Tuesday, 23 04 2024
Ղրղզստանի նախագահն ապրիլի 24-25-ը կայցելի Ադրբեջան
12:45
Լեհաստանը 1.6 մլրդ-ի հակահրթիռային համակարգեր կգնի Հարավային Կորեայից
Մայրաքաղաքի մի շարք փողոցներում երթևեկությունը ժամանակավորապես կսահմանափակվի
Կյանքից հեռացել է բանաստեղծ Արշակ Քոչինյանը
Իջևանի համայնքապետարանը Կիրանցի վարչական ղեկավարից հրաժարականի դիմում չի ստացել
ՀՀ ԱԺ նախագահը կանադացի գործընկերոջն է ներկայացրել Հայաստան-Ադրբեջան բանակցությունների գործընթացը
12:30
ԱՄՆ-ն զգուշացրել է «պատժամիջոցների հնարավոր վտանգի մասին» Իրանի և Պակիստանի միջև համաձայնագրերի կնքման ֆոնին․ ԶԼՄ-ներ
12:15
Կատարի ԱԳՆ-ն ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի պայմանավորվածությունը սահմանազատման վերաբերյալ
Լուրերի օրվա թողարկում 12։00
Անահիտ Մանասյանն առանձին հանդիպումներ է ունեցել լրագրողներ Հռիփսիմե Ջեբեջյանի և Գայանե Զարգարյանի հետ
Հեյդարի ԲԱՄ-ը, Իլհամի Մումբայը եւ Վաշինգտոնի «ողջույնի ուղերձը»
Նոյեմբերյանում իրավիճակը լարված է
Պապիկյանն ընդունել է Ֆրանսիայի սենատի պատվիրակությանը
Հայաստանի և Ադրբեջանի սահմանին փորձագիտական խմբերը սկսել են կոորդինատների ճշտման գործընթացը
Հայաստան-Ադրբեջան շփման գծի որևէ փոփոխություն այսօր չի նախատեսվում. ԱԱԾ
Տավուշի երեք գյուղերի ղեկավարները կհանդիպեն բնակիչներին
11:30
Մալայզիայում երկու ուղղաթիռների բախումից 10 մարդ է զոհվել
Դեսպան Գևորգյանը հանդիպել է ՄԱԿ-ի Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի տնտեսական և սոցիալական հանձնաժողի գործադիր քարտուղարի հետ
ՆԳՆ-ն հայտնել է Բաղանիս-Ոսկեպար ավտոճանապարհի փակման պատճառը
Քաղաքացիները շարունակում են փակ պահել Ոսկեպար-Կիրանց ճանապարհահատվածը
Օշականում մեքենան բախվել է տան դարպասին․ կա տուժած
10:45
Մենք հարգում ենք Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքված համաձայնագրերը. Կանանի
Լիլիթ Մակունցը հանդիպել է Ռամսֆելդի կրթական ծրագրի մասնակիցներին
10:15
Նավթի գներ. 22-04-24
Լուրեր առավոտյան թողարկում 10:00
Քննարկվել է Երևանում կայանալիք ՎԶԵԲ տարեկան հանդիպման մանրամասները
Բաքվի համար 4 գյուղերը միայն ճնշման միջոց են. գլխավոր հարցը մնում է Մեղրիի ճանապարհը
Հրդեհ Հրազդանի կիրճում
Իրանը չի ուզում «խնջույքը» շարունակել, Իսրայելը չի գնա էսկալացիայի. ամեն ինչ վերջացա՞վ
Սպասվում է կարճատև անձրև

Ծառուկյանն ինձ չի զարմացնի, ես Արտաշես Գեղամյան եմ տեսել․ Արամ Զ․ Սարգսյան

«Այս երկրում խնդիրը մեկն է. հստակ իշխանափոխություն: Պայմաններ դնել, պայմաններ առաջարկել. ինչի՞ մասին է խոսքը, ի՞նչ պայման: Այն ուժը, որը դրա արդյունքում իշխանության է եկել, պայմաններ չի իրագործելու»,- այսօր «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը: Վերջինս, անդրադառնալով եռյակի վերջին գործողություններին, հիշեցրեց, որ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը 2003 թվականին ամբողջ ուժով պաշտպանել է Ռոբերտ Քոչարյանին, ապա 2008-ին կոալիցիա կազմել Սերժ Սարգսյանի հետ: Իսկ նույն կուսակցության անդամ Վարդան Օսկանյանը դիվանագիտական մակարդակներում արդարացրել է Մարտի 1-ի սպանդը: «Ցավալին այն է, որ այդ երեք ուժերը Հայաստանի ապագան տեսնում են ՄՄ-ի շրջանակներում: Այսինքն՝ իրենք ուզում են, որ Հայաստանում ընտրությունները լինեն այնպես, ինչպես, ասենք, Ղազախստանում, ուզում են այնպիսի իշխանություն, ինչպիսին Ռուսաստանում է: Այսինքն՝ իրենք ուզում են, որ ընդդիմություն չլինի: Եվ եթե այստեղի ընդդիմությունն ուզում է, որ Հայաստանն այդ ուղղությամբ զարգանա, ապա Հայաստանում այլևս ընդդիմություն չի լինելու: Իսկ եթե այսօրվա ընդդիմությունը դա է ուզում, ապա ուրեմն իրենք ընդդիմություն չեն»,- նկատեց Սարգսյանը:

«Հանրապետություն» կուսակցության նախագահը, անդրադառնալով վերջին հանրահավաքում Տեր-Պետրոսյանի հնչեցրած մեղադրանքներին մարգինալների մասով, նկատեց, որ Տեր-Պետրոսյանի ասածների ու պահվածքի մեջ էական հակասություններ կան: «Շատ երկար ու շատ դժվարին ճանապարհ ենք անցել, և ճիշտ չեն հիմա այդ որակումներն ու գնահատականները: Բայց մի բան հստակ կարող եմ ասել, որ մենք ընդդիմադիր ենք, մենք ընդդիմադիր ենք Ռուսաստանին, որովհետև դեմ ենք Եվրասիական միությանը: Իսկ եթե մենք փոքրամասնություն ենք, լուսանցքում ենք, իսկ իրենք ժողովուրդ ունեն, ապա թող գործողություններ անեն, մենք դրանից միայն ուրախ կլինենք»,- ասաց Արամ Սարգսյանը: Վերջինիս կարծիքով՝ եռյակում եղած յուրաքանչյուր ուժ իր առանձին պլաններն ունի: «Իմ գնահատականներով՝ այսօր իրականանում են միայն Գագիկ Ծառուկյանի նախանշած պլանները: Նա հստակ դառնում է այդ կոնտենտի լիդերը, իր խոսքից է կախված ամեն ինչ, և բոլորը նրա խոսքին են սպասում: Նա ընդդիմադիր չլինելով դարձել է հստակ ընդդիմության լիդեր, ապահովեց զանգված, որը նրան ընդունում է որպես Հայաստանի հաջորդ նախագահի թեկնածու: Նա ապացուցեց, որ մարդ բերողը ինքն է, ու մարդիկ գալիս են իրեն լսելու, ոչ թե մնացածին, որը տխուր է Տեր-Պետրոսյանի և Դեմիրճյանի համար: Ծառուկյանին միայն խորհուրդ կտայի իր մասին երրորդ դեմքով քիչ խոսի: Սիրուն չի»,- ասաց Սարգսյանը՝ հավելելով, որ Ծառուկյանը չի զարմացնի իշխանությունների հասցեին հնչող ելույթներով: «Դրանով ինձ չես զարմացնի, ես Արտաշես Գեղամյան եմ տեսել»:

Սարգսյանի գնահատմամբ, Տեր-Պետրոսյանը ազարտի մեջ է, այն էլ՝ երիտասարդական ազարտի և ցանկանում է ամեն գնով հաղթած դուրս գալ: «Ես իրեն հաջողություն եմ մաղթում: Ես չեմ նեղսրտում, որ մեր ձեռքով չի իշխանափոխություն լինում: Ես նեղսրտում եմ, որ իշխանափոխություն չեղավ, որի մեղավորը նաև ես էի: Ես նեղսրտում եմ, որ իշխանափոխություն չեղավ 2008-ին, 2013-ին՝ Րաֆֆի Հովհաննիսյանի ժամանակ: Ես նեղսրտում եմ, որ հիմա էլ չի լինելու այդ իշխանափոխությունը: Փորձս է հուշում, իսկ պատճառն այն է, որ բոլոր 3 դեպքերում էլ քաղաքական ուժերը փորձել են հաղթանակը բերել Մոսկվայից: Բայց Մոսկվան հաղթանակը միշտ տալիս է գործող իշխանությանը»,- ասաց Սարգսյանը:

Նա չբացառեց եռյակի միջոցով Քոչարյանի՝ քաղաքականություն վերադարձի տարբերակը: «ՀԱԿ-ը չի գնա դրան, բայց ԲՀԿ-ն, որն այսօր ինքն է վճարում, ինքն է խմում շամպայնը, կարող է բերել Քոչարյանին: Չեմ բացառում»։

 

Առավել մանրամասն՝ տեսանյութում։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում