Thursday, 25 04 2024
Թուրքիայի ԱԳՆ-ն մեղադրել է միջազգային հանրությանը ցեղասպանության հարցում կողմնակալ լինելու մեջ
Ոստիկանության օրինական պահանջը չկատարելու համար բերման է ենթարկվել 96 ցուցարար
ՀՀ ՄԻՊ-ն անդրադարձել է սահմանամերձ բնակավայրերի բնակիչների պաշտպանությանը
00:15
Վիեննայում տեղի է ունեցել հիշատակի միջոցառում
00:00
ՄԻԵԴ-ը և ՄԱԿ-ը երբևէ չեն վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյանը հակադարձել է Ադրբեջանի ներկայացուցչին
23:45
Չիլիի Պատգամավորների պալատը ապրիլի 24-ը հայտարարել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ազգային օր
23:30
ԱՄՆ սենատորի կարծիքով՝ «Այլևս երբեք»-ը պարզապես դատարկ խոսքեր չեն կարող լինել
ՀԱՊԿ-ը անցել է անթաքույց սպառնալիքների
Գերեզմանատան մոտ պայթյուն է տեղի ունեցել․ փրկարարները պայթյունի վայրից հայտնաբերել են տղամարդու դի
Ինքնասպանություն գործած նորատուսցու որդուն սպանել էին 2019թ.
«Հայրենասե՞ր», թե՞ «խուլիգան». Տավուշում թեժ է եղել
ՄԱԿ-ի բանաձևերում ՀՀ-ն չի ճանաչվել օկուպանտ. Ադրբեջանը կեղծում է. Եղիշե Կիրակոսյան
Ինչպես խուսափել ցեղասպանության ռիսկից. կես-ճշմարտություններ՝ վարչապետի ուղերձում
Ինքնասպանություն գործած տղամարդը նախկինում ձերբակալվել է զոքանչին ծանր վնասվածք պատճառելու համար
Ռուսաստանը ապրում է անցյալի պատրանքների աշխարհում, Հայաստանը՝ չունի սեփական աշխարհի տեսլական
Արևմտյան Հայաստանից՝ Տավուշ. 109 տարի անց
Ադրբեջանի թուրքական ինքնությունը Միացյալ Նահանգներին մարտահրավե՞ր է
Ցեղասպանությունը փաստ է, բայց ոչ արգելք՝ հայ-թուրքական նոր հարաբերություւներում
Ադրբեջանի իրականացրածը էթնիկ զտում է և ցեղասպանության փորձ
Եվրոպական գերտերությունները անհամաձայնեցված միջամտություններով ուղղակի վտանգ ստեղծեցին հայ ժողովրդի ֆիզիկական գոյության համար
Բերման է ենթարկվել 13 քաղաքացի․ ՀՀ ՆԳՆ
21:30
«Կանադայում ապրիլը համարվում է Ցեղասպանության դատապարտման ամիս»․ Թրյուդո
21:20
Ֆրանսիական ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Բաքվի օդանավակայանում
21:10
Բայդենն ստորագրել է Ուկրաինային 61 միլիարդ դոլարի օժանդակության նախագիծը
Հայ-ադրբեջանական նոր «գիծ». ի՞նչ կապ ունի Բրիտանիան
Թուրքիան այլևս առևտուր չի անում Իսրայելի հետ. Էրդողան
20:40
Հայոց ցեղասպանության ճանաչումը և ղարաբաղյան հակամարտությունը միմյանց բացառող իրադարձություններ չեն․ The Boston Globe
20:20
Բրյուսելում հարգել են Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակը
20:10
Շվեդիայի խորհրդարանի Շվեդիա-Հայաստան բարեկամության խումբը հայտարարություն է տարածել Հայոց ցեղասպանության տարելիցի առիթով
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն

Հայերը պետք է ապրեն դառը ճշմարտության հետ՝ բարձր չէ ՀՀ-ի աշխարհաքաղաքական կշիռը ՌԴ-ի համար. Անդրանիկ Միհրանյան

«Դառը ճշմարտություն է, որի հետ ավելի լավ է ապրել. բարձր չէ Հայաստանի աշխարհաքաղաքական կշիռը Ռուսաստանի համար»,- Հայաստանի քաղաքագետների միության վարչության՝ ՀՔՄ կառույցում գործող «POLITLOGOS» իրավիճակային վերլուծությունների և քաղաքական կանխատեսումների ակումբում անցկացված միջազգային ինտերնետ-կոնֆերանսի ընթացքում, որը նվիրված էր «Հայաստանը կատարեց գեոռազմավարական ընտրություն. հետևանքները մեր երկրի և կովկասյան տարածաշրջանի համար» թեմային, այս մասին ասաց Ժողովրդավարության և համագործակցության ինստիտուտի նյույորքյան ներկայացուցչության ղեկավար, ՄԳԻՄՕ-ի պրոֆեսոր Անդրանիկ Միհրանյանը:

Նա նախ ներկայացրեց Եվրասիական ինտեգրացիոն նախագծերի ապագայի վերաբերյալ իր տեսլականը՝ փորձելով հերքել Արևմուտքում շրջանառվող տեսակետները, թե Ռուսաստանն այդ նախագծերը զարգացնելով՝ փորձում է վերականգնել Սովետական միությունը: Նրա համոզմամբ՝ դա հիմարություն է, քանի որ Ռուսաստանը չունի նման նպատակ և չունի նաև նման կարողություն:

«Որքան էլ ցանկանա՝ Ռուսաստանը չի կարող վերականգնել ԽՍՀՄ-ն ու ռուսական իմպերիան, առաջին հերթին՝ չկա այդպիսի ցանկություն, և երկրորդ՝ դա պետք էլ չէ»,- ասաց Միհրանյանը՝ հավելելով, որ պարզապես մենք սովոր ենք ապրել իմպերիաների կազմում, քանի որ այդպես ավելի շահավետ է և հարմար: Նա բարձր գնահատեց ՀՀ իշխանությունների որոշումը՝ միանալ Եվրասիական ինտեգրացիոն նախագծերին, քանի որ Ռուսաստանն է Հայաստանի անվտանգության միակ երաշխավորը:

Պրոֆեսոր Միհրանյանին հարցեր ուղղելու հնարավորություն ունեցան կոնֆերանսին ներկա քաղաքագետները:

Հատկանշական էր քաղաքագետ, ակտիվիստ Անդրիաս Ղուկասյանի հարցն այն մասին, որ եթե Հայաստանի աշխարհաքաղաքական կշիռը Ռուսաստանի համար այդքան բարձր է, ապա ինչո՞ւ Հայաստանը չստացավ հնարավորություն իրավահավասար կերպով ղեկավարելու Եվրասիական տնտեսական միության կառույցները, ինչպես ԵՏՄ մյուս անդամները: «Խոսքն այն մասին է, որ Եվրասիական հանձնաժողովում Հայաստանը ներկայացված է երեք անդամով, սակայն մեկ քվեի իրավունքով»,- ասաց Անդրիաս Ղուկասյանը:

Ի պատասխան՝ Անդրանիկ Միհրանյանն ասաց. «Կարծում եմ, որ ես կասեմ դառը ճշմարտությունը, որի հետ ավելի լավ է ապրել, քան գտնվել իլյուզիաների աշխարհում, այդքան էլ բարձր չէ Հայաստանի աշխարհաքաղաքական և աշխարհառազմավարական արժեքը: Դա տխուր է գիտակցել, բայց դա այդպես է: Հայաստանն այնքան կշիռ ունի, որքան ունի, հասկանո՞ւմ եք, այստեղ պետք է պատրանքներ չունենալ: Հայաստանը փոքր երկիր է, ունի որոշակի ներուժ, և բոլոր մարդիկ, որոնք գործ ունեն Հայաստանի հետ, իրականում հասկանում են, թե ինչի հետ գործ ունեն՝ ինչ ռեսուրսներ կան՝ մարդկային, նյութական, հանքային, շուկայական, այս ամենն ունի իր գինը: Այստեղ մարդկանց պակասում է սթափությունը սեփական տեղի ու հնարավորությունների գնահատականի հարցում: Մշտական գերագնահատումը և ավելիի սպասումը, քան կարելի է ընդհանրապես սպասել՝ սխալ է»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում