Friday, 19 04 2024
Փոխնախարարներն ընդունել են ԱՄՆ Պետդեպի թմրամիջոցների դեմ պայքարի բյուրոյի (INL) տնօրենին
14:15
Վաշինգտոնը սահմանափակումներ է մտցրել Իսրայելում ԱՄՆ քաղաքացիների տեղաշարժի համար
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Վարչապետը կարևորել է Հայաստանի և Գերմանիայի միջև համագործակցության զարգացումը
Լարսը փակ է բեռնատարների համար
Սպանել է, ապա դիակը այրել և թաղել իր այգում
Հարկ վճարելը՝ ներդրում սեփական բարեկեցության և անվտանգության գործում
Փոխվարչապետը նոր խորհրդական ունի
Հայաստանից դրամական փոխանցումները դեպի Ռուսաստան նվազել են, դեպի ԱՄՆ՝ ավելացել
Հանրային գործունեությամբ զբաղվող կանայք առավել շատ են ենթարկվում առցանց հարձակումների. ՄԻՊ
13:15
Հնդկաստանում մեկնարկել են համապետական ընտրությունները
Բանկերը հունվար-մարտ ամիսներին արձանագրել են 83 մլրդ դրամի զուտ շահույթ
Ուղիղ․ Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի գործով լսումներ Հաագայի դատարանում
«Բազմիցս զգուշացվել է՝ չի թույլատրվում փողոցային առևտուրը». Երևանի քաղաքապետարանը ստուգումներ է իրականացնում
12:15
Հարավային Կորեայի նավթի 60%-ը մատակարարվում է Հորմուզի նեղուցով
Լուրերի օրվա թողարկում 12։00
Հանրակրթության ոլորտում բարեփոխումները շարունակական են
«Կրոկուսի» ահաբեկիչներն այդքան հիմա՞ր էին
Կոտայքի մարզում գտնվող 1 հա հողամասը վերադարձվել է պետությանը
Կբացվի քանդակագործ Մկրտիչ Մազմանյանի ցուցահանդեսը՝ նվիրված Շառլ Ազնավուրին
11:30
Կիպրոսի Ներկայացուցիչների պալատը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
11:15
Նավթի գներն աճել են – 18-04-24
11:00
Կայացել է «Բադալյան եղբայրներ» ընկերությունների խմբի մեջ մտնող ֆինանսական կազմակերպությունների տարեկան ժողովը
10:45
Իրանում տեղի ունեցած պայթյուններից հետո իրավիճակը կայուն է. ԶԼՄ-ներ
Մեքենան գլխիվայր շրջվել է․ կան վիրավորներ
10:15
Իրանը, Իրաքը և Սիրիան կպայքարեն ահաբեկչության դեմ
Ինչ է հայտնի Իսրայելի կողմից Իրանի հարվածի մասին
Լուրերի առավոտյան թողարկում 10:00
10:01
Սպահանում ավերածություններ կամ դժբախտ պատահարներ չենք ունեցել․ բանակի հրամանատար
Վատ նորություն՝ ռուսները հենց այնպես դուրս չեն գա, կտեղակայվեն սահմանին՝ միջանցքը հսկելու

2015թ․ բյուջեի առանձնահատկությունները․ պարզաբանում է ֆինանսների փոխնախարարը

Այսօր Հովիկ Աբրահամյանն Ազգային ժողովում ներկայացրեց իր կառավարության առաջին բյուջեն՝ 2015թ. բյուջեի նախագիծը։ Եվ այսօրվանից ԱԺ մշտական հանձնաժողովներում սկսվում են այդ օրինագծի քննարկումները։ Մշտական հանձնաժողովներից հետո այն քննարկվելու է նաև ԱԺ լիագումար նիստերում և ընդունվելու է տարեվերջին: Այսօրվանից, սակայն, արդեն նկատելի է, որ այս տարի բյուջետային քննարկումները թեժ չեն լինելու։

Առավոտյան, երբ Հ.Աբրահամյանը ներկայացրեց բյուջեն ու գնաց, նրա հետևից հեռացան դահլիճում ներկա մի քանի պատգամավորները, և զեկուցող՝ ֆինանսների փոխնախարար Պավել Սաֆարյանին ընդամենը մի քանի հարց տրվեց։ Ու եթե չլիներ Խոսրով Հարություննյանը՝ իր մի քանի հարցով, բյուջետային քննարկումների առաջին օրը կարելի էր տապալված համարել։ Այն առանց այդ էլ բավական կարճ տևեց, և մինչև երկրորդ մասի սկսելը մի քանի ժամ ընդմիջում եղավ։

Դժվար է ասել, թե հանրապետականներն ինչու չէին մասնակցում այդ քննարկումներին։ Առավել զարմանալի էր հատկապես ոչիշխանական ուժերի բացակայությունը այն պարագայում, երբ նախորդ տարիներին նրանք ակտիվորեն քննադատում էին նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի ներկայացրած բյուջեի նախագծերը։ Գուցե այս անգամ խնդիրն անձն է, և շատերը չեն ցսնկանում քննադատել Հ.Աբրահամյանի բյուջեն։

Իսկ այս տարվա բյուջեն բավականին աղքատիկ է։ Նախորդ տարվա համեմատ այս տարի նախատեսված է ընդամենը 34 մլրդ դրամով ավելի հարկեր ու տուրքեր հավաքել։ Մինչդեռ 2014թ. նախատեսված էր 2013-ի համեմատ 100 մլրդ դրամով ավել հարկեր հավաքել։ Հարկեր/ՀՆԱ հարաբերակցությունն էլ պահված է 2014թ. Մակարդակին, և գոնե 0,3 կամ 0,4 տոկոսի աճ չի նախատեսվում։

Ահա այս և բյուջեի հետ կապված այլ խնդիրների մասին փորձեցինք զրուցել ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանի հետ։ Վերջինս բավական հմտորեն խույս տվեց լրագրողներից։ Նա նախ քննարկումների դահլիճից դուրս եկավ հետնամուտքից, այն մուտքից, որտեղից ներսուդուրս է անում ԱԺ նախագահը: Ենթադրվում էր, որ նա ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի մոտ էր, քանի որ նրա զրահապատ մեքենան սպասում էր տիրոջը ԱԺ բակում՝ այն մուտքի մոտ, որտեղից ելումուտ է անում Գ.Սահակյանը:

Լրագրողները փորձեցին այնտեղ հանդիպել Գ.խաչատրյանին ու ստանալ իրենց հուզող հարցերի պատասխանը, բայց նրա մեքենան հանկարծ արագ դուրս եկավ ԱԺ բակից ու միաժամանակ շենքի մեկ այլ մուտքից նույն ուղղությամբ սլացավ ևս մի մեքենա՝ ուղեկցող մեքենայի հետ։

Փաստորեն, լրագրողների մի քանի հարցից խուսափելու համար Հայաստանի թիվ մեկ պաշտոնյաներից մեկը՝ հարկային-մաքսային ու ֆինանսների բաշխման ոլորտի ղեկավարը, նման հնարքների է դիմում։ Եվ նրան ուղղված հարցերը բաժին ընկան ֆինանսների փոխնախարար Պավել Սաֆարյանին։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում