Friday, 29 03 2024
Կա ահաբեկչության վտանգ․ ՌԴ հատուկ ծառայությունները հիբրիդային պատերազմ են մղում Հայաստանի դեմ
Ոսկեպարցիներն անհամբեր սպասում են. «Հրապարակ»
Գյումրիում Նիկոլ Փաշինյանին շատ «ջերմ» ընդունելություն են ցույց տվել. «Ժողովուրդ»
Իշխան Սաղաթելյանի հոր նկատմամբ դատախազությունը հարուցել է քրեական հետապնդում. «Հրապարակ»
Դիանա Գալոյանը նոր պաշտոն կստանա՞. «Հրապարակ»
Նոր դիվանագիտական սկանդալ է հասունանում արտգործնախարարությունում. «Ժողովուրդ»
Նիկոլ Փաշինյանը ոչինչ չի խնայում իր անձնական պաշտպանությունն անխոցելի դարձնելու համար. «Հրապարակ»
Բաղմանյանի մեղավորությունը չի հաստատվում, նրա դեմ ցուցմունք տվողը մեկ միլիոն դոլար պարտք է բանկին. «Ժողովուրդ»
Ովքե՞ր են ընդգրկված լինելու Հայկ Մարությանի նոր կուսակցությունում. «Ժողովուրդ»
Էրդողանի կասկածները եւ խաղաղությունն ու պատերազմը Կովկասում
Սուրեն Պապիկյանը ծանոթացել է նաև ՀՀ ռազմարդյունաբերության նորագույն նմուշներին
Հանրակրթության նոր չափորոշիչի ներդրմանը զուգահեռ դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը. Անդրեասյան
ՔՊ նիստում քննարկվել են եվրոպական կուսակցական միությունների գաղափարախոսությունները
«Դժվարին որոշում եմ կայացրել` չհավակնել Բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամի թափուր տեղին». Վազգեն Ռշտունի
«Ռուսաստանը հաջողության է հասնում այնտեղ, որտեղ դրա կարիքն ունի»․ Պուտին
Հրազդանում մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
Վլադիմիր Վարդանյանը կմասնակցի Մարդու իրավունքերի եվրոպական դատարանի դատավորների ընտրության հանձնաժողովի նիստին
Ծեծի է ենթարկել իր անչափահաս դստերը և փորձել սեռական հարաբերություն ունենալ նրա հետ
Այն, ինչ կներվի Բաքվին, չի ներվի Երևանին. Կրեմլը բաց է խաղում
ԵՄ ներկայությունը Բաքվին հանգիստ չի տալիս
Ադրբեջանը «կլրջացնի՞» ՀԱՊԿ-ի հետ ընկերությունը
Ազատագրվել ռուսական կախվածությունից. եվրաինտեգրման առաջնահերթությունները
Դիմակներն այլևս հանված են. Մոսկվան հանձնում է իր ամենաարժեքավոր ագենտին
Տղամարդը դանակահարել է նախկին կնոջն ու նրա քրոջը
Հայաստանը «դիվերսիֆիկացնում է» քաղաքականությունը, Ռոսատոմը մոդեռնիզացնում է Մեծամորի ԱԷԿ-ը
Գործակալ հիշեցնող Շահրամանյանը
Բաքվի խոշոր «խաղադրույքը»
Կլիմայի փոփոխության բացասական ազդեցությունը նկատելի է գյուղատնտեսության և տնտեսության մի շարք այլ ճյուղերում. փոխնախարար
Ռուսաստանում տեղի ունեցած ահաբեկչության գործով նոր կասկածյալ է հայտնվել
Արմեն Գևորգյանը ԵԽԽՎ դիտորդական առաքելության կազմում կհետևի Հյուսիսային Մակեդոնիայի նախագահական ընտրություններին

Վտանգավոր պրոցեսներ իշխանության ընդերքում

Երեկ խորհրդարանում սկսվել են 2015 թվականի բյուջետային քննարկումները, որոնք մեկնարկել են հանձնաժողովներում և հետո արդեն կմտնեն լիագումար նիստերի օրակարգ: Ըստ էության, կարելի է ասել, որ կառավարությունը պատգամավորներին առաջարկում է ոչինչ էլ չքննարկել: Այս առումով բավական խոսուն է վարչապետ Հովիկ Աբրահամյանի հայտարարությունը այն մասին, որ գալիք տարի ծախսելու են այնքան, ինչքան որ կլինի: Ուշադրություն դարձրեք՝ ոչ թե ինչքան որ նախատեսել են, այլ ինչքան որ կլինի:

Նա պատգամավորներին հորդորել է չխախտել բյուջեի ողջամտության բալանսը: Սա ոչ այլ ինչ է, քան պատգամավորներին ուղղակի խնդրանք՝ քիչ դիտողություններ ու պահանջներ ներկայացնել կառավարությանը: Իսկ ծախսերի մասին նրա հայտարարությունն ուղղակի հայտարարություն է տնտեսական ճգնաժամի մասին: Իսկ եթե Հայաստանում տնտեսական ճգնաժամ է, ուրեմն անպայմանորեն անդրադառնալու է քաղաքական գործընթացների վրա, քանի որ ինչ է Հայաստանում քաղաքականությունը, եթե ոչ դրանում առանց խելքի անհրաժեշտության ներգրավված մի քանի կապիտալիստներ իրենց շրջապատով: Եվ ուրեմն` տնտեսական ճգնաժամը նշանակելու է նաև քաղաքական ճգնաժամ:

Այսինքն` արդեն իսկ ակնհայտ է, որ 2015 թվականը Հայաստանի համար ճգնաժամային տարի է լինելու տնտեսական և քաղաքական առումներով, առավել ևս եթե նկատի ունենանք այն, որ Հայաստանն իր վրա զգալու է նաև Եվրասիական միության անդամի ողջ պերճանքն ու թշվառությունը:

Հովիկ Աբրահամյանը կառավարությունում կոչ է արել բյուջեի քննարկումներում մի կողմ դնել քաղաքական տարաձայնությունները: Սա, իհարկե, Աբրահամյանի ուղերձն է ոչ իշխանական ուժերին, մասնավորապես ԲՀԿ-ին, քանի որ 2015 թվականին Հովիկ Աբրահամյանի պաշտոնավարումն, ըստ էության, կախված է լինելու հենց ԲՀԿ-ից, և միայն ԲՀԿ-ն ունակ կլինի պահել Աբրահամյանին այդ պաշտոնում:

Սա, ըստ էության, նշանակում է, որ եթե վարչապետի պաշտոնը Տիգրան Սարգսյանի օրոք, այսպես ասած, շանթարգելի էֆեկտ ուներ, այսինքն` թիրախ էր բոլորի համար, և այսպիսով բոլորը լիցքաթափվում էին, ապա Հովիկ Աբրահամյանի պարագայում եթե նա թիրախ չի դառնում, միաժամանակ ոչ իշխանական ուժերը շարունակում են խուսափել Սերժ Սարգսյանին ուղիղ թիրախ դարձնելուց, ապա ըստ էության սկսվում է Հայաստանում լարվածության նոր լիցքավորման մի գործընթաց:

Լիցքերի այդ կուտակումը կարող է դառնալ իսկապես վտանգավոր, եթե նկատի ունենանք, որ լարվածության այդ լիցքերը կուտակվելու են տնտեսա-քաղաքական ճգնաժամին զուգահեռ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում