Friday, 19 04 2024
10:01
Սպահանում ավերածություններ կամ դժբախտ պատահարներ չենք ունեցել․ բանակի հրամանատար
Վատ նորություն՝ ռուսները հենց այնպես դուրս չեն գա, կտեղակայվեն սահմանին՝ միջանցքը հսկելու
Իսրայելը հարվածներ է հասցրել Իրանին
Թբիլիսիում ամեն վայրկյան իրավիճակը փոխվում է. նոր զարգացումներ
Սպասվում է կարճատև անձրև
Ռուսների պլան Բ-ն չաշխատեց. մենք դառնում ենք Արևելյան Եվրոպա
Ինչպե՞ս են այս տարի նշելու քաղաքացու օրը. «Հրապարակ»
Ինչո՞ւ ուղղաթիռով. «Հրապարակ»
ՊԵԿ նախկին փոխնախագահը հրավիրվել է դատախազություն. «Հրապարակ»
Օֆերտան պայթեց. Ավանեսյանի ձախողումը. «Ժողովուրդ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Մասնակցե՞լ, թե՞ չմասնակցել «պառադին». «Հրապարակ»
Ի՞նչ է փոխվել. Ինչո՞ւ Փաշինյանը հետողորմյա արեց. «Հրապարակ»
Հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. քաոս. «Ժողովուրդ»
Երեւանի կարեւոր, բայց ուշացած արձագանքը
01:00
«G7-ին անհրաժեշտ է հնարամտություն և ճկունություն». Քեմերոն
00:45
Քենիայում վթարի է ենթարկվել ուղղաթիռ, որում գտնվել է երկրի պաշտպանության ուժերի պետը
00:30
Թեհրանի պատասխան գործողություններն ավարտվել են
00:15
ԱՄՆ-ն դեմ կքվեարկի ԱԽ առաջարկած բանաձևին
Սոչիի դատարանը կալանավորել է հումորիստ Ամիրան Գևորգյանի սպանության մեջ կասկածվողին
Քաշքշել, ոտքերով հարվածել և կոտրել են «Թաեքվենդոյի ֆեդերացիայի» նախագահի քիթը
Միակողմանի զիջումները դառնում են երկկողմանի՞. նոր սցենար է գործում
Երևանում ծեծի են ենթարկել բանկի կառավարչին և աշխատակցին
Ռուսները գնում են վերադառնալու համար. «Նոյեմբերի 9»-ի պատրվակը պետք է չեզոքացնել
Վթար, գազի արտահոսք. 29 հոգու մեղվի խայթոցից տեղափոխել են հիվանդանոց
ԵՄ դիտորդները մնացել են Մոսկվայի և Բաքվի կոկորդին
«Եկան, տվեցին, գնացին». ռուսական կողմը փորձում է լղոզել իր ձախողումը
Երևանից հստակ արձագանք ենք ակնկալում ԱՄՆ-ի և ԵՄ-ի հետ պայմանավորվածությունների մասին․ Զախարովա
«Ղարաբաղի հայերը պետք է վերադարձի հնարավորություն ունենան». Զախարովա
Տոբոլ գետի ջրի մակարդակը կրկին բարձրացել է. մի շարք բնակավայրերի բնակիչներ կտարհանվեն

Հոկտեմբերի 27-ի բացահայտումը ցույց կտար, թե ովքեր են Հայաստանի թշնամիները․ Արամ Զ․ Սարգսյան

«Հոկտեմբերի 27-ը այն գործն էր, որի բացահայտումը պետք է ցույց տար, թե ովքեր են Հայաստանի՝ որպես պետության, թշնամիները, որ հետագայում նման բաներ չլինեին: Ակնհայտ էր, որ Հոկտեմբերի 27-ը ոճրագործություն էր երկրի պետականության, մեր ժողովրդի դեմ, երկիր, որն առաջատար էր դարձել մեր տարածաշրջանում»,- այսօր Եռաբլուրում «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում անդրադառնալով Հոկտեմբերի 27-ի գործի բացահայտմանը՝ ասաց «Հանրապետություն» կուսակցության նախագահ, Վազգեն Սարգսյանի եղբայր Արամ Սարգսյանը:

«Հայ hասարակության մոտ բազմաթիվ հարցեր կան՝ սկսած զենքերը ԱԺ տանելուց, վերջացրած բազմաթիվ այլ հարցերով: Կան նաև աշխարհաքաղաքական խնդիրներ, որոնց պատասխանները տրված չեն: Գործող իշխանության շրջանակներում, ներառյալ ներկայիս ԱԺ նախագահը, հայտարարել են, որ այստեղ արտաքին միջամտություն է եղել: Համաձայն լինելով այդ տեսակետի հետ՝ չեմ կարող բացառել, որ արտաքինը չէր կարող ոչ մի բան անել, եթե ներքին համապատասխան ծառայությունները իրենց գործն անեին: Գործի դատաքննությունը հուշում էր, որ այն ժամանակվա գործող նախագահ Ռոբերտ Քոչարյանը շահագրգռված էր գործի չբացահայտմամբ»,- հավելեց Սարգսյանը:

«Էս ամեն ինչին նայելով՝ նաև պետության զարգացումը ետ գցելու աշխարհաքաղաքական ենթատեքստեր եմ տեսնում, ինչպես նաև մասնավոր մարդկանց վախը՝ դատաքննությունը ետ գցելու: Առկա է նաև գործող իշխանության ներքին վախը»,- ասաց Արամ Սարգսյնաը:

Նրա խոսքով՝ հակառակ դեպքում անհասկանալի է, թե ինչպես է, որ երկրի նախագահը գնում է ոճրագործի հետ բանակցությունների, 2 ժամ առաջ սենյակ են պատրաստում, և այդ սենյակը չի գաղտնալսվում: Իսկ եթե գաղտնալսվել է, ապա հասկանալի չէ, թե ուր են այդ ձայնագրությունները:

Արամ Սարգսյանի խոսքով՝ այս իշխանությունների օրոք գործը չի բացահայտվի: «Ես կարծում եմ, որ Հայաստանը ապագա չի ունենա այնքան ժամանակ, քանի դեռ Հոկտեմբերի 27-ը, Մարտի 1-ը բացահայտված չեն, քանի որ Հոկտեմբերի 27-ին կրակեցին հայոց պետականության դեմ, իսկ Մարտի 1-ին՝ հայ ժողովրդի: Այդ առումով այս գործերը նույնն են, որոնց բացահայտումն այս իշխանությունների օրոք անհնարին է: Միանշանակ իշխանափոխությունը և ժողովրդի քվեն ստացած իշխանությունները միայն նախանձախնդիր կլինեն այս գործի ամբողջական բացահայտման հարցում»,- հավելեց Սարգսյանը:

Առավել մանրամասն՝ տեսանյութում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում