշվարկված չէ, թե ինչպիսի ազդեցություն կունենա 2015թ. Եվրասիական տնտեսական միությանն անդամակցությունը: Հաշվարկված չեն Ռուսաստանի նկատմամբ միջազգային պատժամիջոցների կիրառմամբ ռուսական տնտեսության անկումը և դրա ազդեցությունը: Այս իրողությունների ներքո տեղի կունենան այնպիսի զարգացումներ, որոնք կարող են բերել արտահերթ միջոցառումների»,- լրագրողների հետ զրույցում նշեց Զարուհի Փոստանջյանը:
Նրա խոսքով՝ ԵՏՄ անդամակցությունը բացասական ազդեցություն կունենա երկրի տնտեսության և քաղաքացիների սոցիալական վիճակի վրա:
«Այդ սոցիալական վիճակը վերածվելու է նաև քաղաքական պահանջների, որոնց թվում են արտահերթ նախագահական և խորհրդարանական ընտրությունները»,- հավելեց քաղաքական գործիչը: