Friday, 19 04 2024
Որոնվող տղամարդը հայտնաբերվել է «Նահատակ» կոչվող հանդամասում
00:45
Տղամարդն ինքնահրկիզվել է Նյու Յորքի դատարանի շենքի մոտ` Թրամփի գործով լսումների ժամանակ
Մայրաքաղաքում բացօթյա առևտուրն արգելվում է
ՀՀ և Ադրբեջանի պայմանավորվածությունների կյանքի կոչումը կբերի խաղաղություն նաև ողջ տարածաշրջանում. պատգամավոր Գրիգորյան
00:12
«Սահմանազատման գործընթացի վերաբերյալ հուսադրող լուրեր կան»․ Կլաար
Գավառում մոր կողմից երեխային բռնության ենթարկելու գործը նախաքննության փուլում է
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում ՃԵԿ խախտման Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսը
Զառի դպրոցը «հազարապետ» Փաշինյանին հրավիրել է՝ դիտելու «Պապ թագավոր» ներկայացումը
«Սիրո սեղան». AMAA-ի «Հայասա» թատերախումբը փայլեց նորովի
Տավուշից ոչ մի միլիմետր չի հանձնվում. Լիլիթ Մինասյան
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Երևանը պնդում է՝ Մինսկի խումբ գոյություն ունի
Ռուսաստանի հեռանալով Երևանն ու Բաքուն կարողանում են պայմանավորվել
Մի՛ դարձրեք հնարավորությունը մամլիչ
Ավանակով գնացել է Կապան՝ գնումներ կատարելու և չի վերադարձել
Մահացել է ԵԱՀԿ ՄԽ ՌԴ առաջին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը
Արամ Ա Վեհափառ Հայրապետն ընդունել է Միջազգային քրեական դատարանի առաջին դատախազ Լուիս Մորենո Օկամպոյին
Իրանն աջակցում է ՀՀ տարածքային ամբողջականությանը և դեմ է միջազգային սահմանների որևէ փոփոխման․ ԻԻՀ դեսպան
Ռուս-ադրբեջանական «մաքուր էջի» աշխարհաքաղաքական սեւագիր կա՞
Ես ճիշտ էի, Փաշինյանին սատարող քաղաքացիական հասարակությունը սխալ
«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ը ողջունում է «Մեծ յոթնյակի»՝ Ադրբեջանին և Հայաստանին ուղղված հայտարարությունը
Հայկազ Նասիբյանը նշանակվել է էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղար
Գետնի վրա կվերարտադրվեն ԽՍՀՄ փլուզման պահին իրավաբանորեն հիմնավորված միջհանրապետական սահմանները․Եղոյան
Բաքուն փորձում է փաստերի խեղաթյուրմամբ հարցականի տակ դնել հայկական բազմադարյա ներկայությունը. ԼՂՓԻ միություն
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման ողջ գործընթացում հիմնվելու են Ալմա-Աթայի հռչակագրի վրա․ Խանդանյան
Հայ-ադրբեջանական նոր պայմանավորվածություն
Սահմանի հստակ ֆիքսումը դառնալու է ՀՀ տարածքային ամբողջականության պաշտպանությանը միտված լեգիտիմ գործոն․ Կոնջորյան
Փրկարարները Գորիսում իրականացրել են հարկադիր քարաթափում
ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարը և ԱԶԲ պատասխանատուները քննարկել են դպրոցների սեյսմակայունության հիմնախնդիրը
Հայաստանն էականորեն խորացնում է իր համագործակցությունը Եվրոպական միության և ԱՄՆ-ի հետ. ԱԳ նախարար

Վարչապետ Հովիկ Աբրահամյանի, նրա որդու և եռյակի նախագահի թեկնածու Գագիկ Ծառուկյանի համատեղ բիզնեսները

ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը, ով հայտարարել է նախագահի ընտրություններում իր մասնակցության ցանկության մասին և առաջիկայում պատրաստվում է «իշխանափոխություն պարտադրել, եթե իշխանությունը շարունակի անտեսել և մերժել համաժողովրդական շարժման արդարացի պահանջները» և փորձի վերարտադրվել սահմանադրական փոփոխությունների միջոցով, պարզվում է, ոչ միայն ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի խնամին է, այլև նրա լուրջ բիզնես-գործընկերը: Այնպես որ, նրանց ոչ միայն խնամիական կապերն են կապում, այլև կապիտալը:

Աբրահամյանն ու Ծառուկյանը մի շարք համատեղ բիզնեսներ ունեն: Hetq.am-ը պարզել է, որ ձկնաբուծական տնտեսությամբ զբաղվող «Էկոֆիշ Թրեյդ» ՍՊԸ-ում 33-ական տոկոս մասնաբաժին ունեն Հովհաննես Աբրահամյանը՝ Հովիկ Աբրահամյանի եղբորորդին, և Հովիկ Թադևոսյանը, իսկ 34 տոկոսը` ԱԺ պատգամավոր Գագիկ Ծառուկյանին է պատկանում: Ձկնաբուծարանը գտնվում է Արարատի մարզի Զորակ գյուղում:

Հովիկ Աբրահամյանի որդին՝ Արգամ Աբրահամյանը, և նրա աներ Գագիկ Ծառուկյանը համատեղ մասնաբաժին ունեն նաև «Ֆրանկ Մյուլլեր» բրենդային ժամացույցների խանութի հիմնադիր «Ֆրանկ Մյուլլեր Երևան Ուազ Դիսթրիբյուշն» ՓԲԸ-ում: Ընկերությունը Հայաստանում գրանցել է «Սիրկապ Արմենիա» ՓԲԸ-ն, սակայն մեկ տարի անց հիմադիրը դուրս է եկել ընկերությունից և բաժնետերեր են դարձել Արգամ Աբրահամյանը՝ 12%, ԱԺ պատգամավոր Գագիկ Ծառուկյանը՝ 13%, մոսկվայաբնակ Արմեն Հայրապետյանը և «Արցախբանկի» ներկայիս բաժնետերեր Հրաչ Կապրիելյանն ու Վարդան Սիրմաքեսը:

Աբրահամյանն ու Ծառուկյանը ևս նույնքան բաժնեմաս ունեն «Այրսիրկապ» ՓԲԸ-ում: «Ֆորցա» ՍՊԸ-ում Արգամ Աբրահամյանը ունի 25% բաժնեմաս, նույնքան բաժնեմաս ունի նաև Գագիկ Ծառուկյանը: Մյուս 50%-ը պատկանում է մոսկվայաբնակ գործարար Գոհար Պապյանի ընտանիքին:

Հովիկ Աբրահամյանի որդին՝ Արգամը, համատեղ բիզնես ունի նաև Գագիկ Ծառուկյանի մյուս փեսայի՝ Աբովյանի քաղաքապետ ԲՀԿ-ական Կարապետ Գուլոյանի հետ: Ըստ hetq.am-ի՝ «Աբովյան Սիթի»-ն Աբովյանում հայտնի է որպես Աբովյանի քաղաքապետ Կարապետ Գուլոյանի սուպերմարկետ, այն գրանցված է նրա մոր անվամբ, իսկ սուպերմարկետի 50 տոկոսը պատկանում է Արգամ Աբրահամյանին:

Ամիրյան 4/7 հասցեում է գտնվում այժմ Արգամ Աբրահամյանին 100%-ով պատկանող «Իմպերիում Պլազա» հյուրանոցը, որի կանոնադրական կապիտալը կազմում է 4,6 մլն ԱՄՆ դոլար, կառուցապատող ու նախկին սեփականատեր Մելիք Գասպարյանի մահից հետո, «Առաջին լրատվական»-ի տեղեկություններով, այն համատեղ սեփականություն էր` Հովիկ Աբրահամյան, Գագիկ Ծառուկյան և Ուկրաինայում Հայաստանի դեսպան Անդրանիկ Մանուկյան: Այնուհետև Մանուկյանը իր մասնաբաժինը վաճառեց նրանց, ապա դուրս եկավ նաև Ծառուկյանը, և հիմա շենքն ամբողջությամբ պատկանում է Աբրահամյաններին:

Թերևս պատահական չէ, որ Կոմիտասի անվան պանթեոնում «Առաջին լրատվական»-ի հարցին` պատրա՞ստ է հրաժարական տալ, եթե Գագիկ Ծառուկյանն առաջիկայում միանա իշխանափոխության պահանջին, Հովիկ Աբրահամյանը պատասխանեց. «Իշխանափոխությունը կարող է լինել միայն հերթական, համապետական ընտրությունների արդյունքում, որը պիտի որոշի մեր ժողովուրդը»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում