Saturday, 20 04 2024
Հայաստանի տարածքներից զիջելու մասին ցանկացած խոսակցություն լկտի սուտ է. ԱԺ փոխնախագահ
Լավրովը դեմարշ է հայտարարել հա-ադրբեջանական «համաձայնությանը»
Բացահայտվել է «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ում առանձնապես խոշոր չափերով հափշտակությունների և փողերի լվացման բազմադրվագ դեպքը
Հայաստանն ու Ադրբեջանն առաջին անգամ սեղանի շուրջ հարց են լուծել․ Փաշինյան
Տպավորություններս դրական են․ Նիկոլ Փաշինյանը Մեդովկայի նորակառույց դպրոցից գոհ է
12:00
Էկվադորում էներգետիկ ճգնաժամ է. 2 ամսով արտակարգ դրություն է հայտարարվել
11:45
Նավթի գները նվազել են – 19-04-24
Հատուկ տակտիկական ուսումնավարժություն՝ Սյունիքում
38-ամյա որդին դանակի մի քանի հարված է հասցրել հորը և սպանել նրան
Ապօրինի ընդերքօգտագործման հետևանքով պատճառված վնասն ամբողջությամբ վերականգնվել է
10:45
Գուտերեշը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված համաձայնությունը
Եթե Երևանը Արցախի էթնիկ զտման հարցով չդիմի ՄՔԴ, կդառնա Բաքվի հանցակիցը
Սպասվում են տեղումներ
Ադրբեջանը կռվախնձոր է դառնում տարածաշրջանում՝ ինչպես Հայաստանը 2020-ին
10:09
Սա կարևոր քայլ է տևական և արժանապատիվ խաղաղության համաձայնագրի կնքման ճանապարհին. Բլինքեն
192 տոննա ոսկի է մտել Հայաստան. աննախադեպ են նաև արտահանման ծավալները
Ապրիլի 20-ին ջուր չի լինի նշված հասցեներում
Արամ Սարգսյանի մտերիմին մեկ բուլդոզերի համար 700 հազար դոլար են տվել. «Հրապարակ»
Արցախի վերնախավը հավաքվել էր. «Հրապարակ»
Ալիեւը մեկնում է Մոսկվա. դրա՞ համար էր Տոկաեւը եկել Երեւան
Վահագն Հովակիմյանն ու ՄԻՊ-ը կգնան Ազգային ժողով. «Հրապարակ»
Նիկոլ Փաշինյանի հերթական նվերը Ադրբեջանին. «Հրապարակ»
Մինչեւ Տավուշի հողերի հանձնման հարցն էր լուծվում, Փաշինյանը բեմականացում էր վայելում. «Հրապարակ»
Թաթուլ Ասիլյանի տան վրա արձակված կրակոցի գործը օդից է կախված․ միակ կասկածյալի խափանման միջոցը փոխվել է. «Ժողովուրդ»
Որոնվող տղամարդը հայտնաբերվել է «Նահատակ» կոչվող հանդամասում
00:45
Տղամարդն ինքնահրկիզվել է Նյու Յորքի դատարանի շենքի մոտ` Թրամփի գործով լսումների ժամանակ
Մայրաքաղաքում բացօթյա առևտուրն արգելվում է
ՀՀ և Ադրբեջանի պայմանավորվածությունների կյանքի կոչումը կբերի խաղաղություն նաև ողջ տարածաշրջանում. պատգամավոր Գրիգորյան
00:12
«Սահմանազատման գործընթացի վերաբերյալ հուսադրող լուրեր կան»․ Կլաար
Գավառում մոր կողմից երեխային բռնության ենթարկելու գործը նախաքննության փուլում է

Վահրամ Բաղդասարյանը ոչիշխանական ուժերին երկխոսություն է առաջարկում

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը:

 – Պարոն Բաղդասարյան, Ձեզ չե՞ն մտահոգում ոչիշխանական ուժերի հանրահավաքները, որոնք գնալով ավելի մարդաշատ են դառնում, և որտեղ իշխանափոխության պահանջն ավելի է լրջանում:

– Եթե մարդիկ դուրս են գալիս և փողոցում ցույցեր են անում, անկախ մարդկանց քանակից, յուրաքանչյուր նորմալ իշխանության դա, իհարկե, պետք է անհանգստացնի: Եվ մենք ենք ասում, թե՝ այո, խնդիր կա: Իսկ ով է ասում, թե մենք չենք ասում, որ պետք է պայքարել մենաշնորհի, կոռուպցիայի դեմ: Մեր առաջարկությունն այն է, որ եկեք միասին գտնենք այն լավագույն տարբերակը, որ կարողանանք միասնաբար պայքարել:

– Այսինքն՝ երկխոսության առաջարկությո՞ւն եք անում ոչիշխանական ուժերին:

– Մենք միշտ պատրաստ ենք եղել ոչ միայն երկխոսության, այլ նաև ցանկացած հարցի շուրջ քննարկման:

– Պատրա՞ստ եք իշխանափոխության հարցի շուրջ քննարկում սկսել:

– Իշխանափոխությունն արդեն ծեծված խնդիր է: Իշխանափոխությունը մենք առաջարկում ենք սահմանադրական փոփոխություններով: Մենք մոդելի փոփոխություն ենք առաջարկում, որն իշխանափոխության ամենադասական ձևն է: Այսինքն՝ իշխանության մի ձևից անցում մյուսին: Իսկ ինչ է նշանակում իշխանափոխություն: Եթե իրենք ժամանակին եղել են իշխանության մեջ, և խնդիրներ կային, միասին քննարկել ենք: Այն ժամանակ դժգոհություններ չեն եղել: Հիմա իշխանության մեջ չեն և ասում են, թե մենք ենք ուզում գալ իշխանության: Ինչի՞ համար եք ուզում գալ, ասում ենք, եթե խնդիրներ կան, եկեք քննարկենք, և դրանց լուծումներ կան:

– «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը հոկտեմբերի 24-ի հանրահավաքում հայտարարեց, որ «սահմանադրական փոփոխությունները հետաձգվեցին ժողովրդի ճնշումների շնորհիվ, որ համաժողովրդական ճնշումը պետք է է՛լ ավելի մեծացվի, ու առանց ժողովրդի համաձայնության ոչինչ մեր երկրում անել թույլ չենք տալու»: Չե՞ք կարծում, որ ոչիշխանական ուժերի պայքարն ու պահանջները բավական լուրջ են:

– Ես զարմանում եմ նման հայտարարությունների վրա: Դա չի հետաձգվել, սահմանադրական փոփոխությունների հայեցակարգը դրված է սեղանին, և քանի որ քաղաքական կոնսոլիդացիայի խնդիր կա, կար քննարկումների անհրաժեշտություն, նախագահը շատ խոհեմաբար վերաբերվեց դրան:

– Բայց ոչ իշխանական ուժերը ընդհանրապես չեն ցանկանում քննարկել սահմանադրական փոփոխությունների հարցը, քանի որ կարծում են, թե իշխանություններն այդպիսով ցանկանում են վերարտադրվել:

– Խոսքն այն մասին է, որ հանրությունը պետք է ավելի լավ ընկալի, իսկ ոչիշխանական ուժերի 90 տոկոսը չի կարդացել հայեցակարգը: Իսկ եթե այն միանգամից ստորագրվում էր նախագահի կողմից, պետք է ասեին՝ վախեցան և արագացնում են:

– Ապրիլի 28-ին, երբ քառյակը մեծ հանրահավաք էր նախապատրասում, հրաժարական ներկայացրեց նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանը: Հոկտեմբերյան այս խոշոր հանրահավաքների ժամանակ Սերժ Սարգսյանը հետաձգեց սահմանադրական փոխոխությունների հայեցակարգի մասին իր կարծիքը մինչև 2015 թ. փետրվար-մարտ ամիսները: Այս զուգադիպությունները պատահականությո՞ւն են:

– Տիգրան Սարգսյանի հրաժարականը բացարձակապես կապ չունի իրենց հանրահավաքների հետ: Մեզ մոտ կարող է նորից փոփոխություններ լինեն, նորից հրաժարականներ, իհարկե՝ նման նախադեպեր չկան: Հիմա կառավարությունը, նախագահն ինչ քայլ ձեռնարկեն, պիտի ասեն՝ հանրահավաքի՞ արդյունքում է եղել: Չպե՞տք է աշխատենք: Մենք հիմա բոլորս պիտի նստենք: Մենք սովորական, բնականոն հունով աշխատում ենք:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում