Որևէ արտահերթ ընտրությունների չենք պատրաստվում: Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանը:
«Մինչև այսօր տեղի ունեցած բոլոր ընտրություններն անցկացվել են ազատ, արդար,-նշեց Մուկուչյանը՝ ի պատասխան հարցադրման, թե արդյոք Հայաստանում տեսնում է իշխանափոխության հիմքեր, որը պահանջում է եռյակը:
Տ.Մուկուչյանը նկատեց, որ առհասարակ պատկերացնել իդեալական ընտրություններ աշխարհում, երբ քվեարկության ընթացքում որևէ տեղամասում որևէ խախտում տեղի չի ունենում, դա անհնար է: