Friday, 29 03 2024
ՌԴ իշխանությունները հայտնել են Բելգորոդի երկնքում 15 թիրախ ոչնչացնելու մասին
12:30
ԱՄՆ կառավարությունը 60 մլն դոլար է հատկացրել փլուզված Բալթիմորի կամրջի վերակառուցման համար
12:15
Բելառուսներին այսօրվանից արգելված է անօդաչու թռչող սարքեր ունենալ
Լուրերի օրվա թողարկում 12։00
Մեքենան գլորվել է ձորը, վարորդը մահացել է
Լավրովի անփառունակ տապալումը
Փորձել են առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ ներկրել
11:45
Որքա՞ն տարածք են ռուսները գրավել այս տարի Ուկրաինայում
Հալեպի վրա Իսրայելի հարձակման հետևանքով զոհվել է 36 մարդ. Al Hadath
11:15
Ռուսական խոշոր հարձակումը կլինի մայիսի վերջին
Բեգլարյանը սպառնացել է նորակառույցի սեփականատերերին իր առանձնատուն բացվող տեսարանի համար
«Միրզոյանի հետ վերջին անգամ շփվել եմ Սկոպյեում․ մենք էինք նախաձեռնել այն». Լավրով
Հայաստանի և Ադրբեջանի խորհրդարանների ղեկավարներն առաջիկայում կրկին կհանդիպեն
«Հայկական ղեկավարությունը սկսում է արտահայտել այնպիսի գաղափարներ, որոնցով Փաշինյանը ձևավորել էր իր «Ելք» շարժումը». Լավրով
«Փաշինյանը միշտ մեզնից խնդրել է չմոռանալ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը». Լավրով
10:45
«Բրյուսելի հանդիպումը կկենտրոնանա Հայաստանի տնտեսական կայունության վրա». Միլլեր
«Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հաղորդումները Հայաստանում արգելափակվել են
Թումանյան փողոցում ծառի ճյուղն ընկել է էլեկտրական լարերի վրա
Սուրեն Պապիկյանը հետևել է «Բաղրամյան» զորավարժարանում անցկացված զորախաղերին
10:15
Նավթի գներն աճել են. 28-03-24
Լուրերի առավոտյան թողարկում 10:00
Քարաթափում Լանջազատ գյուղի մոտակայքում
Սյունիքի միջանցքի հարցը չլուծվեց՝ անցան Տավուշ. ռուս-ադրբեջանական նոր խաղեր
Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը փակ է
Եվլախը իր ճակատին դաջած անձը գուցե հրահանգ ունի ազգամիջյան բախումներ հրահրելու
Տեղումներ չեն սպասվում
Կա ահաբեկչության վտանգ․ ՌԴ հատուկ ծառայությունները հիբրիդային պատերազմ են մղում Հայաստանի դեմ
Ոսկեպարցիներն անհամբեր սպասում են. «Հրապարակ»
Գյումրիում Նիկոլ Փաշինյանին շատ «ջերմ» ընդունելություն են ցույց տվել. «Ժողովուրդ»
Իշխան Սաղաթելյանի հոր նկատմամբ դատախազությունը հարուցել է քրեական հետապնդում. «Հրապարակ»

Եթե ամբողջ կառավարությունը հայտնվի բանտում

Մայրության նպաստները կրճատելու մտադրությունը, որ արդեն հասցրել է հարուցել աշխատող հղի կանանց դժգոհությունը և դարձել մի շարք բողոքի ցույցերի պատճառ, Հայաստանի կառավարությունը պատճառաբանում է ոլորտում կոռուպցիոն ռիսկով, կոռուպցիոն սխեմաների առկայությամբ:

Ինչպես գիտենք, կառավարությունը մտադիր է օրենքի նախագիծ մշակել և ընդունել տալ Ազգային ժողովում, ըստ որի կկրճատվի աշխատող մայրերի նպաստի չափը, դրա փոխարեն նպաստ կստանան նաև չաշխատող մայրերը: Մի կողմից քայլ է չաշխատող մայրերի ուղղությամբ՝ ողջունելի քայլ, մյուս կողմից` այդ քայլն արվում է աշխատող մայրերի հաշվին, այսինքն` կառավարությունն, ըստ էության, կոնֆլիկտ է առաջացնում հասարակության միևնույն սեգմենտի մաս հանդիսացող սոցիալական շերտի միջև: Իհարկե, ի տարբերություն կառավարության, ապագա մայրերն ունեն բավարար գիտակցություն խնդրի էությունը հասկանալու և միմյանց չքարկոծելու համար:

Բայց, միևնույն ժամանակ, կառավարությունը կրճատումները պատճառաբանում է ոչ թե չաշխատող մայրերին էլ ինչ-որ նպաստ սահմանելու հանգամանքով, այլ աշխատողների պարագայում կոռուպցիոն սխեմաների առկայության: Ըստ կառավարության` շատերը ֆիկտիվ աշխատավարձեր կամ ընդհանրապես ֆիկտիվ աշխատանք են ցույց տալիս, և իրականում լինելով չաշխատող` ստանում են բարձր փոխհատուցումներ: Ասել, որ այս խնդիրը չկա և կառավարությունը չափազանցնում է` սխալ կլինի: Իհարկե, կա խնդիրը: Թե ինչքան է այն տարածված` դժվար է ասել: Բայց որ գայթակղիչ է, և հնարավորություն ունեցողները կօգտվեն, անկասկած է: Եվ անկասկած է նաև, որ ինչպես ցանկացած կոռուպցիոն երևույթի դեմ, այս դեպքում էլ պետք է գործնական պայքար: Սակայն երկու ցցուն նկատառում:

Միգուցե չաշխատող մայրերին նպաստ տալու և ընդհանրապես պետական գումարները խնայելու համար կառավարությունը գործնական ռևիզիայի ենթարկի ոչ թե հղի կանանց գրպանը, այլ առավել լայն և խոշոր կոռուպցիոն սխեմաների մեջ ներգրավված պաշտոնյաների, այդ թվում և` բարձրաստիճան պաշտոնյաների գրպանները: Միգուցե հղիների դեմ կոռուպցիոն սուր ճոճելուց առաջ արժե մի քիչ էլ «հղի» տղամարդկանց դեմ ճոճել այդ սուրը, մասնավորապես բարձրաստիճան գործընկերների, թեկուզ իրենք իրենց, այլ տարատեսակ պաշտոնյաների, որոնք այնքան ճոխ և կուշտ են ապրում ինչ-որ անբացատրելի հնարքով, քանի որ նրանց աշխատավարձերը ոչ մի կերպ չեն համապատասխանում ունեցվածքին ու կենսակերպին, որ նրանց կազմվածքը հղիություն է հիշեցնում:

Որևէ կերպ չի կարող հավատ ընծայել այն, որ այդ կոռուպցիոն սխեմաները պակաս վնաս են հասցնում պետական բյուջեին և պետության հնարավորություններին, քան հղիների ֆիկտիվ աշխատանքի կամ աշխատավարձի հավանականության խնդիրը: Եթե այդտեղ կա կոռուպցիա, ապա այն ընդամենը կաթիլ է Հայաստանի իշխանական կոռուպցիայի ծովում: Հետևաբար, երբ կառավարությունը հսկա ծովը թողած, ինչ-որ փոքր առվակի հետևից է ընկել «ջրի հարց» լուծելու համար, դա առնվազն ծիծաղելի և զավեշտալի է:

Երկրորդ` կառավարությունը կոռուպցիայի դեմ պայքարի հետաքրքիր տարբերակ է գտել: Ասում են, որ մայրերը երբեմն ֆիկցիայի են դիմում աշխատանքի ու աշխատավարձի մասով, հետևաբար պետք է կրճատել նրանց հատկացվող գումարները: Եվ կրճատում են բոլորինը: Դա մոտավորապես նույնն է, երբ ասենք` կառավարությունում մեկը գողություն անի (հասկանալի է, որ իրականում հակառակն է, և երևի թե մեկն է, որ գողություն չի անում), և այդ մեկին հայտնաբերելու ու պատժելու փոխարեն, գողությունը վերացնելու համար ամբողջ կառավարությանը բանտ նստացնեն: Հազիվ թե կառավարության անդամները, մասնավորապես այս մտադրության հեղինակներն ու ջատագովները այդպիսի մոտեցումը ողջունեն և սկսեն իրենց բանտ նստելը հիմնավորել այնպիսի խելոք դեմքով, ինչպես հիմա փորձում են անել աշխատող մայրերի նպաստները կրճատելու մտադրության մասով:

Հայաստանի իշխանությունը այդ առումով կոռուպցիայի դեմ պայքարի հետաքրքիր ոճ է ընտրել: Ինչպես ստվերի դեմ պայքարում՝ մանր առևտրականներին ստիպում էին գնալ և խոշորից թուղթ բերել` ասելով, թե իրենց խնդիրը, այսինքն` կառավարության խնդիրը խոշորին վերահսկելն է, փոքրերի հետ գործ չունեն: Եթե խոշորն է ձեր խնդիրը, ապա գնացեք և բացահայտեք խոշորին, ինչո՞ւ եք ձեր խնդիրը բարդում փոքր ու միջին բիզնեսի ուսերին, երբ այդ ուսերը անկասկած չունեն այդպիսի խնդիրներ տանելու այնպիսի լծակներ, որպիսին ունի կառավարությունը` ի դեմս իրավապահ հսկա համակարգի, հարկային ու մաքսային հսկա գերնախարարության: Մինչդեռ այս ամենը գործի դնելու փոխարեն կառավարությունը բեռը դնում էր փոքր ու միջին առևտրականների ուսերին:

Այս դեպքում էլ կառավարությունն իր հսկա, հարկատուների հաշվին պահվող իրավապահ և իրավապահպան, հարկային վարչարարության ապարատները գործի դնելու և կոռուպցիոն դեպքերը կոնկրետ, թիրախավորված բացահայտելու և պատասխանատվության համակարգի ձևավորման արդյունքում կոռուպցիայի դեմ պայքարելու փոխարեն, պայքարում է աշխատող հղիների դեմ ընդհանրապես: Նկատի ունենալով այս դեպքում թիրախի տակ հայտնված շերտի ֆիզիկական վիճակը` կարող ենք ասել, որ կառավարության գործողությունները, ի տարբերություն առևտրականների խնդրի, հակասության մեջ են ոչ միայն տրամաբանության, այլ նաև բարոյականության հետ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում