Thursday, 28 03 2024
Մի համագործակցության խրոնիկա
Հայաստանը չունի ավելի ուժեղ զենք, քան միջազգային իրավունքը. չկրակելը խելամիտ չէ
Սասունցի Դավթի դարաշրջանը չէ. ԱՄՆ-ից ակնկալիքներին զուգահեռ պետք է ամրապնդել պետությունը
Երևանում ծառի ճյուղը թեքվել և ընկել է էլեկտրական լարերի վրա. փրկարարները մասնատել են ծառի ճյուղը
21:40
Ղազախստանի դեսպանատունը խորհուրդ է տվել լքել Օդեսայի և Խարկովի մարզերը
Վիճաբանություն և ծեծկռտուք՝ անչափահասների մասնակցությամբ․ կա վիրավոր
Քանի՞ մարդ է թունավորվել Հայաստանում
«Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում»․ Լավրով
Բաքվի անհիմն մեղադրանքն ու խորամանկ խաղը Բրյուսելից առաջ
«Կրոկուսի ահաբեկչության հեղինակներն Ուկրաինայից զգալի գումարներ և կրիպտոարժույթներ են ստացել»․ ՌԴ ՔԿ
20:40
Սևաստոպոլում ռազմական ինքնաթիռն ընկել է ծովը
Ռուսաստանցիները կորցնում են հետաքրքրությունը Դուբայի նկատմամբ
Ադրբեջանը հրաժարվում է սահմանազատումից՝ Հայաստանին ներկայացնելով ահաբեկիչ և օկուպանտ
Հայկական լեռնաշխարհը պատմականորեն եղել է համաշխարհային քաղաքակրթությունների խաչմերուկ. ՀՀ նախագահ
ԿԳՄՍ նախարարն ու փոխնախարարն այցելել են «Թատրոն տանիքում» այլընտրանքային թատրոն
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱԺ պատգամավորներն աշխատանքային այցով կգործուղվեն Բեռլին
ՀՀ կառավարության ուղարկած մարդասիրական օգնությունը հասել է Եգիպտոս. 1– 2 օրում կփոխանցվի Գազայի բնակիչներին
Հայաստանի տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ
Եվրոպական խորհրդի քաղաքական եւ անվտանգության հարցերով կոմիտեի անդամները կայցելեն Հայաստան
Սահմանամերձ գյուղերում բնակարան կառուցելու համար պետական աջակցության ծրագրով նախորդ տարի հաստատվել է 280 շահառուի հայտ
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Ուղիղ. այսօր Ավագ Հինգշաբթի է. ոտնլվայի արարողություն և խավարման կարգ Անթիլիայում
18:50
Ռուսաստանը պատրաստվում է նոր մեծ հակահարձակման
«Կովկասի գերուհու» տնօրենը 11մլն․ դրամ է հափշտակել
Համոզված եմ մենք կունենանք սերունդ, որը կապրի ԵՄ անդամ Հայաստանում. Էդգար Առաքելյան
Ավագ հինգշաբթին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում
18:40
ԵՄ-ը մինչև ապրիլ կներկայացնի Ուկրաինային սպառազինությունների մատակարարման պլանը
Իսրայելը ՀԱՄԱՍ-ի 200 զինյալ է լիկվիդացրել Աշ-Շիֆա հիվանդանոցում
«Աշխարհին նոր բազմակողմանի առևտրային համակարգ է անհրաժեշտ». Տոկաև

ԵՄ-ն Հայաստանի հետ սկսում է «շրջանակավորման վարժություն»․ Տրայան Հրիսթեա

ԵՄ-ն Հայաստանի հետ սկսում է «շրջանակավորման վարժություն»: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար Տրայան Հրիսթեան՝ պատասխանելով «Առաջին լրատվական»-ի հարցին՝ ինչպիսի՞ տեսք է ունենալու ՀՀ-ԵՄ հարաբերությունների իրավական նոր հիմքը բանակցությունների արդյունքում, որի համար Հայաստանի և ԵՄ-ի պատվիրակությունների միջև առաջին հանդիպումը կայանալու է Բրյուսելում նոյեմբեր ամսին:

Նա նախ և առաջ հստակեցրեց, որ խոսքը բանակցությունների մասին չէ: «Այն, ինչ մենք նոյեմբերին մեր հայ գործընկերների հետ քննարկելու ենք, կոչվում է շրջանակավորման վարժություն՝ եթե կարելի է այդպես ասել, և մենք կցանկանայինք ուսումնասիրել այն ոլորտները, որոնք համահունչ կլինեն Հայաստանի ստանձնած նոր պարտավորությունների հետ: Եվ հիմա, երբ Հայաստանը ստորագրեց Եվրասիական տնտեսական միությանը միանալու համաձայնագիրը, մենք կցանկանայինք մեր հայ գործընկերների հետ պարզել, թե որոնք են այն ոլորտները, որտեղ մենք կարող ենք խորացնել մեր հարաբերությունները, և սրանք ոլորտային, կրկնում եմ՝ ոլորտային համագործակցության հետ կապված հարցեր են: Այդ ոլորտները ինչպես կարող են համընկնել այն մանդատի հետ, որը մենք իրավական առումով կքննարկենք: Մանդատ, որի վերաբերյալ մենք դեռ ապագայում պետք է բանակցենք: Մենք պետք է շարունակենք իրականացնել այն, ինչի շուրջ համաձայնության ենք եկել Վիլնյուսում»,- ասաց դեսպան Հրիսթեան՝ շարունակելով, որ նոյեմբերի հանդիպումն ընդամենը առաջին նստաշրջանն է լինելու, ապագայում ևս լինելու են հանդիպումներ:

Մեկ այլ հարցի, թե ԵՄ-ին չի՞ անհանգստացնում արդյոք այն, որ քաղաքական դաշտում մրցակցության մեջ են պրոռուսական ուժերը՝ ընդդիմությունը, որը պայքարում է իշխանափոխության համար, ևս պրոռուսական է, պատասխանեց, որ անցած տարի, երբ Հայաստանը որոշում կայացրեց, ԵՄ-ն ասաց, որ հարգում է Հայաստանի քաղաքական ընտրությունը: «Այն փաստը, որ հայկական քաղաքական դաշտում քաղաքական ուժերի միջև համաձայնություն կա, ես գնահատում եմ որպես դրական երևույթ հենց Հայաստանի համար: Իսկ ինչ վերաբերում է ԵՄ-ի հետ համագործակցությանը, ապա ես արդեն նշեցի, որ նույնիսկ այդ ընտրությունից հետո ասացինք, որ մենք շարունակելու ենք մեր համագործակցությունը Հայաստանի և հայաստանյան իշխանությունների հետ՝ խստորեն հավատարիմ մնալով այն ուղղություններին, այն սկզբունքներին, որոնք փոխադարձ կերպով համաձայնեցվել են և առաջ տարվել»,- ասաց դեսպանը:

Մեկ այլ դիտարկման, թե ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը նշեց, որ ԵՄ-ին միանալով ևս Հայաստանը կկորցներ իր ինքնիշխանության մի մասը, ինչպես ցանկացած միության՝ դրանով իսկ արդարացնելով Հայաստանի ԵՏՄ անդամակցության պայմանները, դեսպանն արձագանքեց՝ ասելով, որ Հայաստանի ԵՄ անդամակցության խնդիր ընդհանրապես այս փուլում գոյություն չունի:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում