«Առաջին լրատվականը» սկսում է քննարկումների, բանավեճերի նոր շարք, որը կոչվում է «ԱՆՏԻՆՈՄԻԱ»: Հին հունարենից ծագող և փիլիսոփայության մեջ լայնորեն տարածված այս հասկացությունը նշանակում է մեկը մյուսին ժխտող, սակայն նաև մեկը մյուսից բխող, տրամաբանորեն հավասարաչափ հիմնավորված հակասությունների համադրություն:
Հայաստանի ներքաղաքական կյանքում հատկապես վերջին շրջանում ականատեսն ենք լինում բազմաթիվ անտինոմիաների, որոնց էությունը փորձելու ենք բացահայտել յուրաքանչյուր երեքշաբթի մեր տաղավարում ծավալվելիք բանավեճերի միջոցով:
«Անտինոմիա»-ի անդրանիկ թողարկման թեման առաջիկա ներքաղաքական զարգացումներն են` Լևոն Տեր-Պետրոսյանի առաջ քաշած «ընդդիմության ընդդիմությունը իշխանության բարեկամն է» թեզի համաձայն:
Հաղորդման հյուրերն են «Նոր ժամանակներ» կուսակցության նախագահ Արամ Կարապետյանը և «Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանը: