Friday, 29 03 2024
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
Պաղեստինի նոր կառավարության ԱԳ նախարարը ծագումով հայ է և կին
Պապոյանը Կորեայի պաշտոնյային ներկայացրել է Հայաստանի ներդրումային հնարավորությունները
Հայտնի են ձվի շուկայում միջանկյալ ստուգումների արդյունքները
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
13:45
«Մենք ապրում ենք նախապատերազմական փուլում». Լեհաստանի վարչապետ
ՌԴ-ն պատրաստ է նպաստել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանը․ Սերգեյ Լավրով
Ուղիղ. ԱԺԲ խորհրդի անդամների ասուլիսը
Իսրայելը շարունակում է նախապատրաստվել Ռաֆահ քաղաքում գործողությանը. Նեթանյահու
13:15
Ուկրաինան հայտնել է էներգետիկ օբյեկտներին ուղղված ռուսական զանգվածային հարվածների մասին
Իսկ եթե Ալիեւը լիբերալ աշխարհի դաշնակից դառնա՞
Ոստիկանության Նոր Նորքի բաժին ներխուժելու դեպքով քրեական վարույթի շրջանակներում խուզարկություններ են անցկացվում շուրջ 4 տասնյակ վայրերում
Առցանց անմաքս առևտրի շեմը նվազում է
Հորը բռնության ենթարկելու, հարևանի կնոջը սպանելու համար մեղադրվողը տեղափոխվել է հոգեկան առողջության կենտրոն
«National Geographic»-ը «գինու» շրջագայություն է իրականացրել Հայաստանում
Կաթնամթերքի արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը վերացվել է
«Երևանի ավտոբուս» ՓԲԸ տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել
ՍԱՏՄ-ն ներկայացրել է ձվի արտադրության և իրացման շուկայի վերահսկողության միջանկյալ արդյունքները
ՌԴ իշխանությունները հայտնել են Բելգորոդի երկնքում 15 թիրախ ոչնչացնելու մասին
-
12:40
Գործ ունենք դավաճանական շղթայի հետ, որը կառավարում է Ռուսաստանը
12:30
ԱՄՆ կառավարությունը 60 մլն դոլար է հատկացրել փլուզված Բալթիմորի կամրջի վերակառուցման համար
-
12:20
Հայաստանը ազատագրական պայքար է մղում, ոչ թե՝ վեկտոր փոխում
12:15
Բելառուսներին այսօրվանից արգելված է անօդաչու թռչող սարքեր ունենալ
Լուրերի օրվա թողարկում 12։00
Մեքենան գլորվել է ձորը, վարորդը մահացել է
Լավրովի անփառունակ տապալումը
Փորձել են առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ ներկրել
11:45
Որքա՞ն տարածք են ռուսները գրավել այս տարի Ուկրաինայում
Հալեպի վրա Իսրայելի հարձակման հետևանքով զոհվել է 36 մարդ. Al Hadath
11:15
Ռուսական խոշոր հարձակումը կլինի մայիսի վերջին

«Կա կապ Հոկտ․ 27-ի և ՌԴ-ի՝ Հայաստանում մեծ դիրքեր զբաղեցնելու միջև»

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է քաղաքական վերլուծաբան Սարո Սարոյանը:

 Պարոն Սարոյան, հոկտեմբերի 27-ից 15 տարի է անցելճիշտ է, այսօր էլ երկրի ղեկավարությունը հայտարարում է, որ այդ ոճրագործությունը բացահայտված է, և մեղավորները պատժված, այդուհանդերձ, հասարակության մեջ շատ հարցեր են մնացել: Ի՞նչ եք կարծում՝ հնարավոր կլինի՞ լավ Հայաստան կառուցել՝ առանց Հոկտեմբերի 27-ի լիարժեք բացահայտման:

Հոկտեմբերի 27-ը բացահայտված չէ, և այդ կարծիքին են բոլորը, անգամ այն մարդիկ, որոնք պնդում են, թե բացահայտված է:

Հայաստանի ապագան առանց հոկտեմբերի 27-ի բացահայտման և նման կարգի բոլոր քաղաքական խնդիրների, այդ թվում՝ Մարտի 1-ի բացահայտման, հնարավոր չէ տեսնել: Խնդիրն այն է՝ ինչպես կառուցել այդ ապագան և ինչպես բացահայտել:Քանի դեռ կա այս վարչախումբը, և կա կոնկրետ շահարգրգռվածություն՝ չբացահայտելու, հնարավոր չէ բացահայտել և այն պատկերացումները կազմել, որոնք Հայաստանի ապագան ճիշտ քաղաքականության կբերեն:

Ձեր «Օպերացիան կոչվում էր ????» հոդվածում խոսում եք Հոկտեմբերի 27-ի դրդապատճառների մասին, նշում, և Ձեզ հետ շատերն են համաձայն, որ Հոկտեմբերի 27-ը կազմակերպել էին արտաքին ուժեր՝ Ռուսաստանը: Այդ ոճրագործության մեջ ներքի՞ն, թե՞ արտաքին գործոնը մեծ դերակատարում ունեցավ:

 -Իմ սուբյեկտիվ կարծիքն է՝ հոկտեմբերի 27-ի հետևում իսկապես կանգնած են արտաքին ուժեր, բայց դա չի նշանակում, որ ներքին շահագրգռվածություն չի եղել:

Այս պահին որպես փորձագետ կարող եմ ասել, որ նման կարգի մեծ իրադարաձություններ կամ դեպքեր կարող են կատարել գերտերությունների հատուկ ծառայությունները: Կան որոշակի փաստարկներ, որոնք վկայում են, որ հատկապես ռուսական հատուկծառայություններն են Հոկտեմբերի 27-ի հետևում կանգնած եղել:

 -Մենք կարո՞ղ ենք ասել, որ Հոկտեմբերի 27-ից 15 տարի անց ունենք այն իրավիճակը, ինչ այդ հանցագործության հաջորդ օրը կամ դատաքննության ավարտից հետո:Այսինքն՝ այս 15 տարիների ընթացքում լիարժեք բացահայտման համար քայլեր չեն արվել:

-Բացահայտման հարցում նույն իրավիճակը չունենք, ավելի վատ իրավիճակում ենք: Ի վերջո, պետք է հասկանալ, որ տարիների ընթացքում կորսվում են շատ փաստեր, ինֆորմացիայի աղբյուրներ: Այդ առումով այն, ինչ կար տասը տարի առաջ, համեմատելի չէ նրա հետ, ինչ որ կա հիմա: Այդ տարբերությունը շատ ավելի մեծանալու է:Ինչքան մենք հեռանանք, ավելի դժվար կլինի հետագայում անձանց ու արտաքին ուժերի մեղավորությունը բացահայտելը:

՞նչ եք կարծում՝ արդյո՞ք Հայաստանի կողմից Ռուսաստանին հանձման գործընթացը հենց Հոկտեմբերի 27-ով չսկսվե՞ց:Հիմա էլ, անդամագրվելով Եվրասիական տնտեսական միությանը, մենք կորցնում ենք մեր ինքնիշխանությունը:

 –Այո՛, ժամանակագրորեն, և ոչ միայն ժամանակագրորեն,  տնտեսական հզորությունների ողջ ներուժի հանձնումը Ռուսաստանին տեղի է ունեցել Հոկտեմբերի 27-ից հետո: Եվ այն քաղաքական ուժերը կամ պետության կառավարման լծակները յուրացրած գործիչներն ուղղակի մասնակցություն են ունեցել, և Ռուսաստանի հետ հարաբերություններում ակնհայտորեն երևում է, որ կա պատճառահետևանքային կապ Հոկտեմբերի 27-ի և հետագայում Ռուսաստանի՝ Հայաստանում մեծ դիրքեր զբաղեցնելու և ազդեցություն ծավալելու միջև:

 

Հարցազրույցն ամբողջությամբ՝ մեր տեսանյութում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում