Վրաստանի Բաթումի քաղաքում ավարտվել է շախմատի մինչև 10 տարեկանների Եվրոպայի առաջնությունը:
Հայաստանը ներկայացնող Մամիկոն Ղարիբյանը 9 հնարավորից վաստակել է 7.5 միավոր ու դարձել չեմպիոն:
Մ-14 մրցապայքարում Արամ Հակոբյանը 7.5 միավորով երկրորդն էր, իսկ Մ-10 աղջիկների պայքարում Մարիամ Մկրտչյանը 7 միավորով նույնպես երկրորդն էր:
Մրցաշարերում Հայաստանը ներկայացնում էին 63 շախմատիստներ: